Այսօր՝ 24 հուլիսի 2021թ., 00:00
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ի անունը հայտնի է Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ու Մոուրինյուի հարաբերությունների մասին Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ ՕԽ-ի եզրափակիչ Ինչով էր հայտնի Ռուսաստանում սպանված Ռուսլան Աբովյանն ու ինչ կապ ունի նա Ռամզան Քադիրովի նշած օպերացիայի հետ Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ Հնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել Ավելի քան 6 մլրդ դրամ՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2 տարվա գործունեության համար Ճապոնիայում թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է ոստիկանության քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալին «Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել, մի շարք առողջական խնդիրներ ունի». Որոտանի համայնքապետը բժիշկների հսկողության տակ է Տոկիո-2020-ի առաջին չեմպիոնը՝ օլիմպիական ռեկորդով Ի՞նչ է փնտրում Արմեն Սարգսյանը Ճապոնիայում Հայկ Մարությանին ձեռք չեն տա. Փաշինյանը միջանկյալ լուծում է գտել․ «Հրապարակ» Ֆիլիպիններում 13,2 հազար մարդու են տարհանել մուսոնային անձրեւների պատճառով նիկոլին մատուցած, ո՞ր ծառայության համար է Սուրեն Պապիկյանը վերածվում սուպեր փոխնախարարի Երեկ «թեթև վիրավորված» երեք զինծառայողներից մեկի վիճակը, պարզվում է՝ ծայրահեղ ծանր է Ու այստեղ հարց է առաջանում. բա ինչի՞ էիք տարիներով լռում, տեղ-տեղ էլ համաձայնվում, երբ էս նույնը վերագրում էին արցախցիներին Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ․ այս նախարարությունը շարունակում է ստել Ալիևը փոխել է Նախիջևանի կորպուսի հրամանատարին, ինչպես նաև նշանակել է պաշտպանության նոր փոխնախարար Թուրքերն ամեն բան հաշվարկել ու ծրագրել են այնպես, որ Հայաստանը կրկին մնա միայնակ․ Արտակ Զաքարյան Եվս երկու ամիս և Նիկոլը կկատարի իր համար ամենաթանկ անձանց Աննայի և Ալիևի ցանկությունները․ Մետաքսե Հակոբյան Կրակոցներ ամենուր․ Նիկոլի թիմակիցներն ավելի են լկտիանալու (տեսանյութ) Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց «Քուանշ». պարզապես հավատալու տեղ չեք թողել Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան Նիկոլ Փաշինյանի դեմ կան կոմպրոմատներ, որոնք չեն օգտագործվում.Արթուր Համբարձումյան Հայկական Զինված ուժերը հիմա մենակ են, նրանց թիկունքում պետություն չկա.փորձագետ «Հայաստան» դաշինքի անդամներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են.Սեյրան Օհանյան Հայտնի են Գեղարքունիքի ուղղությամբ վիրավորում ստացած զինծառայողների անունները Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր Նիկոլը քանի կա թուրքն իրեն այսպես լկտի է պահելու Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. պատրաստվում են այնտեղ ձմեռն անցկացնել. Գորիսի փոխքաղաքապետ Հայկ Մարությանին ձեռք չեն տա Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն Նախագահ Քոչարյանի գնահատականները խիստ են, բայց հիմնավորված Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն Գիշերը ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. ուղում են նորից օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպեր փոխվարչապետ Հենց նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանել Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը. ես չեմ ճանաչում ոչ տենց պատգամավոր, ոչ դերասան. Էնքան փալաս պատգամավորներ կան. Սամսոն Ստեփանյան Պահպանակներ արտադրողը ՄԻԵԴ-ում հաղթել է Վրաստանի կառավարության դեմ գործը ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կիպրոսում թաղամասի բացման մասին Թուրքիայի հայտարարությունները Նիհարելուն խանգարող 5 ըմպելիք Հունաստանում կրճատել են QR-կոդ ստանալու ժամանակը, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկներին «Բարսելոնան» կխաղա «Յուվենտուսի» հետ Քաջարանի քաղաքապետի կալանքի դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է իշխանությանը երդում տված Արմեն Դանիելյանին. փաստաբան Մալայզիայում ուղեգլանով ճզմել են բիթքոինների մայնինգի ավելի քան 1000 սարք Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ Յուրի Դուդը դատարանի առաջ է կանգնել Մորգենշտերնի եւ Իվանգայի մասնակցությամբ թողարկումների պատճառով Բաքուն հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ սպայի մահվան մասին Ճապոնիայի կայսրը Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ Պան Գի Մուն. պանդեմիայի պատճառ է դարձել կլիմայի փոփոխությունը Մասկը հաստատել է, որ կրիպտոարժույթ ունի Գերմանիայում երկաթուղիներին հասցված վնասը գնահատվել է 1,3 մլրդ եվրո Վիտալի Բալասանյանի մոտ քննարկվել են Արցախի 8 համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր ԱՄՆ-ը եւ Իրաքը մինչեւ տարեվերջ կավարտեն Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության անցումը զուտ խորհրդատվականի Ինչպե՞ս ազատվել ատամների դյուրազգացությունից. 4 օգտակար խորհուրդ Անգելա Մերկել. Թուրքիան ԵՄ լիիրավ անդամ դառնալու որեւէ հեռանկար չունի Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 4 աճյուն Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների մասին Մակրոնը ժամանել է Տոկիո. Նա միակ նախագահն է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Իտալիան կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր սերտիֆիկատ է սահմանում Կիպրոսի նախագահը խնդրել է ԵՄ-ին կոշտ արձագանքել Թուրքիայի անօրինական գործողություններին «Անփառունակ սրիկաների» աստղը կխաղա Վոլդանի դերը «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով ռուսական համանուն դրամայում Բենզեման վարակվել է կորոնավիրուսով Հնդկաստանում հորդառատ մուսոնային անձրեւներից հետո զոհվել է 18 մարդ Բաքվում շարունակում են «դատապարտել» հայ ռազմագերիներին Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին Մխիթար Գալեյանը զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը. ծնողները հրաժարվել են իրենց որդու մեդալն այս իշխանությունների ձեռքից վերցնել (տեսանյութ) Ֆրանսիան չպետք է կորցնի իր հնարավորությունը Հայաստանում. La Croix
Հարցում

Le Monde. Նիկոլ Փաշինյան. մեծ հիասթափություն

Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայաստանյան ներկա իրավիճակին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ, աննշան կրճատումներով:

«2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարն ավելի ու ավելի շատ է արժանանում քննադատության: Բնակչության մեծ մասը նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր պահվածքի եւ երկիրը ծնկի բերելու մեջ:

«Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ, նա ազդում է իմ նյարդերի վրա»,- ասում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այս հարցն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես ցանկանում եմ, որ հեղաշրջում լինի եւ նա հեռանա»,- անկեղծանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ»,-հոգոց անելով հայտնում է երրորդը:

Հայաստանի վարչապետի մասին հարցին նրա նախկին թիմակիցները կամ աջակիցներն արձագանքում են նույնկերպ: Որպես կանոն, հարցից հետո հետեւում է երկար եւ ճնշող լռություն, իսկ հետո հնչում են նախատինքներ՝ անթիվ, անհամար։

«Երբ սկսում ես կազմել նրա անհաջողությունների ցուցակը, պարզապես չգիտես որտեղ կանգ առնել»,- ասում է նրա նախկին թիմակիցներից մեկը, խոսելով իր հիասթափությունների մասին:

«Թավշյա հեղափոխության» երեկվա հերոսը, 45-ամյա Նիկոլ Փաշինյանը նրանց աչքերում վերածվել է Հայաստանի, նվաստացման եւ պարտության խորհրդանիշի:

Ժողովուրդը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին արձանագրությունը ստորագրելու, եւ դրանով տարածքային հսկայական կորուստներն ամրագրելու համար: Չի ներում առնվազն երեք հազար հինգ հարյուր, հիմնականում երիտասարդ տղաների զոհվելու համար:

Հակամարտության ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են լուրերի պատերազմի դաշտում անհետ կորած իրենց հարազատների մասին: 74 հայ գերի դեռ գտնվում է Բաքվի բանտում: Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հազարավոր բնակիչներ դեռ զրկված են իրենց տներից:

Կատարվածից ցնցված եւ ապշահար երեք միլիոն հայերը չեն հասկանում, թե ինչպես հայտնվեցին այս վիճակում:

Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե հաղթանակը մոտ է: Նրանք շատ ուշ հասկացան, որ Փաշինյանի հաղթական ելույթները ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

Արձանագրենք, պատերազմի ավարտից հետո անդադար հնչում է հետեւյալ պնդումը. «Նիկոլը դավաճան է եւ պետք է հեռանա»: Ընդդիմությունն էլ յուրաքանչյուր հանրահավաքում խիստ քննադատության է ենթարկում նրան: Բացի այդ, անցած ամիսների ընթացքում նախագահը, Հայ Առաքելական Եկեղեցին, ապա նաեւ զինվորականները կոչ արեցին նրան հեռանալ եւ երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Անկյուն քշված Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ենթարկվել ժողովրդի պահանջին եւ սպասում է իր նոսրացած կողմնակիցների աջակցությանը, որոնք որոշ գնահատականների համաձայն կազմում են բնակչության 20 տոկոսը: Սա մի թիվ է, որը վարչապետին հույս է տալիս, որ հունիսի 20-ի ընտրություններում կարող է հաջողության հասնել:

Նա հասկանում է, որ քաղաքական այլընտրանքի առկայությունն իր օգտին է: Նախկին վարչակազմի հետ կապվող անհաշտ ընդդիմությունը թույլ է եւ վարկաբեկված: Հարցումներն էլ առայժմ հուշում են, որ նա է հաղթողի հավակնորդը:

Այնուամենայնիվ, սա այն չէ, ինչ կար 2018-ին, երբ հարյուր հազարավոր ցուցարարներ վանկարկում էին նրա անունը: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն արմատական ընդդիմադիր էր եւ ոգեշնչված էր Գանդիից ու Նելսոն Մանդելայից: Նա քայլելով պահանջեց կոռումպացված իշխանությունների հրաժարականը:

Միջազգային ասպարեզում մինչ այժմ անհայտ այս նախկին լրագրողը, առանց փորձի, քառասուն տարեկան հասակում, մորուքով, զինվորական բաճկոնով ու սպորտային կոշիկներով հարյուրավոր կիլոմետր կտրելով 2018-ի ապրիլին հասավ Երեւան: Համառ պոպուլիստ «Նիկոլը», ինչպես բոլորը նրան անվանում են, գիտի ինչպես հիպնոզացնել իր լսարանին: Բազմությունը գնում էր նրա ետեւից դեպի «նոր Հայաստան» կառուցելու, հույսով, որ այն կլինի ժողովրդավարական եւ զերծ կոռուպցիայից:

«Տատս եւ պապս ինձ ասացին, որ իրենք փողոցում երբեք այդքան մարդ չեն տեսել», - հիշում է նախկին ցուցարարներից մեկը:

Տասը տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ, երբ 2008-ին ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին: 2008-ի մարտի 1-ին, ընդդիմության ցույցի ժամանակ, ուժային կառույցների հետ բախումների հետեւանքով տասը մարդ զոհվեց:

Մեղադրվելով անկարգություններ կազմակերպելու մեջ, Փաշինյանը մեկ տարի թաքնվեց, ապա հանձնվեց ոստիկանությանը: Դատապարտվելով յոթ տարվա բանտարկության, նա հետո արժանացավ համաներման եւ ազատության մեջ հայտնվեց 2011թ.:

Եւս յոթ տարի պահանջվեց, որ նա վերջապես հասնի իր նպատակին: Վեց շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց հայտնվել վարչապետի պաշտոնում՝ 2018 թվականի մայիսի 8-ին: «Պատմության պատահականություն»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, որը կարծում է, թե նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում:

Հեղափոխության ընթացքում Մարինե Մանուչարյանը փողոցում չէր: Ոչ մի դեպքում, ոչ մի պայմանով այս նախկին քաղաքական ակտիվիստուհին չէր մասնակցի հանրահավաքներին, քանի որ շատ լավ էր ճանաչում Փաշինյանին: Հենց նա էր 2015-ին Նիկոլ Փաշինյանի հետ հիմնադրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

«Ես տեսա, որ մարդիկ հավատում են նրան ... Ես գիտեի, որ աղետի ենք ենթարկվելու»,- հիշում է ձեռներեց դարձած երիտասարդ կինը:

«Փաշինյանը եւ ոչ մի այլընտրանքային ծրագիր չի առաջարկել: Նա պարզապես իր ժամանակն անցկացրել է քննադատելով հին իշխանություններին: Ես ուզում էի զգուշացնել նրանց, բայց դա կլիներ նույնը, ինչ թքեիր քամուն հակառակ ուղղությամբ եւ ես ոչինչ չասացի»,- ասում է նա:

Վարչապետի նախկին ընկեր եւ գործընկեր Գեղամ Նազարյանը նույնպես չկարողացավ ազդել հանրության վրա: Նրան համարում էին սադրիչ, իսկ ոմանք ընկալում, որ պարզապես նախանձում է նախկին ընկերոջը: Սակայն նա նույնպես համոզված էր, որ երկիրը կործանման եզրին է: Նրա աչքում Նիկոլ Փաշինյանը չափազանց անկայուն էր, չափազանց անփորձ եւ չափազանց տարված վրեժի զգացումով:

«Նա իրեն համարում էր անարդարության զոհ եւ կարծում էր, թե աղքատ է, կարծում էր բոլորն իրենից լավ են ապրում: Նա տարիների ընթացքում ատելություն է կուտակել բոլորի դեմ»,- բացատրում է նախկին լրագրողը` նստած Երեւանի սրճարաններից մեկում:
«Հայկական ժամանակի» Նիկոլ Փաշինյանի գործընկերները հաշվի առնելով նրա բնավորության գծերը, կատակով ասում էին՝ ոչ երանի այն երկրին, որտեղ քո նման ղեկավար կլինի:

Երբ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրա ժողովրդականությունը հասել էր գագաթնակետին: Հայաստանը քսան տարվա ընթացքում առաջին անգամ էր ձեռք բերում ղեկավար, որն Արցախից չէր: Երիտասարդ, ժողովրդին հարազատ, ֆիզկուլտուրայի ուսուցչի այս որդին մարմնավորում էր նոր քաղաքական էլիտան: Նա, որը խոսում է անգլերեն, քիչ բան գիտի Սովետական Միության մասին եւ կարծում է, որ ապագան ավելի շատ Եվրոպայում է, քան Ռուսաստանում:

Նա բավականին հմուտ էր սոցիալական ցանցերով հաղորդակցման մեջ եւ մինչ օրս շարունակում է խոսել հայերի հետ Facebook-ի միջոցով:

Նրա ստվերում է նրա կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, որ տարածում է անձնական լուսանկարներ, որտեղ Փաշինյանը հանդես է գալիս որպես հասարակ տղամարդ, քնած կամ պառկած խոտերի մեջ, երեխաների հետ:

«Սա նոր է, քանի որ հին առաջնորդները լիովին կտրված էին ժողովրդից: Նախկինները ցույց էին տալիս իրենց գերազանցությունը, իրենց շքեղ հագուստը ... Մարդիկ սիրում են Նիկոլին, քանի որ նա նրանցից մեկն է»,- ասում է Ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետին հավատարիմ Ալեն Սիմոնյանը:

Երբ զինվորականները պահանջեցին նրա հրաժարականը փետրվարի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից երեք ամիս անց, վարչապետը պատասխան հարված է հասցնում նրանով, ինչ նախընտրում է եւ ամենալավը գիտի՝ փողոցի իշխանությամբ:

Դատապարտելով «հեղաշրջման փորձը»՝ նա իր համակիրներին կոչ արեց իր հետ դուրս գալ փողոց: Նրա մտերիմները փորձում են Փաշինյանին հետ համոզել, բայց իզուր. մեգաֆոնը ձեռքին՝ վարչապետը երթով անցնում է Երևանի փողոցներով, որին հետևում է աջակիցների բազմությունը:

«Ես վարչապետ դարձա ոչ թե իմ կամքով, այլ քանի որ ժողովուրդը այդպես որոշեց», - գոռում է նա մայրաքաղաքում հավաքված 20,000 մարդկանց առաջ, ու թատերականորեն ավելացնում. «Թող ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը կամ գնդակահարի ինձ»:

«Նա բավականին զգացմունքային է»,- հանգիստ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովի փոխնախագահը բացատրում է. «Նա Երկվորյակ է, նրա բնավորությունը համընկնում է աստղակերպի այս նշանի հետ՝ կեսը զայրացած, կեսը հանգիստ»: «Այս երկակիությունը թույլ է տալիս Փաշինյանին լինել եւ կառավարության ղեկավար, եւ ընդդիմություն»,- ասում է Սիմոնյանը:

«Փաշինյանը երկիրը ղեկավարում է թերթի նման, նոր լուրերով, բայց դրա ետեւում ոչինչ չկա»,- համոզված է Մարինե Մանուչարյանը:

Վաղ շրջանի նրա աջակիցների մոտ զայրույթը զուգորդվում է հիասթափությամբ: «Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին եւ փչացրեց նրա ստեղծած հսկայական ալիքը»,- ափսոսում է Հովհաննես Ղազարյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը: Իսկ հիմա հիմնադրամի ղեկավարումը Նիկոլ Փաշինյանի կնոջ ուսերին է: «Նրա համար այժմ միայն կարեւոր է պահպանել իշխանությունն ամեն գնով»,- ասում է Ղազարյանը:

Նրա նախկին համախոհներն այժմ զզված ու անզոր հետեւում են հասարակության մասնատմանը: Բոլորն ասում են, որ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել:

«Փաշինյանը մարդկանց մեջ մտցնում է ամենավատը, նա ստեղծեց ատելության եւ քաղաքացիական պատերազմի մթնոլորտ»,- զայրացած ասում է տիկին Մանուչարյանը: Նախկին ակտիվիստը չի կարող իրեն ներել իշխանություն ստանալու հարցում Փաշինյանի օգնելու համար:

«Սա իմ խաչն է: Ես այն կրելու եմ ամբողջ կյանքում »,- ասում է նա, ընդունելով մտախոհ հայացք:

Նույն մեղքի զգացումն ունի Փաշինյանի նախկին ընկեր Գեղամ Նազարյանը։

«Այս զգացողությունն ինձ հետապնդում է, հանգիստ չի տալիս»,- ասում է նա:

Նա գրպանից հանում է հին լուսանկար: Յոթ երեխաներ շարված են՝ մեծից փոքր, գունավոր պատի առջեւ. Գեղամ Նազարյանի դուստրը, նրա երկու որդիները եւ Նիկոլ Փաշինյանի երեխաները:

Այն ժամանակ նրանք միասին շատ էին խաղում: Աբգարը՝ Գեղամ Նազարյանի կրտսեր որդին, լուսանկարում գտնվում է ամենաաջ կողմում՝ իր շագանակագույն մազերով եւ կլորիկ այտերով:

Այստեղ նա նույնիսկ երկու տարեկան չկա: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա իր ծառայությունն էր կատարում, երբ պատերազմ սկսվեց: Երիտասարդը սպանվեց պատերազմի արդեն երրորդ օրը՝ 18 տարեկան հասակում: Անցյալ ամիս Աբգարը երազում այցելել է հորը: Նա նրան ասել է. «Հայրի՛կ, մի՛ մեղադրիր քեզ, ոչինչ չէիր կարող անել»: Գեղամ Նազարյանը հայացքը հառում է դեպի վեր. «Փաշինյանը միակ պատասխանատուն է որդուս եւ առաջնագծում սպանված հազարավոր այլ երեխաների մահվան համար: Հենց նա էլ սադրեց այս պատերազմը իր չմտածված քաղաքականությամբ»:

Ֆուստին Վինսեն

Le Monde

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan