Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին առաջնորդ Սելլահաթին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեւավորած դաշինքը նմանեցրել է Թալիբանին։
Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ արդեն 6 տարի բանտում գտնվող քուրդ գործիչը նշել է, թե նայելով Էրդողանի կազմած հետադիմական կուսակցությունների դաշինքին՝ կարելի է ասել, որ այն Թալիբանին նմանվող մի կառույց է։
Դեմիրթաշը գրել է, թե այդ հետադիմական դաշինքը եթե հաղթի առաջիկա ընտրություններում, ապա Թուրքիան Աֆղանստանի նման մի երկիր կդառնա, որտեղ կանանց իրավունքներ չեն լինի։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած 3 կուսակցությունների դաշինքին աջակցություն են հայտնել եւս 2 պահպանողական կուսակցություններ՝ «Բարգավաճում» եւ «Ազատ դատ» կուսակցությունները։