Ամբողջ երկիրը ցելոֆանի ու պլաստիկե շշերի կույտի մեջ է թաղված․ Աննա Կոստանյան
![](/timthumb.php?src=/disc/27-03-23/a8d22b4371754e246b36b327b8f5ec06.jpg&w=708)
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ամբողջ Հայաստանն աղբի մեջ կորած է։
Էնպես չի, որ չգիտեի, բայց մասշտաբներին ուշադրություն չէի դարձրել։ Թվում էր միայն քաղաքներում է աղբանոցային «գեղապատկերը», բայց ոչ, ամբողջ երկիրը ցելոֆանի ու պլաստիկե շշերի կույտի մեջ է թաղված։
Սա մեր ազգի դիմագիծն է դարձել, սեփական հողի, հայրենիքի հանդեպ պատասխանատվություն, հոգատարություն, ապրումակցում չունենալու, տեր չլինելու/ չկանգնելու ցավալի փաստը։
Հույս ունեմ գոնե երիտասարդ սերնդի մոտ կկարողանանք հայրենատիրություն ու պատասխանատվություն սերմանել, որ թքած չունենան սեփական «տան» վրա։