Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Այս թեմայով
- Դատաբժիշկը արձանագրել է տղամարդու մահը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները վերակենդանացրել են նրան
- Կոտայքում թալանել են հայտնի գործարարներից մեկի տունը․ առևանգել են նրան պատկանող «Porche Panamera»-ն, ոսկեղենը
- Գեղարքունիքում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում․հանգամանքները պարզվում են
- Երևանում ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը
Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել «Վարդենիս» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել :
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վարորդներից Նվեր Ա.-ն աշխատում է նշված հանքում, որպես մեքենավար, իսկ վիրավոր Արամ Ա.-ն՝ նույն հանքում, որպես փականագործ վարորդ: