Այսօր՝ 31 մայիսի 2023թ., 00:00
1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար 1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ Սփյուռքը ամեն ինչ պետք է անի, որ հայերը ապրեն Արցախում. Արտաշես Քասախյան Շարունակական կործանման ենք գնում․ Մովսես Հակոբյան Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ... ըստ ԵՄ-ի ԱՄՆ-ն հուսով է` Քիշնևում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կդառնան հարցերի լուծման արդյունավետ քայլ. Միլլեր ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել Ո՞վ առաջարկում է հանձնել Արցախը, իր անունը պետք է ընդգրկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ցուցակում. Սեմյոն Բաղդասարով Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել Խորհրդարանի տուրիստը. նա հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով Էդուարդ Սպերցյանն ամռանը կտեղափոխվի Գերմանիա կամ Իտալիա Հանգուցալուծումը մոտ է․ Գևորգ Դանիելյան Նոր Tesla Roadster-ի թողարկումը կրկին հետաձգվել է Ո՞րն է աշխարհի ամենաբարձր արձանը Գիտնականները բացահայտել են նախնադարյան մարդու համար քարե գործիքներով աշխատելու ցնցող ռիսկերը «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին. (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է բյուջեի կատարողականի քննարկումները Հայ կանայք նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է ՔՊ-ում ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Վարժական հավաքները թակել են նաև քաղաքական իշխանության մտերիմների դռները Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ԱԺ ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ» Ջոկովիչի գրառումը տեսախցիկի վրա․ «Կոսովոն Սերբիայի սիրտն է, կասեցրեք բռնությունը» Ալիևի անկեղծությունը․ ոչ խաղի տեղ է թողնում, ոչ՝ վախի Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի» Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել. Արցախի ԱԺ հայտարարությունը Փաշինյանն իրավասու չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող պայմանագիր ստորագրել. Ստեփանյան Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ․ Կարեն Ճշմարիտյան ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ Փաշինյանը հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպի Միշուստինին. Սերգեյ Պալտով Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնում է Բաքու՝ քննարկելու օկուպացված տարածքներում նախագծերը 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա. Սոբյանին Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ալիեւը ցույց տվեց, որ Հայաստանում հնչած գաղափարը չի կարող իրականացվել․ Ռուբեն Վարդանյան Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու․ Ռուբեն Մելքոնյան Արցախ մեկնելու հնարավորությունից զրկված արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին Հնդիկ պաշտոնյան դատարկել է ջրամբարը՝ հեռախոսը հանելու համար. նա դրա հմար ազատվել է աշխատանքից Էնդոկրինոլոգը նշել է սովի կեղծ զգացումը հաղթահարելու միջոց Հնարավո՞ր է միայն վիտամին C-ով հաղթահարել մրսածությունը. բժշկի պարզաբանումը Ավելորդ քաշից տառապող կինը հրաժարվել է դիետաներից և նիհարել 25 կիլոգրամով ChatGPT-ն հորինել է նախադեպերի մասին ինֆորմացիան և անհարմար դրության մեջ դրել իրեն դիմած փաստաբանին Պոչետինոն գլխավորեց «Չելսին» Թուրքիան հրավիրվել է եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին. ՏԱՍՍ Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ Բայդենի և Պուտինի հետ Լրագրողները պարզել են ԵԲՏԽ գագաթաժողովում Տոկաեւին Պուտինի հանձնած երկտողի բովանդակությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կադրային մենեջմենթում ներդնում է ՆԱՏՕ սկզբունքները Կայսեդոն ու Մաքալիսթերը կհեռանան «Բրայթոնից» Կիպրոսը հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել տրանսպորտային միջանցք բնական գազի արտահանման համար Ռուսաստանի փլուզումը կսկսվի Հյուսիսային Կովկասից. Սաակաշվիլի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ. Դեմոյան Հրեա վերաբնակները կրոնական դպրոց են կառուցել Արեւմտյան ափին, ապամոնտաժված առաջնադիրքի տեղում Եվրո-2024․ Հայաստան - Լատվիա տոմսերի գները Երգչուհի Լանա Դել Ռեյն կտրուկ փոխել է իր ոճը Սելենա Գոմեսը սկանդալ է բարձրացրել Բեյոնսեի համերգին Եղանակը Հայաստանում Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Փառքի հուշահամալիրը Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ World Challenge Cup․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը և նույնիսկ գոյությունը․ Արամ Ա ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումները. (տեսանյութ) Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան Ալիեւն այնպես է հոխորտացել, կարծես թե հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, ոչ թե ստորագրությամբ. իրանագետ
Հարցում

Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան

Ռուսական ռուբլու արժեզրկումը 2023թ․ կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը կնվազի, այսինքն, ռուսաստանաբնակները նույն գումարով կկարողանան ավելի քիչ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել։ Բնականաբար, այդ դեպքում կունենանք Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատում, իսկ ռուբլու արժեզրկման պատճառով հայկական արտադրանքը կդառնա անմրցունակ ռուսական շուկայում։ Այս մասին «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Ալտերնատիվա» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Իր հերթին, Մանասերյանի խոսքով, անհնար է խոսել Հայաստանում, Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում ժամանակակից իրողությունների մասին՝ առանց Արեւմուտքի կոմից կիրառվող պատժամիջոցները հաշվի առնելու եւ գնահատելու։ Միաժամանակ, կարելի է կանխատեսել, որ պատժամիջոցների արդյունքում կորուստներ կլինեն ինչպես տնտեսության մեջ ընդհանուր առմամբ, այնպես էլ ֆինանսական հատվածում։ Մասնավորապես, կնվազեն ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալը, իսկ շուկայի վճարունակության նվազումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների նվազմանը։

«Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականին մեծ է։ Իսկ նման իրավիճակում ներդրումները նույնպես կնվազեն, քանի որպատժամիջոցների դեպքում Ռուսաստանը չի կարող նույն տեմպերով ներդրումային ծրագրեր իրականացնել մեր երկրում։ Ռուսական կապիտալը մեծ մասնաբաժին ունի բանկային համակարգում, ուստի այստեղ կարող են նաեւ խնդիրներ առաջանալ: Եթե պատժամիջոցները երկար պահպանվեն, ապա խնդիրները կարող են մեծանալ: Բայց պետք է հուսալ, որ լուծումներ, այնուամենայնիվ, կգտնվեն։ Իհարկե, Ռուսաստանը այն երկիրը չէ, որտեղ պատժամիջոցները միակողմանի բացասական ազդեցություն կունենան։ Արեւմուտքը նույնպես տուժում է՝ ամերիկյան եւ եվրոպական շատ երկրների շատ ընկերություններ բավականին մեծ շահութաբերությամբ են գործել ռուսական շուկայում։ Այսինքն՝ կորուստները միակողմանի չեն։

Մեր կարծիքով, 2022 թվականի որոշ միտումներ կարող են շարունակվել նաեւ 2023 թվականին։ Վստահ կարելի է կանխատեսել գործարար ակտիվության հետագա աճ, որն այս անգամ կարող է լինել 9 տոկոսից ցածր, եթե չլինեն արտաքին նպաստող գործոններ եւ նախադրյալներ: Մեր կանխատեսումները թվերով որոշակիորեն տարբերվում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կանխատեսումներից, սակայն դրանք համընկնում են դրական միտումների կանխատեսումների հետ։ Այսպես, ՎԶԵԲ-ն անցած տարվա սեպտեմբերին կանխատեսել էր Հայաստանի տնտեսության 8 տոկոս աճ 2022 թվականին, իսկ 2023 թվականին՝ տեմպերի դանդաղում մինչեւ 4 տոկոս։ Այս փուլում նշված կանխատեսումը մնում է անփոփոխ՝ 4 տոկոսի մակարդակում։ Առեւտրի եւ ծառայությունների աճը երկնիշ է. Ռուսաստանից զգալի թվով մարդկանց եւ բիզնեսների ներհոսքը մեծացրել է ծառայությունների պահանջարկը՝ զուգորդված տրանսֆերտների ներհոսքի զգալի աճով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների 2022 թվականին հանրապետության ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 14 տոկոս։ Պետական ​​բյուջեով նախատեսված էր 7 տոկոս աճի ցուցանիշ, ինչպես նաեւ գնաճի 4 տոկոս աճ (± 1,5 տոկոս): Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել է 11 տոկոս, Համաշխարհային բանկը (ՀԲ) եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ մինչեւ 7 տոկոս, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 8 տոկոս, իսկ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ 12,5 տոկոս (1 դոլար-395,88 դրամ փոխարժեքի դեպքում)»,-նշել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan