Ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը. Կարեն Վրթանեսյան
![](/timthumb.php?src=/disc/29-11-22/6ab89a3c32f23dda760f96da97f1a163.jpg&w=708)
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկել եմ ձեր «տոնը փչացնեմ»… Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։
Օք ա, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում, դա կարող է ինչ-ինչ անձնական կամ կուսակցական հանգամանքներից բխող քայլ լինի։
Բայց ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն էլ ակտիվ օգտագործի օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար։
«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, որն իրականում հենց նիկոլական քարոզչությունն է թեժացնում, որովհետև այն բխում է Նիկոլի շահերից»: