«Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք». ինչու ԵՄ դիտորդները թափանցիկ չեն գործում
![](/timthumb.php?src=/disc/31-03-23/272f3861e91dd1c858f9e0a3ef81d1ed.jpg&w=708)
Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք մեր տրամադրության տակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը պատասխանելով գերմանական «Դոյչե վելլե» լրատվամիջոցի այն հարցին, թե ինչ կարող են անել, եթե ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։
Politik.am-ի լրագրողները փորձել են կապ հաստատել ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ եւ լուսաբանել առաքելության գործունեությունը, սակայն նրանք խուսափել են պատասխանել որեւէ հարցի: Նրանք անգամ գնացել են Եղեգնաձոր, որտեղ տեղակայված է առաքելությունը, սակայն այս դեպքում եւս որեւէ մեկը լրագրողի հարցերին չի պատասխանել, միայն խորհուրդ են տվել կապվել իրենց ղեկավարի հետ, որն այդ պահին Երեւանում է եղել: