Այսօր՝ 01 հունիսի 2023թ., 00:00
Ստամբուլյան կոնվենցիան տեղին չէ, դրա շուրջ քննարկումներն էլ ժամանակավրեպ են. Տիգրան քահանա Բադիրյան Իսկ կարող ե՞ք ձեր գոված ժողովրդավարության կնքահորը ձեզ հետ տանել, նվիրում ենք Կրկին թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահատվել Մեր դիրքորոշումը չի փոխվել, սա քաղաքական հետապնդում է Արմեն Չարչյանի նկատմամբ. փաստաբան Հայտարարություն՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների վարորդների համար Ալիևի՝ համաներման մասին խոսքերն իրավական հենք չունեն, իսկ ԱՄՆ մեկնաբանությունը տարօրինակ է. Արա Ղազարյան Ոստիկանութունը այս պահի դրությամբ իրավասու չէ վարորդների նկատմամբ տուգանք կիրառել. Գոհար Մելոյան ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում. ԱՀ ԱԳՆ Արցախում ԱՄՆ պետդեպի հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան Դատապարտելի է ԱՄՆ պետդեպի՝ համաներման մասին հայտարարությունը. Արթուր Հարությունյան Հայաստանը Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ Վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակիցները․ 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղամ Նազարյանը՝ իշխանություններից առանձնատուն և նվեր ստանալու մասին Apple-ի համակարգիչներում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել Բենուր Փաշայանի հուշամրցաշար. Մաքսիմ Մանուկյանը, Սլավիկ Գալստյանն ու Շանթ Խաչատրյանը՝ ոսկե մեդալակիրներ ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարների եւ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նկատմամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի աշխատանքային խմբի նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկայում․ Օվերչուկ Լատվիայի նախագահ է ընտրվել ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը Երգչուհի Sia-ն պատմել է, որ իր մոտ աուտիզմի սպեկտրի խանգարում են ախտորոշել Իրանական «Simorgh» տրանսպորտային ինքնաթիռը հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը ՌԴ ԱԳՆ ղեկավարը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանին խորհուրդ է տվել «իմանալ իր տեղը» Ավստրալիայի հյուսիսում հայտնաբերվել են բույսեր, որոնք վերքերը շատ լավ ապաքինելու հատկություն ունեն Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Գվարդիոլա․ Այս մրցանակը տալիս են թիմի հետ հաղթանակի համար Գեներալ Բաղերին հայտարարել է բարեկամ երկրներին պաշտպանական սարքավորումներ արտահանելու Իրանի պատրաստակամության մասին ՔՊ-ն 523 նվեր է ստացել. հատնի չէ՝ ումից, ինչի դիմաց, նախկինում սրան ասում էինք կոռուպցիա. Թագուհի Թովմասյան Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի․ Թագուհի Թովմասյան Կոսովոյի վարչապետը հայտարարել է, որ բողոքող սերբերին պետք է բանտ նստեցնել Կոսովոյում կամ արտաքսել Սերբիա Հարգանքով՝ Ջոզեֆ Բայդեն. Ինչպես Արեւմուտքը գազի դիմաց «կանաչ լույս» վառեց Ադրբեջանի առջեւ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար Հյուսիսային Կորեան հայտարարել է արբանյակի արձակման մասին, որն այնուհետեւ ընկել է ծովը Նոր ձագուկ՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում 1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար 1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ Սփյուռքը ամեն ինչ պետք է անի, որ հայերը ապրեն Արցախում. Արտաշես Քասախյան Շարունակական կործանման ենք գնում․ Մովսես Հակոբյան Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ... ըստ ԵՄ-ի ԱՄՆ-ն հուսով է` Քիշնևում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կդառնան հարցերի լուծման արդյունավետ քայլ. Միլլեր ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել Ո՞վ առաջարկում է հանձնել Արցախը, իր անունը պետք է ընդգրկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ցուցակում. Սեմյոն Բաղդասարով Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել Խորհրդարանի տուրիստը. նա հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով Էդուարդ Սպերցյանն ամռանը կտեղափոխվի Գերմանիա կամ Իտալիա Հանգուցալուծումը մոտ է․ Գևորգ Դանիելյան Նոր Tesla Roadster-ի թողարկումը կրկին հետաձգվել է Ո՞րն է աշխարհի ամենաբարձր արձանը Գիտնականները բացահայտել են նախնադարյան մարդու համար քարե գործիքներով աշխատելու ցնցող ռիսկերը «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին. (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է բյուջեի կատարողականի քննարկումները Հայ կանայք նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է ՔՊ-ում ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Վարժական հավաքները թակել են նաև քաղաքական իշխանության մտերիմների դռները Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ԱԺ ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ» Ջոկովիչի գրառումը տեսախցիկի վրա․ «Կոսովոն Սերբիայի սիրտն է, կասեցրեք բռնությունը» Ալիևի անկեղծությունը․ ոչ խաղի տեղ է թողնում, ոչ՝ վախի Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի» Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել. Արցախի ԱԺ հայտարարությունը Փաշինյանն իրավասու չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող պայմանագիր ստորագրել. Ստեփանյան Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ․ Կարեն Ճշմարիտյան ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ Փաշինյանը հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպի Միշուստինին. Սերգեյ Պալտով Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնում է Բաքու՝ քննարկելու օկուպացված տարածքներում նախագծերը 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա. Սոբյանին Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել
Հարցում

Ինչի շուրջ է մեզ առաջարկում խորհել Նիկոլ Փաշինյանը

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը կամ ամանորյա ուղերձը ոչ բոլոր հեռուստաալիքներն են հեռարձակում: Ավելին, հարյուր հազարավոր ՀՀ եւ Արցախի Հանրապետության քաղաքացիներ այն բոյկոտում են, այսուհանդերձ, 2023-ից րոպեներ առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը մեզ առաջարկեց խորհել: Հատուկ ընդգծենք, առաջարկեց խորհել լինելով շրջափակման մեջ:

Իհարկե, հիմա ոմանք կասեն, թե սա լկտի սուտ է եւ այլն: Այս մեղադրանքներից խուսափելու համար մեջբերենք նրա ուղիղ խոսքը: 

«2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար»:

Հիմա ինչի՞ շուրջ պետք է խորհեն արցախցիները կամ երեւանցիներն ու տավուշցիները: Մի՞թե մենք դեռ պետք է խորհենք ու հասկանանք, որ Ադրբեջանի նպատակը Արցախը հայաթափելն է եւ երազանքում նաեւ Հայաստանի հայաթափումը: Մի՞թե մենք պետք է խորհենք եւ նոր միայն հասկանանք, որ 2018-ի մայիսից Հայաստանը ղեկավարում են մարդիկ, որոնք Հայաստանին ու Արցախին ծանրագույն վնասներ հասցրին, տասնյակ հազարավոր ընտանիքներին դարձնելով դժբախտ:

Ինչի՞ շուրջ մենք դեռ պետք է մտորենք, այն էլ շրջափակման մեջ լինելով: Իսկ չլինի թե՞ նա կարծում է, որ շրջափակման մեջ գտնվող արցախցին կխորհի ու կորոշի դառնալ ադրբեջանահպատակ կամ լքել Արցախը, իսկ երեւանցին էլ հրճվանքով ընդունի այս լուծումը:

Բավական է ծաղրել հայ ազգին: Բավական է Չարենցի ու Թումանյանի անուններն օգտագործելով մեզ խայտառակություն պարտադրել:

Ինչ վերաբերում է Չարենցին ու Թումանյանին, ապա նրանք են ասել, որ 

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

եւ կամ

Եվ նրանք, որ թքեցին քո երեսին —
Պետք է մահը ու դժոխը երազեն
Գայլերի ու ցիների հետ միասին։

Արման Նահապետյան

Top-News.am  

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan