Այսօր՝ 26 մայիսի 2022թ., 00:00
Միջնակարգ կրթությամբ՝ պատգամավոր Արցախը հանուն Եվրոպայի գազի․ Հարությունյանը կդառնա ցեղապետ Աննա Գրիգորյանը Արցախի դրոշ է փակցնում ոստիկանական վահանի վրա Բրյուսելում իշխանությունները թշնամու հետ համաձայնվել են, որ Արցախը էթնիկ խումբ է. Սոս Հակոբյան Քաղաքացիները տներից, վարորդներն էլ ազդանշաններով աջակցում են երթին Փաշինյանը գիտի, որ իր «վիզը կթռցնեն»․ նրան երեք մարդ կարող է փրկել Նիկոլը պետք է ընտրի՝ կատարում է ժողովրդի՞ ցանկությունը, թե՝ Ալիևի ու Էրդողանի․ Իշխան Սաղաթելյան Բրյուսելյան փաստաթուղթը չի պարունակում որևէ հայամետ կետ․ Հայկ Մամիջանյան Ինչքան պետք է այդքան էլ պայքարելու ենք՝ մի բան էլ ավել. քաղաքացի Ռուբեն Ռուբինյանի` Պետրոս Ղազարյանին տրված հարցազրույցը չի հեռարձակվել Արդեն բավական է, մենք չենք ուզում Ամարաս, Դադիվանք թուրքի ուղեկցությամբ գնալ. քաղաքացի Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից Իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը Ուշագրավ իրավիճակ՝ ՊՊԾ ղեկավարի մասնակցությամբ միջադեպի գործով Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք վնասաբեր լրտեսող ծրագրակազմ են գնել Ինձ փակ երթևեկությունը չի խանգարում, աջակցում եմ շարժմանը. կին վարորդ «Հոգնել կարելի է քայլելուց, նստելուց, բայց հայրենիք ունենալուց հոգնել անհնար է». Արեգնազ Մանուկյան Թշնամին եկել՝ մեր հողի մեջ դիրք է դրել․ Սեյրան Զաքարյան «Ժողովուրդը կարողացավ խախտել ժամանակացույցը, որով պատրաստվում էին հանձնել երկիրը». Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է, քանի որ տեսնում է, որ Փաշինյանն այլևս մանդատ չունի. Արամ Վարդևանյան Եթե դիվանագետները չեն կարողանում արտաբերել այդ բառերը, ուրեմն տեղ չպետք է ունենան ԱԳՆ-ում. Աննա Գրիգորյան Մեր Հայրենիքի հետ ի՛նչ արեցիք, ի՛նչ եք տակավին հանում-զիջում․ Րաֆֆի Հովհաննիսյան Այն տրամադրությունը, որը կա այսօր, անխուսափելի է դարձնելու առանց Նիկոլ Հայաստան ունենալը. Վարդևանյան Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ Ամեն ինչ գնում է նրան, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում․ Լևոն Քոչարյան Սպառողական ապրանքների շուկայում գնաճը շարունակել է խորանալ Երկրում իրապես իրավիճակ է փոխվել. Արթուր Վանեցյան Դեսպանատունն այս ընթացքում լուռ է. «ամոթ» վանկարկումներ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանատան մոտ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ Հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ Աղքատության մակարդակն ավելանում է. Փաշինյանը խաբել է Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին. Ո՞վ է ղեկավարում բերետավորներին Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է Մենենդեսի հետ հանդիպումից, Մենենդեսին անգամ Բայդենը չի սպասեցնում Խաղաղ ցույցն ավարտվում է, շարժվում ենք երթի. Հայկ Մամիջանյան «Սյունիքի ճանապարհի մասին երազել են Քեմալը, Օզալը, Էրդողանը, Ալիևը, բայց այն չի տրվել». Էդուարդ Շարմազանով Շրջափակված է ինչպես ՀՀ նախագահական նստավայրը, այնպես էլ ՀՀ ԱԽ շենքը. Իշխան Սաղաթելյան Ինչո՞ւ են ներքին զորքերի ծառայողները ծեծել Արարատ Միրզոյանի թիկնապահներին Արցախի հարցով հայտարարությանը չի միացել Սամվել Բաբայանի խմբակցությունը. Տիգրան Աբրահամյան Ապօրինի հավկիթները վաճառվում են, իսկ հետևող չկա Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում «Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը Միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն․ Իրանի դեսպանը՝ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին Բրյուսելը ապացուցեց, որ Հայաստանը շարժվում է բացառապես Ադրբեջանի օրակարգով. Մենուա Սողոմոնյան Արեւմուտքը շանտաժի է ենթարկում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցներին Դատարանը քննարկում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանի միջնորդությունը Սա այն դատավորի խնդիրն է, որը ձեռքով մակագրված գործ է ստանում. դատավորը՝ Աղվան Հովսեփյանի բողոքը վերամակագրելու մասին Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան ՊԵԿ աշխատակիցներին ասել են՝ եթե մասնակցեն ցույցերին, գործից կազատեն․ Վարդևանյան Արցախի կարգավիճակի հարցը թողնված է ապագային, հիմա ավելի կարևոր հարցեր են լուծվում. Արման Եղոյան 2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները․ Լույս հիմնադրամի վերլուծությունը 62 հոգանոց խմբի 40 զինծառայողից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 24–ի գտնվելու վայրն անհայտ է Փաշինյանը պետք է հրաժարական տար ու գետինը մտներ Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․ Նազենի Հովհաննիսյան ԱԳ փոխնախարարը չասաց՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» Նիկոլին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան «Ես Արցախի դրոշը կրելու խնդիր չունեմ»․ ԱԳ փոխնախարարը Արցախի դրոշը փակցրեց հագուստին Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը Ինչպե՞ս են պատգամավորները ճեղքում ոստիկանական պատնեշը Երևանում հնչել են կրակոցներ, պարեկների հետապնդելուց հետո մի քանի միլիոնի գողոնով բարձված մեքենան շրջվել է Բաքոյանը յուրացրե՞լ է պատերազմի ժամանակ եկած օգնությունը. ուր է 100 000 դոլարը. եզդի հոգեւորական Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել կայացրած որոշումները և ազատ արձակել Ա. Չալաբյանին․ հայտարարություն Մեր առջև դրված խնդիրը կատարեցինք, թեև Ոստիկանությունը փորձ արեց բացելու ԱԳՆ-ն․ Իշխան Սաղաթելյան Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Մամեդյարովը հայտարարել է, թե Արցախում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպաների վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան Փաշինյանը չի մոռացել էշով իր հետևից եկած Սևադա Ղուկասյանին․ նրա և այլ դաշնակցականների տները խուզարկում են ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը կոչով դիմել է ժողովրդին Ադրբեջանցիները նոր պայմաններ են առաջադրում Ալիևն Էրդողանին զեկուցել է Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքների և «Զանգեզուրի» միջանցքի բացման պայմանավորվածությունների մասին Մտնում ենք ԱԳՆ շենք՝ ժողովրդի անունից ասելու, որ երկիրն աճուրդի հանելու մանդատ չունեք․ Իշխան Սաղաթելյան Բրյուսելում ոչ թե Արցախի նշաձողն իջեցվել է, այլ վերացել է Հայաստանի տարածքային ամբողջության նշաձողը․ Ավետիք Իշխանյան Հանձնաժողովի որոշ անդամների կենսագրությանը ծանոթանալով՝ կարելի է միայն կարեկցել մեր պետությանը Ալիեւը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Չի’ կարելի անդադար խաբվել, հետո՝ ցեղասպանվել, և կրկին հավատալ․ Հասկանու՞մ եք․ Կարեն Ճշմարիտյան Հայտնի է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի հանձնաժողովի կազմը ՔՊ-ական պատգամավորի պաշտոնյա զարմիկը Կապանի զբոսայգում շումախերություն է արել Խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում Այս պահին խուզարկություններ են Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Իշխան Սաղաթելյան Վարձով բնակարան տվողները պետք է 10 տոկոս հարկ վճարեն
Հարցում

Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին

 Աշխարհի, այս մոլորակի վրա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանություն կհասկանար, որ մեծ աղետից հետո մեծամասշտաբ տոնակատարության կազմակերպումը ճիշտ չէ: Վստահ եղեք, այդ նույն գիտակցումն ունի նաեւ Հայաստանում այսօր իշխող վարչախումբը: Անհնար էր, որ գոնե նրանց հովանավորներ-խորհրդատուները չգիտակցեին, որ հիմա շոուների ժամանակը չէ: Կարճ ասած՝ գիտակցում էին, բայց արեցին ճիշտ հակառակը:

Նրանք միտումնավոր ցավ պատճառեցին հանրության առողջ հատվածին, առաջին հերթին հերոս տղերքի ծնողներին: Մտածում եք, պատահակա՞ն էր անօդաչուների շոուն: Պատահական ոչինչ չի լինում: Անօդաչուների շոուն ցավն ընդամենը ուժգնացնելու միջոց էր: Վերցնել անօդաչուների շոու անել, երբ մեր տղերքի գերակշիռ մասը զոհվել է հենց այդ անօդաչուների հարվածից, առնվազն ցինիզմ եւ լկտիություն է: Ցինիզմից եւ լկտիությունից անդին է, երբ այդ շոուին այս կամ այն կերպ համոզելով հանդիսատես են դարձնում զոհված տղերքի մի քանի մայրերի:

Մենք սիմվոլիկային, խորհրդանիշներին ուշադրություն չենք դարձնում, անգամ ծիծաղում ենք, երբ դրանց մասին խոսում են, ծիծաղում ենք, երբ ասում են, թե այս ամենը զանգվածային հիպնոտիկ սեանս է, բայց մեր հակառակորդները հակառակն են անում: Նրանք այս շոուով աշխարհին մեսիջ ուղարկեցին, կամ եթե կուզեք՝ ուղերձ՝ հայերը տոնում են իրենց պարտությունը, նրանք հաշտվել են առկա իրողությունների հետ: Նրանք այս շոուով զրոյին հավասարեցրին կամ փորձեցին զրոյին հավասարեցնել Անկախությունը, իսկ վարչախմբի պարագլուխը զանգվածային հիպնոտիկ սեանսի ժամանակ հանրությանն ասաց՝ մենք պարտավոր չենք հաղթել, եւ որ սկսում ենք խաղաղության դարաշրջանը:

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, նիկոլը մեր երկիր պատերազմ եւ աղետ բերեց, իսկ հիմա ասում է խաղաղության դարաշրջան: Իրականում, խաղաղության դարաշրջան ասելով նկատի ունեն մեծ նվաստացման շրջան, որը մեր թշնամին ցանկանում է մեզ պարտադրել իր խամաճիկների միջոցով: 

Այն, ինչ ուզում է, երազում է թշնամին, դեռ չի նշանակում, թե պարտադիր իրականություն պետք է դառնա, այսուհանդերձ, ցավոք, վարչախմբի քայլերի պատճառով այսօր արդեն Հայաստանի ապագան որոշվում է ոչ թե ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների, այլ օտար երկրների միջեւ ընթացող շփումներով եւ երկխոսությամբ:

Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք, գիտակցենք, որ մեր պարտությունները շարունակվելու են, պատերազմը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտության դեմքով: Մենք պետք է նաեւ հասկանանք, գիտակցենք, որ բարոյալքումը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի ղեկավարը պարտության դեմքով մարդն է: Մենք չենք կարող հակառակվել Աստվածային, բնության, քաղաքական, տնտեսական օրենքներին, եւ երկրի ղեկը թողնել այն աղետի ենթարկած մարդուն: Չի լինում այսպես: Այն, ինչ հիմա տեղի է ունենում հակաբնական է, հակատրամաբանական: Որքան շուտ մենք հասկանանք, ընդունենք այս փաստը, այնքան լավ բոլորիս համար:      

Գործող վարչախումբը ոչ միայն չուներ բարոյական իրավունք սեպտեմբերի 21-ին տոնակատարություն կազմակերպելու, այլ նաեւ չունի բարոյական իրավունք երկիրը ղեկավարելու համար: Հազարավոր զոհեր, նվաստացում, տարածքային հսկայական կորուստներ, Շուշիի եւ Հադրութի անկում, Սյունիք եւ Իրան տանող գլխավոր ճանապարհի հանձնում թշնամուն; Մի՞թե սա բավարար չէ, որ հասկանանք, որ առաջ շարժվելու համար նախ պետք է փոխենք մեր երկրի դեմքը:   

Մի անգամ, մասնավոր զրույցներից մեկում Գերմանիայի խորհրդարանի մի պատգամավորի հարցրի, թե տեսականորեն գերմանացիները քանի ամիս հետո դուրս կգային փողոց, եթե իրենց երկրում կառավարեր հայաստանյան այսօրվա վարչախումբը: Նա ժպտաց եւ ասաց՝ ամիսներ պետք չեն լինի, բողոքի գործողություններ պետք չեն լինի: Ընդամենը մեկեւկես օր հետո նրանք կհասկանան, որ գերմանացիներին չեն կարող ղեկավարել ու կհեռանան: 

Դաժան է, բայց իրականություն: Նեղ անձնական շահերով առաջնորդվելով երաժիշտները նվագեցին, պարեցին, երգեցին: Մի՞թե նրանք չէին հասկանում, թե ինչ են անում: Մի՞թե իրենց հարց չէին տալիս, թե որտեղ է Կաթողիկոսոը, որտեղ են ընդդիմադիր պատգամավորները, որտեղ է մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ է անգամ Երեւանի քաղաքապետը: Մի՞թե չէին ասում, ինչու նրանք ներկա չեն շոուին: Նեղ անձնական շահեր, անասնական վախ, եւ ունենք այն՝ ինչ ունենք:

Ցավոք, սիմվոլներին, խորհրդանիշերին ուշադրություն չեն դարձնում նաեւ վարչախմբին ընդդիմադիր շատ ու շատ գործիչներ: Ասվեց, բարձրաձայնվեց, որ անկախության օրը չի կարելի երթով գնալ Եռաբլուր, որ դա լավ խորհուրդ չէ: Ասվեց, որ հատկապես զոհված տղերքի ծնողներին չի կարելի քայլացնելով, անկախության օրը տանել Եռաբլուր: Մի՞թե չգիտեք, որ Եռաբլուրը առաջին հերթին հանգստարան է:

Այո, ինչպես իրեն հարգող ցանկացած երկրում Անկախության օրը պետության առաջնորդները, կուսակցությունների ղեկավարները, Եկեղեցու առաջնորդները պետք է հարգանքի տուրք մատուցեն նրանց, որոնք իրենց երկրային կյանքն են տվել անկախության համար, բայց դա պետք է արվի առանց աղմուկ-աղաղակի, համեստ եւ արժանապատվությամբ: Իսկ ի՞նչ արինք մենք: Մենք մեր նահատակներին էլ չհարգեցինք: Ի՞նչ է, կարծում եք իրենց դուր եկավ այն, ինչ եղավ սեպտեմբերի 21-ին՝ թե Հանրապետության հրապարակում, թե Եռաբլուրում:

Սեպտեմբերի 21-ին մենք, ասում եմ մենք, որ ոչ ոք չնեղանա, կոլեկտիվ ջանքերով կազմակերպեցինք կամ փորձեցինք կազմակերպել Անկախության թաղումը, բայց լավ իմացեք, չի ստացվելու, մեր ազգի առողջ հատվածը, մեր տղերքի հաղթող ոգին դա թույլ չի տալու: 

Իսկ մենք պետք է փորձենք լրջանալ, առանց այդ լրջության հաղթանակներ չեն լինելու, հաջողություններ չեն գալու: Երբ չենք կարողանում մի կողմ դնել անձնական քմահաճույքները, մեր ես-ն անպայման առաջ մղելու կիրքը, չենք կարող լուրջ եւ կարեւոր գործեր ձեռնարկել:

Մենք անգամ ամաչում ենք հրապարակել այն երաժիշտների անունները, որոնք հակառակ նահատակ տղերքի ծնողների, ընտանիքի անդամների կոչին, հանուն իրենց բարեկեցության, դիրքի որոշեցին երգել ու պարել: Հոլանդացիները պատերազմից հետո մի քանի տարի շարունակ զբաղված էին ֆաշիստների հետ համագործակցածներին հայտնաբերելով եւ հասարակական պարսավանքի ենթարկելով: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք մրցակցում ենք, թե ով առաջինը զոհված տղերքի ծնողներին երթով կտանի դեպի Եռաբլուր կամ կտանի ոստիկանության հետ բախումների:

Մի կողմ թողնենք բերանները բաց համերգ կամ շոու նայողներին: Նրանք մեղավոր չեն, նրանք իրոք չեն հասկանում, թե ինչ են անում: Շատերն էլ այն մակարդակի վրա են գտնվում, որ երջանիկ են անգամ, որ իրենց անվճար բերել են Երեւան եւ անվճար հետ են տանելու դեպի տուն: Սրանք այն զանգվածն են, որ անգամ նախանձում են զոհված տղերքի ծնողներին, որ դրամական փոխհատուցում են ստացել: Սրանք այն տեսակն են, որոնց թվում է, որ նահատակների ծնողները չպետք է ծիծաղեն, քայլեն, իրենց տեսքը կարգի բերեն, մտածեն մյուս զավակների մասին, այլ պետք է երեսներին մուր քսեն, ցնցոտիներ հագնեն եւ անդադար սգան եւ լաց լինեն: Սրանց ի՞նչ ասես կամ սրանցից ի՞նչ պահանջես:  

Իսկ իրենց մտավորական համարողներին եւ այս շոուն եւ այս վարչախմբին այս կամ այն կերպ աջացողների նկատմամբ վերաբերմունքն այլ պետք է լինի: Հիմա միայն ասեմ՝ դուք մասնակիցն եք մեր տղերքի սպանության, Սյունիքի ճանապարհներն ու դիրքերը թշնամուն հանձնելուն, Շուշիի կործանմանը: Դուք պատասխան եք տալու, հատ-հատ, եւ չկարծեք, թե հանրությունը լսելու է ձեր արդարացումները, թե բա երեխա էինք պահում...

Իսկ այսօր, համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը, թշնամին սկսեց ավելի շատ ծիծաղել մեզ վրա, աշխարհն՝ ավելի չհարգել մեզ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Եւ չնայած այս ամենին, քաղաքական գործընթացները մի հետաքրքիր օրինաչափություն ունեն, նրանք չեն ենթարկվում որեւէ մեկի ծրագրերին եւ ցանկություններին, գալիս են եւ հզոր ալիքի նման մաքրում դաշտը կեղտից եւ անբարոյականությունից:

Գեղամ Նազարյան 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan