Այսօր՝ 21 սեպտեմբերի 2021թ., 00:00
Բռնություն գործադրելով բերման են ենթարկել Զարուհի Փաստանջյանին Արցախյան վերջին պատերազմի «սցենարը» նախապես հայտնի՞ էր Լրագրողներին թույլ չեն տալիս տեղաշարժվել Եռաբլուրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը չի կարող արհամարհվել․ ԱՄՆ դեսպան «Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը». Հրանտ Բագրատյան Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանը բողոք է հայտնել Թուրքիային՝ իր տարածքային ջրերում ապօրինի ձկնորսության համար Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի. Հայաստանում Իրանի դեսպան Պղինձն էժանանում է ՀՀ-ն պնդում էր, որ քանի դեռ Ադրբեջանի զորքերը չեն հեռացել, չի բանակցելու, ինչո՞ւ է հիմա բանակցում. Հարց փոխվարչապետին Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել Թուրքիայի 20 քաղաքացի Ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը հայտնել է, որ հիվանդացել է COVID-19-ով Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է Ոսկու գինն աճում է Իրանը զգալի ուժեր է ուղարկում Ադրբեջանի հետ սահման Հրաձգություն Պերմում․ կա 8 զոհ, հրաձիգը ձերբակալվել է Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է ԱՄՆ Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 662-ով Քաբուլի տնտեսության համակարգում աշխատող կանանց արգելել են աշխատանքի գնալ Անչելոտի. Հաղթեցինք ոչ թե մեր խաղի որակի շնորհիվ, այլ՝ թիմային ոգու Գժվել կարելի է այս սիմվոլիզմից. Էդգար Ղազարյան Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է. Այլընտրանքային նախագծեր խումբ Աղմկահարույց սկանդալից հետո Քենդալ Ջենները տներ է կառուցում մեքսիկացիների համար Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք Նավթն էժանանում է Ռամզան Քադիրովը ստացել է ընտրողների ձայների 99,63 տոկոսը Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը Էրդողանը կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր «Գունագեղ հիշողություն ու փաստեր, որոնք ես երբեք չեմ մոռանում ու հիշեցնելու եմ բոլորիդ…». Ռուբեն Մխիթարյան Եդինոյա Ռոսիան կոմունիստներին պարտվել է Յակուտիայում եւ Ուլյանովսկում, բայց հաղթել Բաշկիրիայում եւ ամբողջ երկրում Ֆիքսենք՝ ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը Սրա բոլոր խաղերը մեր պետության ջանից են դուրս գալիս Պետդումայի ընտրություններում առաջատարը «Եդինայա Ռոսիան» է «Ռեալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ Բռնապետիկական երկիր Հայաստան. ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են արցախյան պատերազմի մասնակցին ԱՄՆ-ում դպրոցականներն ավիրում են զուգարանները TikTok-թրենդի պատճառով Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 քաղաքացիներին Բագրատ Սրբազանի ազդեցիկ խոսքը Իջեւանի գնդում (Տեսանյութ) «Ցինիզմի վերին աստիճան». Կառավարության մոտ պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը. (տեսանյութ) Դիեգո Ֆորլանը հեռացվել է «Աթենասի» գլխավոր մարզիչի պաշտոնից «Երազանքի երեխա է»․ 52-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ պատմել է դստեր մասին Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետ Ավստրալիան մտադիր է առաջիկայում գնել կամ վարձակալել սուզանավեր ԱՄՆ-ից կամ Բրիտանիայից Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում. Տիգրան Աբրահամյան Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանք. հոգեւոր-մշակութային գոմ. Նաիրա Զոհրաբյան Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի. Արթուր Ղազինյան Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է Փաշինյանի՝ «Բաթումյան օրակարգը». մանրամասներ ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 35 տոկոսը Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը. Զաքարյան Միայն չասեք կյանքը շարունակվում է. էդպես ասելով դուք կյանքին եք հայհոյում, կյանքին Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները «Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս Սարդարյան Աշնան ամենանորաձեւ կոշիկը. սովորում ենք համադրել լոֆերները Պեսկովը հավաքել է 10 հազար մրցանակային միավոր առցանց քվեարկությունից հետո Գվարդիոլա․ Երբեք չեմ մտածել, թե քանի երկրպագու է գալիս կամ չի գալիս հանդիպման Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ Ինչպե՞ս ճիշտ ուտել ճարպը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով Կոլորադոյից մարդասպանը դատապարտվել է 1282 տարով ազատազրկման՝ ի հավելում ցմահ ժամկետի Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի գնա թոշակի Քասախի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ Ջենիֆեր Լոպեսն իրեն «աութսայդեր» է անվանել Հոլիվուդում Մի քանի հարյուր մարդ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույցի է դուրս եկել Եվրախորհրդարանի պատգամավորը սպառնացել է «Հյուսիսային հոսք 2»-ը վերածել «ներդրումային ավերակների» Գարեթ Բեյլը չի խաղա 2 ամիս Պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն «Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա Իշխանությունը շարունակում է բանակցություններ վարել հասարակության թիկունքում Բռնի ուժ գործադրելու միջոցով հնարավոր չի լինելու նրանց լռեցնել․ Էլինար Վարդանյան Վախի ստրուկը Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. պատգամավոր Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին Ֆրանսիայում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել Իբրահիմովիչը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը Դեռահասը հայտնվել է հիվանդանոցում տեսախաղերից կախվածության պատճառով
Հարցում

Դեպի ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցով ՏՄՊՊՀ–ն պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին․ Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է դեպի ՌԴ ավիատոսմերի գների կտրուկ բարձրացման։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

ՏՄՊՊՀ-ի այս ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հերթական անգամ գործ ունենք լիազոր մարմնի անգործության հետ։ Նախ, Հանձնաժողովը պարտավոր էր ամբողջական ուսումնասիրել ավիատոմսերի շուկան՝ հաշվի առնելով, որ այս շուկայում գործում են մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ավիափոխադրողներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում ազգային փոխադրողների ստեղծման և կայացման վրա։

ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, որ չի կարող վերահսկել ռուսական ավիաընկերությունների գործունեությունը։ Այն դեպքում, երբ մեր օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում այդ ավիաընկերությունների նկատմամբ ուսումնասիրություն և վերահսկողություն իրականացնելու համար։ Մասնավորապես՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՏՄՊՊՀ-ն ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Չդիմելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ նախկինում դիմել են ու արդյունք չեն ունեցել։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է և ունի բոլոր մեխանիզմները ռուսական ավիաընկերությունների չհիմնավորված գների բարձրացման դեմ բողոք ներկայացնելու համար՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ դատարան դիմելու։

ՏՄՊՊՀ-ն չհիմնավորված պնդում է, որ օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերը գրեթե զուրկ են մարդկային ազդեցության գործոններից։ Տպավորություն է ստեղծվում ՏՄՊՊՀ-ն կամ տեղյակ չէ, թե ինչպես են գործում այդ համակարգերը (օրինակ՝ Amadeus Air), կամ, պարզապես գործը «ցրում է» իր վրայից։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ցանկացած ավտոմատացված ծրագիր գործում է մարդու՝ այս դեպքում ավիաընկերության կողմից տրված պարամետրերի հիման վրա, և ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխել դրանք։ Իսկ ինչ վերաբերում է ավիաընկերությունների կողմից սահմանվող ավիատոմսերի ենթադասերի (Class) սակագներին, ապա դրանց հարաբերակցությունը ևս ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ վերանայել։ Դարձյալ բավարար հիմնավորված չէ այն պնդումը, որ էժան տոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի արդյունքում է ավիատոմսերի գների բարձրացումը։ Խիստ կասկածելի է, որ այս կարճ ժամանակահատվածում Հանձնաժողովը հասցրել է ուսումնասիրել նախկինում և ներկայում Երևան-Մոսկվա թռնող A320 բոլորի ինքնաթիռի 140 նստատեղերի ենթադասերի հարաբերակցությունը փոփոխվել է, թե ոչ։ Իսկ ինքնաթիռի բիզնես կլասի տեղերը չէին կարող փետրվարին, օրինակ՝ կրկնակի ավելանալ։

Ամփոփելով՝ ընդգծեմ, որ ՏՄՊՊՀ-ն ունի բոլոր գործիքները ավիատոմսերի շուկայում մրցակցային խնդիրները բացահայտելու, վերահսկելու և պատժելու համար։ Տարիներ շարունակ այս ոլորտում օտարերկրյա ընկերությունները մեծ հարված են հասցրել հայկական ավիաընկերություններին՝ կտրուկ իջեցնելով, իսկ որոշ ժամանակ անց մի քանի անգամ ավել բարձրացրելով ավիատոմսերի արժեքները՝ արդյունքում սնանկացնելով հայկական ընկերություններին։ Իսկ ոլորտի պատասխանատուները, փոխարենը լուծելու այս խնդիրները, կանաչ լույս են վառել էժան ավիատոմսով շուկա «ներխուժող» լոուքոստերների կամ խոշոր խաղացողների համար՝ հետին պլան մղելով հզոր ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan