Ալենը ծնկաչոք գերեզման գնալու փոխարեն «աներձագի» հետ գնում է Հունաստան տժժալու․ Տիգրան Քոչարյան
Այն ինչ լսեցիքն ՄԻՊ-ի զեկույցից սարսափելի էր և այստեղ շատ հետաքրքիր հարց է առաջանում որոշակի գերիների մասով․ Ի տարբերություն կտտանքների ենթարկված այլ գերիների, մի մասը չաղ ու բախտավոր Բաքվից ծամոն ծամելով, դուխով գոռալով հետ են վերադարձել և նրանց նույնիսկ մազին ձեռք չեն տվել։ Այսպիսի կարծիք մամուլի ասուլիսում հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Նրանք կասկածելի գերիներ են։ Հաջորդ կառավարությունը պետք է այս հարցով ևս զբաղվի արդյոք քաղաքական առևտրի համար ուղարկված գերիներ են եղել, թե ոչ»,- ասաց մեդիափորձագետը։
Մեդիափորձագետը նաև մտահոգություններ հայտնեց այն փաստով, թե ինչ գումարենրով են իշխաական պատգամավորները թանկարժեք ծովափնյա հանգիստ անցկացնում։ Ըստ Տիգրան Քոչարյանի, երբ ՔՊ-ականները հայտարարում են, որ իրենց հրավիրել են, շատ հավանական է, որ կա բացահայտ կոռուպցիայի հարց։