Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
![](/timthumb.php?src=/disc/06-02-23/ed53d40487557522fe780d9a907be978.jpg&w=708)
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Բաղրամյան տարածաշրջանում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։