Ջեֆ Բեզոսը նշանվել է
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նշանվել է ընկերուհու՝ Լորեն Սանչեսի հետ, հայտնում է Page Six-ը։
59-ամյա գործարարը, ով աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է՝ 140 միլիարդ դոլար գնահատված կարողությամբ, ամուսնության առաջարկություն է արել 53-ամյա հեռուստահաղորդավարուհուն՝ նախքան վերջերս Եվրոպա թռչելը։
Զույգը գտնվում է Ֆրանսիայի հարավում՝ Կաննի կինոփառատոնին, որտեղ նրանք մասնակցել են աստղային երեկույթի եւ ժամանակ անցկացրել Բեզոսի 500 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում։
Սիրահար զույգն իր սիրավեպը հանրային է դարձրել 2019 թվականին՝ նախկին ամուսիններից բաժանվելու մասին հայտարարությունից անմիջապես հետո։
Բեզոսը հայտարարել է կնոջ՝ Մաքենզի Սքոթի հետ իր 25-ամյա ամուսնության ավարտի մասին 2019 թվականին, այն նույն տարում, երբ Սանչեսը բաժանվեց Պատրիկ Ուայթսելից, ում հետ նա ամուսնացած էր 2005 թվականից։ Բեզոսն ու Սքոթը չորս երեխա ունեն։