Այսօր՝ 30 մարտի 2023թ., 00:00
Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը. Անդրանիկ Թևանյան Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր 36 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում Փաշինյանը կշտամբել է Միրզոյանին Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ Արցախում ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել Չեն համարձակվում նկատողություն տալ Հայկ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի, ապա Հայաստանում ԵՄ առաքելությունը հաջողված է․ Մարկուս Ռիթեր Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ Ճնշումները եւ հարձակումները կշարունակվեն. Հարութ Սասունյանը նշեց Ալիեւի նպատակը Բրիտանուհին նշել է 109-ամյակը եւ որպես երկարակեցության գաղտնիք անվանել համառությունը Ճապոնիայում պետծառայողը տուգանվել է 11000 դոլարով՝ 14 տարում աշխատավայրում 4512 անգամ ծխելու համար Ռոբերտ Դաունի կրտսերի բերանի մաստակն աճուրդի է հանվել 40 հազար դոլարով Ավստրալացին մետաղորսիչով հայտնաբերել է 240 հազար դոլար արժողությամբ ոսկու բնակտոր Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր․ Գագիկ Համբարյան «Տարրական սիլլոգիզմ». Արսեն Ջուլֆալակյան ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ Գալուզին Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար Այս որոշումն ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի․ Ռուսաստանի հայերի միություն Սիսիանի ընտրություններից հետո ՔՊ-ն ուզում է, որ մասնակից ուժերը տուգանվեն Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Առաջիկայում Արցախի նախագահի փոփոխություն չի լինի Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել Ինքնախաբեություն է կարծել, թե Երեւանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Ոստիկանության 20 ավտոմեքենայի «պարեկաֆիկացման» համար ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար ԵՐԲ Պուտինին կալանավորեն, դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել նրա պաշտպանությունը Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա․ Նարեկ Մանթաշյան Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Ալիևին չեն ներելու, իսրայելական հետախուզական ծառայություններն են գործում Ադրբեջանում. քաղաքագետ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել... Սենոր Հասրաթյան Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ի՞նչ որոշում ունի ՔՊ- ն Սա հլը դեռ սկիզբն է Եթե Ուկրաինան չհաղթի Բախմուտի ճակատամարտում, Ռուսաստանը կարող է սկսել միջազգային աջակցություն ստանալ․ Զելինսկի Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Էրիկ Իսրայելյան․ Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ» Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել էր Իջևան խնջույքի. Ամեն ինչ գնում է ծածկադմփոցի. զոհված զինծառայողի ծնող Շրջափակման պատճառով ԼՂ-ն բախվել է ֆինանսական լուրջ սահմանափակումների հետ․ Ռ․ Վարդանյան ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ» Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը Էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ 2-3 կծկումից հետո միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհվածի ծնող Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը «Գոյ» թատրոնի անձնակազմը չի գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու, արդյունքում կորելու է «Գոյը». ռեժիսոր «Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին Շուշիի շրջանի գյուղերը՝ Ստեփանակերտից կտրված. շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի․ Աբբաս Ջումա Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. (տեսանյութ) «Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան Օրվա խորհուրդ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը փոխոստիկանապետի հայրն է Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի
Հարցում

Թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել այն մասին, թե «նոր Հայաստանում», այն է՝ այն բանից հետո, ինչ ինքն ու իր «քայլողներն» են վերցրել իշխանությունը, ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ արդար է, բլա-բլա-բլա... Կեղծավորության աստիճանով դա կարող է համեմատվել, օրինակ՝ «կոռուպցիա չկա»-ի կամ «արտոնյալ բիզնեսմեններ չկան»-ի մասին նույն գործչի հայտարարությունների հետ: Չնայած, ինչո՞ւ ընտրություններից հեռու գնալ: Նախորդ համարում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ անդրադարձում ընդհանուր գծերով ցույց էինք տվել վերոհիշյալ հայտարարության փուչ լինելը:

Եթե անգամ համարենք, որ ընտրությունները չեն կեղծվում (ասում ենք՝ եթե), ապա դրանց արդյունքները կամայականորեն խեղաթյուրվում են, և կա՛մ ուժային միջամտությամբ (կալանավորում, քրգործի հարուցում), կա՛մ վարչական ճնշմամբ, կա՛մ մանիպուլ յատիվ տարբերակով այնպես է արվում, որ անպայմանորեն նշանակվի, այո, հենց նշանակվի՛ քպական կամ Նիկոլ Փաշինյանին որպես կուռք պաշտելու ծիսաենթարկված որևէ մեկը: Ըստ որում, կարևոր չէ՝ ով: Այս դեպքում գործում է Նիկոլ Փաշինյանին հոգեհարազատ բանաձևը, այն է՝ «թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի»: Ու սա միայն ՏԻՄ-երում չէ, բոլոր ոլորտներում է այդպես, այդ թվում՝ կրթական:

Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր էր աշխատում, նմանապես շատ էր սիրում տարբեր ամբիոններից խոսել բուհերը չքաղաքականացնելու անհրաժեշտության, բուհերի քաղաքականացման-կուսակցականացման անթույլատրելի լինելու մասին: Նկատենք, որ դա միանգամայն ընկալելի շեշտադրում էր: Հա, բայց իշխանությունը գրավելուց հետո նույն Նիկոլ Փաշինյանը անում է հենց այն, ինչի դեմ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում: Չէ, նույնը չէ, անհամեմատ ավելի ուժգին մոլեգնությամբ: Ասենք, ի՜նչ «բուհերի կուսակցականացում», եթե «նոր Հայաստանում» բանն արդեն մանկապարտեզներին է հասել: Ինչ-որ հիմնարկի ղեկավա՞ր ես ուզում դառնալ, պիտի պարտադիր քպացված լինես: Վերադառնանք բուհերին:

Օրինակ՝ իշխանության գալուն պես առաջին «գործերից» մեկը, որին ինտենսիվ ու հետևողականորեն կպան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, կհիշեք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հետապնդելն էր՝ այդ պաշտոնը զավթելու և յուրային մեկին նշանակելու նպատակով: Ի վերջո, հասան այն բանին, որ Արամ Սիմոնյանին եթե ուղիղ կերպով չսպանեցին էլ, ապա արագացրեցին նրա մահը: Եվ այդ գնով, ըստ էության, հասան իրենց բաղձալի նպատակին: Եթե գանք մեր օրեր, ապա կարելի է ուշադրություն դարձնել Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «հետևից ընկնելու» բազմադրվագ պատմությանը, եթե չասվի՝ էպոպեային: Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն «աչք է դրել» այս բուհի վրա:

Մե՛կ այն որոշեցին ոչնչացնել՝ միավորելով, օրինակ՝ ֆիզկուլտինստիտուտի հետ, մե՛կ բուհի ղեկավարության հետևից ընկան: Իրավիճակի ամբողջ հեգնանքն այն է, որ «բրյուսովցիները» որոշեցին պայքարել մինչև վերջ և չընկրկեցին: Նրանք երևի միամտաբար հավատացել էին, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պայմաններում Հայաստանը, ի՞նչ էին ասում, հա՛, «ժողովրդավարության բաստիոն» է, «ժողովրդավարության չեմպիոնների լիգայում է» կամ ժողովրդավարության չգիտեմ թե էլ ինչ է: Բայց հետաքրքիր պայքար էր, ուշադրություն գրավող: Չար լեզուներն անգամ ասում են, որ Փաշինյանի ԿԳ նախկին նախարարներից Դումանյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառներից մեկն էլ դա էր:

Այսինքն, որ նախկին նախարարը չկարողացավ առանձին վերցրած մեկ բուհում ռեկտոր դնել հենց այն մարդուն, որին ցանկանում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Իսկ Նիկոլ Փաշինյանի ԿԳ նոր նախարարը, ինչպես տեսնում ենք, բավականին ակտիվ էր լծվել այդ «գործին», չնայած, հանրագումարում նրա մոտ էլ չստացվեց: Եվ ահա, բուհն իր հիմնական անելիքի շավիղից շեղող երկար-բարակ տարուբերումներից հետո, ի վերջո, ռեկտորի ընտրություններ եղան: Ռեկտոր ընտրվեց կամ վերընտրվեց Կարինե Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը չընտրվեց (4 ձայնի տարբերությամբ): Եվ ի՞նչ, Փաշինյանի իշխանությունն ընդունե՞ց իր պարտությունը: Այդ էր պակաս: Անմիջապես քրեական գործ հարուցեցին՝ հայտարարելով, թե ինչ-որ խուլիգանություն է եղել:

Արժե՞ ասել, որ դրանից քիչ անց հայտարարվեց, թե Դավիթ Գյուրջինյանը նշանակվո՛ւմ է նշված համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այսինքն, զոռբայության վրա է ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի, թե ով է ընտրվում, եթե նշանակվում է նա, որին ուզում է այդ պահին իշխանության գլխին գտնվողը: Հարց է ծագում. էլ ընտրություն-մընտրություն անելու իմաստը ո՞րն էր, ո՞ւմ խաբելը կամ մոլորեցնելը: Միանգամից թող իշխանությունն իր ուզած թեկնածուին նշանակեր, վերջանար-գնար:

Հաջորդ օրն էլ կարելի էր բուհի դասախոսական կազմին և ուսանողներին պարեկների ու ոստիկանական «կարմիր գլխարկների» մահակների հսկողության ներքո շարել և ստիպել, որ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հավատարմության երդում տան: Մի խոսքով, նապաստակի հայնրահայտ անեկդոտն է, այն, որ ասում է՝ ամեն ինչ նույնն է, միայն թղթատարությունն է ավելացել: Կարելի է հավելել, որ նաև կեղծավորությունն ու ձևականությունն են ավելացել: Հա, մեկ էլ՝ անչափելի զոռբայությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan