Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. Իսպանացի պատգամավոր
![](/timthumb.php?src=/disc/03-10-22/394f07545cf8f381ba4c39a77b8e00c2.jpg&w=708)
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն անընդունելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունը։
«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար», - «Թվիթեր»-ում գրել է պատգամավորը:
Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։