Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են
![](/timthumb.php?src=/disc/06-02-23/d7c768b43fad5f9a1adaf2ef7cca7a56.jpg&w=708)
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Միլանին» 1:0 հաշվով հաղթելուց հետո փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ խաղից։
«Սեւ-կապուտ - Միլանի գույներն են»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։
«Ինտերը» 43 միավորով երկրորդն է եւ 13 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»: «Միլանը» 6-րդն է՝ 38 միավոր:
«Ինտերը» «Միլանին» հաղթել էր նաեւ անցած ամիս տեղի ունեցած Իտալիայի Սուպերգավաթի խաղում։