Տիգրան Ավինյանը քաղաքում սակուրաներ տնկելու որոշումից հետո ճապոներեն է խոսում
![](/timthumb.php?src=/disc/27-03-23/00df92447d5d717be249359069556aeb.jpg&w=708)
Կոննիչիուա, պարոն Բեգոյան, ինչպե՞ս եք: Երևանի քաղաքապետարանում այսօր՝ մարտի 27-ին մեկնարկած գործակարգավարականի նիստի ընթացքում այսպես ողջունեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինայնը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին։
Տիգրան Ավինյանը Բեգոյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ փուլում է ծառերի փոխարինման ծրագիրը։
Նշենք, որ Արմեն Բեգոյանը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում Կասկադի տարածքի թեղիներն ու հացենիները կտրելու և դրանց փոխարեն ճապոնական սակուրաներ տնկելու ժամանակ։