Այսօր՝ 31 մայիսի 2023թ., 00:00
Նոր ձագուկ՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում 1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար 1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ Սփյուռքը ամեն ինչ պետք է անի, որ հայերը ապրեն Արցախում. Արտաշես Քասախյան Շարունակական կործանման ենք գնում․ Մովսես Հակոբյան Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ... ըստ ԵՄ-ի ԱՄՆ-ն հուսով է` Քիշնևում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կդառնան հարցերի լուծման արդյունավետ քայլ. Միլլեր ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել Ո՞վ առաջարկում է հանձնել Արցախը, իր անունը պետք է ընդգրկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ցուցակում. Սեմյոն Բաղդասարով Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել Խորհրդարանի տուրիստը. նա հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով Էդուարդ Սպերցյանն ամռանը կտեղափոխվի Գերմանիա կամ Իտալիա Հանգուցալուծումը մոտ է․ Գևորգ Դանիելյան Նոր Tesla Roadster-ի թողարկումը կրկին հետաձգվել է Ո՞րն է աշխարհի ամենաբարձր արձանը Գիտնականները բացահայտել են նախնադարյան մարդու համար քարե գործիքներով աշխատելու ցնցող ռիսկերը «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին. (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է բյուջեի կատարողականի քննարկումները Հայ կանայք նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է ՔՊ-ում ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Վարժական հավաքները թակել են նաև քաղաքական իշխանության մտերիմների դռները Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ԱԺ ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ» Ջոկովիչի գրառումը տեսախցիկի վրա․ «Կոսովոն Սերբիայի սիրտն է, կասեցրեք բռնությունը» Ալիևի անկեղծությունը․ ոչ խաղի տեղ է թողնում, ոչ՝ վախի Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի» Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել. Արցախի ԱԺ հայտարարությունը Փաշինյանն իրավասու չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող պայմանագիր ստորագրել. Ստեփանյան Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ․ Կարեն Ճշմարիտյան ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ Փաշինյանը հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպի Միշուստինին. Սերգեյ Պալտով Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնում է Բաքու՝ քննարկելու օկուպացված տարածքներում նախագծերը 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա. Սոբյանին Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ալիեւը ցույց տվեց, որ Հայաստանում հնչած գաղափարը չի կարող իրականացվել․ Ռուբեն Վարդանյան Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու․ Ռուբեն Մելքոնյան Արցախ մեկնելու հնարավորությունից զրկված արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին Հնդիկ պաշտոնյան դատարկել է ջրամբարը՝ հեռախոսը հանելու համար. նա դրա հմար ազատվել է աշխատանքից Էնդոկրինոլոգը նշել է սովի կեղծ զգացումը հաղթահարելու միջոց Հնարավո՞ր է միայն վիտամին C-ով հաղթահարել մրսածությունը. բժշկի պարզաբանումը Ավելորդ քաշից տառապող կինը հրաժարվել է դիետաներից և նիհարել 25 կիլոգրամով ChatGPT-ն հորինել է նախադեպերի մասին ինֆորմացիան և անհարմար դրության մեջ դրել իրեն դիմած փաստաբանին Պոչետինոն գլխավորեց «Չելսին» Թուրքիան հրավիրվել է եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին. ՏԱՍՍ Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ Բայդենի և Պուտինի հետ Լրագրողները պարզել են ԵԲՏԽ գագաթաժողովում Տոկաեւին Պուտինի հանձնած երկտողի բովանդակությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կադրային մենեջմենթում ներդնում է ՆԱՏՕ սկզբունքները Կայսեդոն ու Մաքալիսթերը կհեռանան «Բրայթոնից» Կիպրոսը հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել տրանսպորտային միջանցք բնական գազի արտահանման համար Ռուսաստանի փլուզումը կսկսվի Հյուսիսային Կովկասից. Սաակաշվիլի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ. Դեմոյան Հրեա վերաբնակները կրոնական դպրոց են կառուցել Արեւմտյան ափին, ապամոնտաժված առաջնադիրքի տեղում Եվրո-2024․ Հայաստան - Լատվիա տոմսերի գները Երգչուհի Լանա Դել Ռեյն կտրուկ փոխել է իր ոճը Սելենա Գոմեսը սկանդալ է բարձրացրել Բեյոնսեի համերգին Եղանակը Հայաստանում Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Փառքի հուշահամալիրը Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ World Challenge Cup․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը և նույնիսկ գոյությունը․ Արամ Ա ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումները. (տեսանյութ) Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան
Հարցում

Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները. «Լույս»

Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հետևած իրադարձությունները զգալիորեն փոխել են աշխարհաքաղաքական իրադրությունն ու ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

Միաժամանակ ռուս-ուկրաինական հակամարտությունը կտրուկ սրել է լարվածությունը հիմնական աշխարհաքաղաքական բևեռների միջև, ինչը իր արտացոլումն է գտնում նաև մեր տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին հնարավորություն էր տալիս համեմատաբար կայուն և խաղաղ զարգացում ապահովել, այլևս կորցրել է իր արդիականությունը և կարիք ունի էական վերանայման։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը քանիցս ընդգծել է փոփոխվող աշխարհակարգի պայմաններում ավելի ճկուն և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը։ Խոսքը առաջին հերթին արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին է, որը մի կողմից՝ չի խաթարի տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հնարավորություն կտա դրանք փոխլրացնել՝ ձևավորելով արդյունավետ համագործակցության ձևաչափեր այլ դերակատարների հետ։

Այսպես, Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում վերջին տարիներին հետզհետե ավելի նկատելի է դառնում բնակչությամբ աշխարհի ամենամեծ, իսկ տնտեսությամբ 5-րդ երկրի՝ Հնդկաստանի աճող հետաքրքրությունն ու արտաքին քաղաքական ակտիվությունը։ Ինչպես ամուր պատմական և մշակութային կապերը, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Սակայն ավելի կարևոր է այն իրողությունը, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլև կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։

Մասնավորապես, Թուրքիա- Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական առանցքին և վերջինիս աճող ազդեցությանը դիմակայելու հարցում շահագրգռված են ոչ միայն Հայաստանն ու Հնդկաստանը, այլև տարածաշրջանում մեր երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը։

Բարեբախտաբար Հնդկաստանը թերևս միակ ոչ արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնն է, որի հետ հարաբերություններում ՀՀ գործող իշխանությունները դեռևս չեն հասցրել էական խնդիրներ և ճգնաժամեր ստեղծել։ Սա թեև տարօրինակ, բայց ևս մեկ կարևոր գործոն է՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի բարձրացնելու ջանքերի։

Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության, Հայաստանի համար անվտանգային նոր սպառնալիքների առկայության պայմաններում Հնդկաստանը այն քիչ ուղղություններից մեկն է, որի հետ գրագետ աշխատանքը կարող է դույզն-ինչ մեղմել մեր դեմ կուտակված անվտանգային ռիսկերը։ Այս իմաստով, հայ- հնդկական համագործակցությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի հետևյալ ոլորտներում.

Քաղաքական ոլորտ: Տարածաշրջանային և գլոբալ հարցերի մեծ մասի շուրջ Հայաստանի և Հնդկաստանի շահերի ու դիրքորոշումների համընկնումը քաղաքական ոլորտում երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու իրական ներուժ է պարունակում։ Երևանն ու Նյու Դելին կարող են ակտիվացնել քաղաքական շփումների մակարդակը, հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ պարբերաբար երկխոսության նոր ուղիներ ձևավորել, ինչպես նաև ակտիվացնել միջխորհրդարանական կապերը։
Օրինակ, հետաքրքիր նախաձեռնություն կարող է լինել արտգործնախարարների, հնարավորության դեպքում՝ նույնիսկ վարչապետների մակարդակով համատեղ հայտարարության տարածումը (Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա համատեղ հայտարարությունների օրինակով), որտեղ Երևանն ու Դելին պաշտոնապես կներկայացնեն իրենց դիրքորոշումը այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Արցախի հիմնախնդիրը, Ջամուի և Քաշմիրի հակամարտությունները, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խնդիրը (Սյունիք, «Զանգեզուրի միջանցք») և այլն։ Երկու երկրների միջև քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այս հարցում Հնդկաստանի դիրքորոշման հստակեցման հարցը, և այս առումով միջխորհրդարանական շփումները կարող են էական նշանակություն ունենալ։

Միջազգային հարթակներ։ Հնդկաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ 2022-ին Հայաստանի վարչապետը չեղարկեց իր մասնակցությունը Սամարղանդի գագաթնաժողովին՝ դա հիմնավորելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայով։ 2023-ին կազմակերպության նախագահությունն անցել է Հնդկաստանին և հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու բարեկամական երկրում։ Պատշաճ դիվանագիտական աշխատանքի պարագայում Հնդկաստանը կարող է Հայաստանի ղեկավարությանը հրավիրել գագաթնաժողովին։ Այս կառույցում ապագայում ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի, Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունը շատ կարևոր է այնտեղ թուրք-ադրբեջանական խոսույթին հակազդելու և վերջիններիս ազդեցությունը զսպելու տեսանկյունից։
Բացի այդ, Հնդկաստանը այս տարի նախագահում է նաև G20-ը, ուստի այս հարթակում ևս իր խոսքը աշխարհի գերտերություններին հասցնելու մեծ ներուժ ունի։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի պայմաններում շատ կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունները պատշաճ աշխատանք կատարեն բարեկամական երկրների կառավարությունների հետ՝ հայկական օրակարգը միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու նպատակով։ Ուշագրավ է, որ այս ուղղությամբ արդեն իսկ նկատվում են որոշակի քայլեր, մասնավորապես G20-ի արտգործնախարարների գագաթնաժողովին զուգահեռ անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիի կողմից ՀՀ ԱԳ նախարարին Հնդկաստան հրավիրելու կարևոր դիվանագիտական քայլը։ Այլ հարց է, թե որքանով են ՀՀ իշխանությունները ի վիճակի օգտագործել նման հարթակները Հայաստանի և Արցախի կենսական շահերը պաշտպանելու նպատակով։

Հնդկաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ, եթե Հայաստանը ցանկություն հայտնի անդամակցել Չմիացման շարժման կազմակերպությանը։ Հաշվի առնելով մի կողմից՝ այդ կառույցում Ադրբեջանի հակահայկական վարքագիծը, ինչպես նաև դրան հակազդելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ շարժման նկատմամբ ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի աճող հետաքրքրությունը, Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին եթե ոչ միջնաժամկետ, ապա երկարաժամկետ հեռանկարում կարող է շատ տրամաբանական լինել։

Այլ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում Երևանն ու Նյու Դելին կարող են կատարելագործել իրենց համագործակցությունը։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի նիստերից առաջ կողմերի ներկայացուցիչների կամ ԱԳ նախարարների միջև ընթացիկ արտաքին քաղաքական առաջնահերթությունների քննարկումն ու համաձայնեցումը կարող է այդ ուղղությամբ շատ կարևոր քայլ լինել։ Զարգացման մեծ ներուժ ունի փոխգործակցությունը հայկական և հնդկական սփյուռքի և լոբբիստական կազմակերպությունների միջև։

Ռազմական ոլորտ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում համեմատաբար նոր, սակայն ամենից հեռանկարային ուղղություններից մեկն է։ Այս իմաստով փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն սպառազինությունների մատակարարման, հակաահաբեկչական պայքարի, համատեղ զորավարժությունների, ռազմական կրթության և վերապատրաստման, հեռանկարում նաև ռազմարդյունաբերության ոլորտում որոշ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Օրինակ, Հնդկաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ Հայաստանում ժամանակակից ռազմական ԱԹՍ-ների արտադրության զարգացման հարցում, հատկապես եթե Հայաստանն այդ ուղղությամբ որոշակի համագործակցության ուղիներ ստեղծի Իրանի և Ռուսաստանի հետ։ Հակաահաբեկչական պայքարի համատեղ կենտրոնի ստեղծումը ևս մեկ հեռանկարային ուղղություն է, որը զարգացման և տարածաշրջանի այլ երկրների ներգրավման մեծ ներուժ ունի։ Ռազմաուսումնական ոլորտում փոխանակման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը մյուս կարևոր ուղղությունն է։ Երկու երկրները կարող են նաև համագործակցել իրենց զինանոցում առկա խորհրդային կամ ռուսական զինատեսակների արդիականացման ուղղությամբ։ Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ զորավարժությունների անցկացումը կարող է զսպող գործոն դառնալ տարածաշրջանում Հայաստանի ագրեսիվ հակառակորդների համար։

Տարածաշրջանային համագործակցություն և տնտեսություն։ Վերջապես Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանում Հնդկաստանի հիմնական աշխարհաքաղաքական նախաձեռնությունից՝ Հյուսիս-Հարավ ծրագրից։ Այն եզակի տարածաշրջանային ծրագրերից է, որին մասնակցելու և որից օգտվելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունը դեռ պահպանում է։ Սակայն այս միջանցքի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք առայժմ բացակայում են։ Փոխարենը, տարածաշրջանի մյուս երկրները ակտիվորեն զարգացնում են իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները՝ դրանք հարմարեցնելով Հյուսիս-Հարավ միջանցքի պահանջներին։ Եթե Երևանն այս հարցում հապաղի և չկարողանա ճիշտ օգտվել ստեղծված հնարավորությունից, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կմնա նաև այս ծրագրից, ինչը առավել կխորացնի երկրի տարածաշրջանային մեկուսացումը։
Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի շահագործումը էականորեն կկրճատի ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրի տրանսպորտային ծախսերը։ Հնդկաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր կնքումը կարող է ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրաշրջանառության համար լրացուցիչ խթան հանդիսանալ։ Սա նշանակում է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքրված լինել նաև Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումներով։ Ուշագրավ է, որ Հնդկաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնային ոլորտներն են՝ էներգետիկան, դեղագործությունը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը, ծառայություններն ու ոսկերչությունը: Նշված գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանը կարող է Հնդկաստանի համար կարևոր գործընկեր դառնալ, իսկ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ պետություն լինելու հանգամանքը կարող է առավել մեծացնել Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան Հնդկաստանի ուշադրությունը սևեռել Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի վրա։ Հաշվի առնելով Իրանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հնդկաստանի կողմից իրականացվող ներդրումների ծավալը, կարող ենք ենթադրել, որ վերջինիս հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ բավական մեծ է։ Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ը Հնդկաստանի կողմից դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական տեսանկյունից, ուստի տարածաշրջանում ճիշտ քաղաքական դիրքավորումը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ Հարավային Կովկասում Հնդկաստանի հիմնական գործընկերները նաև Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում։

Անհրաժեշտ է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հետ ինտենսիվ երկխոսություն սկսել հատկապես Սյունիքում ենթակառուցվածքների արագ ձևավորման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։ Հայաստանն այսօր էլ հանդիսանում է Հնդկաստանի զարգացման աջակցության ծրագրի՝ տարածաշրջանում ամենախոշոր շահառուն և այս ուղղությամբ համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի։ Մասնավորապես, Նյու Դելին մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի մարզերում։ Այս բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու լուրջ հնարավորություն կա, որի համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և գրագետ մոտեցում։

Միաժամանակ, պետք է նորից ընդգծել, որ Հնդկաստանի հետ համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դա կարող է իրականացնել ի հաշիվ կամ ի հեճուկս տարածաշրջանի այլ դերակատարների՝ հատկապես ավանդական գործընկերների և դաշնակիցների շահերի։ Հատկապես քաղաքական և ռազմական ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցությունը չպետք է որևէ կերպ ուղղված լինի Ռուսաստանի և Իրանի կենսական շահերի դեմ, իսկ արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու փոխգործակցությունը պետք է ունենա հստակ կարմիր գիծ, այն է՝ չհակադրվել մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռի՝ Չինաստանի կենսական շահերին և որևէ կերպ չվնասել Պեկինի հետ բարեկամական և ոչ պակաս մեծ ներուժ ունեցող հարաբերությունները։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan