Հրաչյա Սարգսյանի ու Տիգրան Ավինյանի շուրջ նոր սկանդալ է հասունանո՞ւմ
![](/timthumb.php?src=/disc/31-03-23/577635fe572ccf936ecc209860d8a900.jpg&w=708)
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի տրանսպորտի համար ավտոբուսների գնման ժամանակ չարաշահումների վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀԿԿ-ից։
Նշենք, որ ավտոբուսների ձեռքբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն չարաշահումների մասին բարձրաձայնել էր նաև Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ ավտոբուսների ձեռքբերման ըթնացքում Երևանի բյուջեին 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս է պատճառվել։ Իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում իրավապահները կուսումնասիրեն նաև Առաքելյանի հայտարարությունը։