ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում
![](/timthumb.php?src=/disc/28-03-23/39fa4e4c8c0558590d1da010450cc47f.jpg&w=708)
ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում ռազմակայանի բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ աերոբատիկական վարժանքներ։ Օդաչուները լեռնային տեղանքում կատարել են նաև որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավորների տարհանում։
Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռներ: