Այսօր՝ 28 մարտի 2023թ., 00:00
Գերմանիայում ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը Որքա՞ն ժամանակ կարող է մարդն առանց քնի դիմանալ Եգիպտոսում, հնագետները տաճարում հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ Կոլումբիայի ոստիկանապետն ասոել է, որ Պաբլո Էսկոբարի դեմ պայքարելու համար էկզորցիզմ է օգտագործել Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ Նեթանյահուն կրկին հետաձգել է ազգին ուղղված ուղերձը՝ առանցքային նախարարների հրաժարականի սպառնալիքների պատճառով․ Haaretz Իսրայելում բժիշկները երեքշաբթի օրվանից կդադարեցնեն աշխատանքը՝ մինչեւ դատական բարեփոխումների դադարեցումը Զիդանը պատրաստ է վերադառնալ «Ռեալ» ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու Նեթանյահուն խորհրդարանում կոալիցիայի ղեկավարին հայտնել է, որ մտադիր է դադարեցնել դատական բարեփոխումները Իսրայելի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի Իսպանիայի վարչապետ Սանչեսն ընտրություններից առաջ երկու նախարարի է փոխել Ջուդ Բելինգեմ․ Ցանկանում ենք հաղթել բոլոր մնացած հանդիպումներում Բաքվում կրկին ԶԼՄ-ների միջոցով Արցախի ներկայացուցիչներին հրավիրել են «հանդիպման» Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար 3 անձ բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են ԱՄՆ-ում գնել են սնանկացած Silicon Valley Bank-ը Ովքե՞ր են անանուն միլիոններ փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին Տիգրան Ավինյանը քաղաքում սակուրաներ տնկելու որոշումից հետո ճապոներեն է խոսում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է. Հենրիխ Դանիելյան Պետք ա գտնել էս անխափան ու անդադար աշխատող սցենարի հեղինակին Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը Սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել. Արցախի ՆԳՆ ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանել. ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունը Բայդենը մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է. Իշխան Սաղաթելյան Եվրո-2024․ Օրվա հանդիպումները Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ. Վարդան Ոսկանյան Այդ ընթացքում թշնամին Շուշի-Լիսագոր հատվածում զավթել և ամրացել է նոր դիրքերում. Արտակ Զաքարյան 10-ամյա աղջիկը փրկել է ափ նետված հսկա ութոտնուկին Օրվա խորհուրդ Ամբողջ երկիրը ցելոֆանի ու պլաստիկե շշերի կույտի մեջ է թաղված․ Աննա Կոստանյան Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ․ Ստեփան Դանիելյան Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ Գալստեան կիրակի. Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով «Ձկան խանութի» հարեւանությամբ անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի. Բնակիչները զայրացած են Օրվա խորհուրդ Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ Ում պետք է բավարարի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Հնագետները Վեներայի արձանիկ են գտել հին հռոմեական աղբանոցում Հնդկաստանում ուսանողուհին փրկել է մորը՝ նրա վերքից կոբրայի թույնը ծծելով Գարիկ Մարտիրոսյանի հումորային ռեփը՝ հայերենով (տեսանյութ) Իսպանական ավիաընկերությունը կարող է տուգանվել բորտուղեկցորդուհիների դիմահարդարման պահանջների պատճառով Հնարավոր է, որ Բեթհովենը մահացել է հեպատիտից. հետազոտություն ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը Նիկոլ Փաշինյանն առնվազն բանտային կյանքից պետք է իմանա, որ ընդունված չէ ստելը․ Գեղամ Մանուկյան Մենք նոր ենք գործընթաց սկսում, որով դատարանը պետք է արձանագրի բոլոր խախտումները. Եղիշե Կիրակոսյան Ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը Ինչի՞ հիման վրա եք հայտարարում, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիմամբ է տեղի ունենալու սահմանագծման աշխատանքը․ Մանուկյան Կարծում եմ՝ Հաագայի դատարանի որոշման կատարումն իր բնույթով քաղաքական է. Եղիշե Կիրակոսյան Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Ադրբեջանի պահանջների մեջ կա՞ն անկլավների ու Հայաստանում՝ ադրբեջանցիների բնակվելու հարցեր․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ներկայիս իշխանության կողմից ապօրինի ճանապարհով ընտրված ՍԴ-ի ներկայիս մեծամասնությունը Սահմանադրությանը հակասող է ճանաչել հենց Սահմանադրությունը Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. (տեսանյութ) ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ տարածաշրջանում այլ զինված հակամարտության․ Սպիտակ տուն «Նավոդկաներով» աշխատում եք, ««Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա». ԱԺ–ում իրավիճակը լարվեց Մյուս անգամ էդ բառերով գնահատականներ չփորձե՛ք տալ․ ընդդիմադիրը՝ Միրզոյանին Արցախի անվտանգությունն ապահովում են ռուսաստանցի խաղաղապահները եւ Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք հատուկ հարաբերություններ. Գ. Նազարյան «Ո՞ր մեկդ է ստում», «Ես ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացրել». վեճ Միրզոյանի և Կրպեյանի միջեւ Մոտավոր ե՞րբ է բացվելու Բերձորի միջանցքը․ Նազարյանը՝ Միրզոյանին Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը»
Հարցում

Ի՞նչն է խանգարում Գուրգեն Արսենյանին շփման երեկո անցկացնել Փաշինյանի և ողջ ՔՊ-ի հետ

Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրի շնորհիվ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը բացահայտ հրաժարվում է այն նախընտրական ծրագրային խոստումներից, որոնց քարոզով դարձել է պատգամավոր։

Խոսքը, մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերամից հետո 2021 թվականի հունիսի 20-ին հրապարակած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի «Արցախյան հիմնախնդիր» բաժնի մասին է, որտեղ Գուրգեն Արսենյանի թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու այդ թիմն ամբողջությամբ խոստացել են իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների, և Արցախի հարցի վերջնական կարգավորումը տեսել են «Անջատում հանուն փրկության» բանաձևի մեջ։

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»,- կարդում ենք 2021 թվականի հունիսին ընդունված ՔՊ նախընտրական ծրագրում։

 Բայց նախընտրական շրջանում ներկայացրած ծրագիրը հանրությանը քարոզելու միջոցով իշխանության մաս դարձած Գուրգեն Արսենյանը հանկարծ սկսեց ռոմանտիկ համարել բոլոր նրանց, ովքեր կխոսեն Արցախի անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու հնարավորության մասին. ավելին՝ Արսենյանն այդ մարդկանց հետ ցանկանում է շփման երեկոներ անցկացնել, գուցե՞ քարոզչության նոր թեմա կամ հնարք է գտել։

«Եթե մենք կարծում ենք, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչեն, կամ Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ, ապա ես ուզում եմ այդ ռոմանտիկների հետ շփման երեկո անցկացնել ու հասկանալ, թե որտեղից են իրենց այդ պատկերացման հիմնավորումները։ Ես ուզում եմ այդ մասով իրենց հարցեր տալ»,- civilnet-ի եթերում ասել է Արսենյանը։

Հիմա հարց՝ Գ. Արսենյանին՝ ի՞նչն է խանգարում իրենց շփման երեկոներն անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Փաշինյանի և այդ կուսակցության բոլոր անդամների հետ, որոնք 2021 թվականին արտահերթ ընտրության են մասնակցել և իշխանություն դարձել մի ծրագրով, որով խոստացել են իրացնել Արցախի ինքնորոշման իրավունք՝ առանց սահմանափակումների։

Թեև չի բացառվում, որ հենց ՔՊ-ի հետ նման շփման երեկոներ անցկացնելուց և նոր թիմակիցներին հարցեր տալուց հետո է նախկինում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը դարձել ոչ «ռոմանտիկ», պրագմատիկ, անգամ բակավանին հաշվենկատ: Հետաքրքիր է նաև, թե քանի այդպիսի շփման երեկոներ է անցկացրել կուսակցական ու քաղաքական կողմնորոշումները հաճախակի փոխած գործիչը և ինչ հարցեր է տվել, օրինակ, ՀՀԿ-ին, երբ 1990-94 թվականներին այդ կուսակցության անդամ էր, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է եղել: 2012-2017թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan