Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան
![](/timthumb.php?src=/disc/29-03-23/c17c542eedea5fbcf911eaaadbc1d20a.jpg&w=708)
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրում է՝
համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի՝ 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով),
իսկ ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք։