Այսօր՝ 01 դեկտեմբերի 2023թ., 00:00
Անվերջ ամոթի, ապօրինության և անպարկեշտության շարան․․. Լիլիթ Գալստյան Լրտեսական մոլուցք Ադրբեջանում. ինչո՞ւ է Բաքուն վիրավորված ԱՄՆ-ից և ԵՄ-ից Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ Նիկոլական ստերը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են» Որքա՞ն կվճարի քաղաքացին, որքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում 2024-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը, Փաշինյանը շփոթվել և հունվարի 4-ն էր նշել Բեռնատարները Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. Գառնիկ Դանիելյան Զանգվածային ծեծկռտուք Տերյան փողոցի զբոսայգում. մասնակցել է շուրջ 20 մարդ. գործի են դրել դանակ ու քարեր Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector Արցախի նախագահը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ Նասիմ Թալեբը կանխատեսեց համաշխարհային գլխավոր երեք ռիսկերը՝ համաճարակ, ֆինանսական կոլապս եւ աճող պարտք Դոնի Ռոստովում խոշոր հրդեհ է բռնկվել շուկաներից մեկում (տեսանյութ) Արման Ծառուկյանը խոսել է Դարիուշի ուժեղ կողմերի մասին Լիոնը պաշտոնանկ է արել Գրոսսոյին. պաշտոնական Իսպանիայի վարչապետի հայտարարություններից հետո Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ Որքա՞ն կվճարի քաղաքացին, որքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում Ինձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ Թալեբ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ստանձնել է Երուսաղեմի ահաբեկչության պատասխանատվությունը Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամանակավորապես չեղարկել է երկրում նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա Գերմանիայում հայտնաբերվել է սլավոնական մետաղադրամների ամենամեծ գանձը Գիտնականները կապ են գտել հետաքրքրասիրության և կյանքի տևողության միջև Գլոբալ տաքացման պատճառով Երկրի ծովերը ենթարկվում են արևադարձային տեսակների ներխուժմանը Ֆրանսիայի վարչապետն արգելել է նախարարներին օգտվել WhatsApp-ից և Telegram-ից Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն Թուրքիայի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ռուս մոր և աղջկա սպանությունից Ինչ խաղի կանոններ են փոխվել հիմա. ինչու Սամվել Բաբայանը գնաց քննիչ հանձնաժողով Ահաբեկչություն Երուսաղեմում. կան զոհեր Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավարից Ադրբեջանցի փորձագետ. Զինծառայության ոլորտում նորամուծությունները վիթխարի վնաս կհասցնեն բանակին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է ՔՊ-ականները պատրաստվում են. Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով Ինչ է ասել Սամվել Բաբայանը նիստում Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն Օդեսայի մարզում պայթյուններ են որոտացել Ճանապարհի մի հատվածի նշանակությունը կամայականորեն փոխելը ինքնին չի կարող որակվել իբրև ծառայության մատուցում. Գևորգ Դանիելյան Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հույս ունի Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան 28-ամյա քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի Գերմանիայում 7 հնագույն սրեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվում էին զոհաբերությունների համար Մալայզիայում վայրի փղերի երամակը տրորել է փղի ձագին հարվածած մեքենային Politico թերթը Զելենսկիին ճանաչել է տարվա գլխավոր «երազող» Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող Նիկոլ Փաշինյանին 2018-ին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն Ղարաբաղում շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք. Կարմիր խաչի գլխավոր տնօրեն Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ բանակցում վերադարձի համար. Բաբայան Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան Տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները. «Մայր Հայաստան» Կենտրոնում կայանումը 12 հազար դրամից դարձնում են 160 հազար դրամ ՌԴ ԱԳՆ-ն 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալում ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը․ Իշխան Սաղաթելյան Երևանում ռուս զինվորականն «Ուրալով» դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել խանութի պատին ու փլուզել այն Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ Վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ պետություն պետք չէ, բայց ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. Պուտին ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ Լարսում հայկական բեռնատարների մասով իշխանությունն ամեն ինչ անում է, որ վնասներ կրենք․ Գառնիկ Դանիելյան ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել Սամվել Բաբայանին Ավագանու հերթական ստուգարքը Արգենտինայի նորընտիր նախագահը մտադիր է հուդայականություն ընդունել Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Եկամտահարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը պայքարն է․ Ասպրամ Կրպեյան Իրանն ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում Թուրքիայի ներկայությամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելությամբ. նախկին պատգամավոր Իրանի ԱԳ նախարարը ՄՔԴ-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում Երջանիկ ապուշները. Ավետիք Իշխանյան
Հարցում

Մեղավորներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ շատ պարզ է

Երբ ձախողումներդ, թերացումներդ, ողբերգական հետեւանքների բերած գործողություններդ այլեւս չես կարող արդարացնել, օգնության է հասնում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Իրոք, շատ հարմար ձեւ է օգտագործել «պատերազմ» բառը, կցել «հիբրիդային»-ը, որը քո ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը չի հասկանում ու սարսափ առաջացնես:

Երբ նեղսրտում ես նրանից, որ դեռ չէիր էլ հասցրել ծանոթանալ արցախյան խնդրի կարգավորման փաստաթղթերին, բայց արդեն փսփսում էին, թե պատրաստվում ես հանձնել հողերը, ետ նայիր ու կիմանաս, որ նույն մեղադրանքները հնչում էին Հայաստանի բոլոր երեք նախագահների հասցեին, կրկնում եմ՝ բոլոր երեք նախագահների հասցեին, բայց նրանք ֆեյսբուքյան լացակումաց գրառումներ չէին անում, ԱԺ ամբիոնում նախկիններին չէին մեղադրում թալանի եւ ծանր ժառանգություն թողնելու մեջ, այլ հայրենիք էին պահում: Լավ, թե վատ, դա առանձին խոսակցության թեմա է, բայց պահում էին, փայփայում, զարգացնում:

Նրանք, իհարկե, տեղյակ էին, որ տարբեր շրջանակներ նրանց մեղադրում են, քննադատում, բայց նրանք, նրանցից եւ ոչ մեկը սեփական կետից չի բանակցել, չի ասել, թե ոնց ուզում՝ բանակցում է: Նրանցից որեւէ մեկին Ադրբեջանի առաջնորդը որպես միամիտ երեխա չի օգտագործել (սա լավագույն դեպքում), նրան կառուցողական եւ կիրթ չի անվանել: Եւ ամենակարեւորը, երբեք չմոռանաս, որ դու ոչինչ չես արել պատերազմը կանխելու եւ չորս հազարից ավելի լույս տղերքի կյանքը փրկելու համար, ոչինչ չես արել պատերազմը գոնե շուտ ավարտին հասցնելու համար: Դու միայն մտածել ես մեկ բանի մասին՝ հանկարծ քեզ դավաճան չասեն: Ո՞ւ: Հիմա էլի ասում են, իսկ տղերքը նահատակ են դարձել, Շուշին էլ, քո բնորոշմամբ դժգույն ու դժբախտ Շուշին էլ հանձնել ես թշնամուն:

Ու երբ ասում ես, թե որեւէ տարբերակ չկար Շուշին, Բերձորն ու Քարվաճառը պահելու համար, գիտենք, որ մեղմ ասած ճիշտ չես (տես՝ ՌԴ ԱԳ նախարարության վերջին պարզաբանումը, այսպես կոչված, «Լավրովի պլանի» վերաբերյալ), բայց ենթադրենք, մի պահ ընդունենք, որ ճիշտ ես, եւ տարբերակ չկար, մի՞թե չես գիտակցում, որ այդ դեպքում քո հանցանքը հինգհազարապատիկ անգամ ծանրանում է, քանի որ դու գիտեիր, որ տարբերակ չկա, բայց երկիրը տարար պատերազմի, մեզնից էլ խլեցիր մեր Աբգարին, Հայկազին, Գոռին, Նարեկին, Կամոյին, Մենուային, Վարդանին, Գեւորգին, Դավիթին, Արամին, Արմանին, Հակոբին, Վահեին, Վրեժին, Սամվելին, Գագիկին, Արթուրին... Գոնե այս փաստը գիտակցո՞ւմ ես:

Բա, եթե իրոք հասկացել էիր, թե տարբերակ չկա, ինչո՞ւ չդիմեցիր հանրությանը: Չէ՞ որ 2018-ին դեռ բավարար աջակցություն ունեիր: Մի փորձիր արդարանալ, մի փորձիր քո հանցավոր սխալների մեղքը բարդել նրանց վրա, ովքեր իբր տարածում էին այն թեզը, թե վարչախումբը հողերը հանձնում է: Մի արա, որքան փորձում ես, այնքան ավելի ես շաղախվում մեղքի մեջ: Լավ, մի՞թե դու չես հարցրել գլխավոր շտաբի կարծիքը, թե հավանական պատերազմի դեպքում ինչ կլինի, եթե՝

Ա. պատերազմին միջամտի Թուրքիան

Բ. պատերազմին չմիջամտի Թուրքիան

Եւ մի՞թե չես հարցրել, թե որքան է հավանականությունը, որ հնարավոր պատերազմին կմասնակցի Թուրքիան, թե՞ լսել ես Մակունցին, որն ասում էր՝ Թուրքիան չի միջամտի: Եւ մի՞թե այսքանից հետո դու Մակունցին այնքան ես վստահում, որ դեսպան ես նշանակել ԱՄՆ-ի նման գերտերությունում: Վայ մեզ ուրեմն, որ ԱՄՆ-ի հետ գլխավոր կապավորը Մակունցն է լինելու:

Ախր, երբ ասում ես, թե հողերի հանձնման մասին լուրերով թուլանում էր մեր բանակցային դիրքերը, ոչ միայն քեզ ես ծիծաղելի վիճակի մեջ դնում, այլ ամբողջ երկիրը: Ի վերջո գրառումներդ կարդում են նաեւ այլ երկրներում: Կարդում են ու ...
Մանկական շատ խաղեր կան, որտեղ պարտվում է նա, ով «վառվում» է: Հիմա դու պարտվել ես, «վառվել» ես: Այլեւս կարողանում ես թյուրիմացության մեջ գցել  հունիսի 20-ին քեզ քվեարկածների միայն շատ քիչ մասին: Իրոք, կանգ առ, գոնե հիմա կանգ առ: Ոչ քեզ, ոչ երկրին պատիվ չի բերում ոչ այսպիսի գրառումներդ, ոչ էլ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ջղաձիգ բացականչություններդ:

Ու երբ ասում ես, թե պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության մակարդակը ցածր է, արդեն շատերը հասկանում են, որ պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն էր, դրան հաջորդած գլխավոր դատախազության հայտարարությունը, որից հետո ազատության մեջ հայտնվեցին «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները, որոնք ակնհայտ ապօրինի որոշմամբ պահվում էին անազատության մեջ:

Միշտ հիշիր, նույնիսկ քո կողմից բզկտված այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել, չես կարող մարդկանց համոզել, ապացուցել, որ մեր տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու չես: Հաստատ իմացիր, այնքան կուզեի, որ տղերքը չզոհվեին, որ մեղավորներ չլինեին, ու որ այդ մեղավորը հենց դու չլինեիր: Եւ իսկապես, Հայաստանում, նույնիսկ այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել: Մի փորձիր: Մի գործ ունես անելու, պետք է իսկապես հրաժարական տաս: Կառչելով պաշտոնից՝ մեղքերի վրա միայն մեղքեր ես ավելացնում:

Քիչ էր մնում մոռանայի. Ցավի, հայրենիքի, տղերքի կորստի ցավի մասին մերկապարանոց դատողություններ մի արա: Մի բորբոքիր հերոս տղերքի ծնողների առանց այն էլ չսպիացող վերքերը, մի փորփրիր տուն ու տեղ կորցրած մարդկանց վերքերը, մի նեղացրու իրենց Հադրութի տանը թողած փափուկ խաղալիքի մասին մտածող երեխային, հոր ու մոր գերեզմանը թողած ու հայրենի հողում գաղթական դարձած մարդուն: Լավ, իրո՞ք չես հասկանում, թե ինչ ես արել:

Գեղամ Նազարյան

Աժ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Ճշմարտություն սերունդների համար

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan