Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը
![](/timthumb.php?src=/disc/05-10-22/920092ad01d00630835676758fa99ea6.jpg&w=708)
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջապես բեմ բարձրացավ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո ներկայացումը: Սակայն աղմկոտ անոնսից հետո պարզվում է` հանդիսատեսի սպասելիքները բոլորովին չեն արդարացվել: Հայկ Մարությանի հիմնական թիրախը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կսմիթելը եւ ոչ ավել: Եվ, իհարկե, հումորի քողի ներքո` իր քաղաքապետ աշխատած շրջանն է «սրբացրել»:
Մինչդեռ շշուկներ են պտտվում, որ սա ամենեւին էլ այն չէր, ինչ պատրաստվում էր ներկայացնել Հայկ Մարությանը: Պարզապես, վերին օղակներից ինչ-ինչ զգուշացումներից հետո խմբագրվել է ներկայացման բովանդակությունը` արդյունքում ստանալով «ճ» կլասի հումոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում