Թուրքիայի նախագահի առողջական վիճակը կարգին է. Իբրահիմ Քալըն
![](/timthumb.php?src=/disc/26-04-23/b842428497d56900095351e4675b94ff.jpg&w=708)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը կարգին է, ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Երեքշաբթի երեկոյան Էրդողանն ուղիղ եթերով հարցազրույց էր տալիս տեղի հեռուստաալիքներին, եւ այն հանկարծակի ընդհատվել է այն պատճառով, որ նախագահը վատ է զգացել։ Երկարատեւ դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր եւ տեղեկացրել, որ աղիքային գրիպ ունի։
«Մեր նախագահը, փառք Աստծո, առողջ է»,- գրել է Քալընը Թվիթերում։