Այսօր՝ 03 հունիսի 2024թ., 00:00
Ասիայի ամենահարուստ մարդը հարսանիքի նախօրեին որդուն նվիրել է վիլլա Դուբայում՝ 77,6 մլն դոլար արժողությամբ Գիտնականները Հին Եգիպտոսում քաղցկեղի ուռուցքների՝ վիրահատական ​​ճանապարհով հեռացման ապացույցներ են հայտնաբերել Մեքսիկայում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն գնդակահարվել է ընտրողների հետ հանդիպմանը Արմավիրի մարզում տղամարդը 5 ժամ թաքնվել է տան նկուղում, արձակել կրակոցներ Հաքերները կոտրել են Christie's աճուրդի կայքը և աճուրդի մեծահարուստ հաճախորդների մասին գաղտնի տեղեկություններ կորզել Մեզ փորձում են հասկացնել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պատրաստ են բառացիորեն ամեն ինչի. Լավրովը՝ F-16-ի մատակարարման մասին Բժիշկը հերքել է շաքարավազի մասին ամենատարածված առասպելները Կառավարությունը աննախադեպ ուժեղացրել է անվտանգությունը Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Եկեղեցու հանդեպ․ Եպիսկոպոս Մանուկյան Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի Վահան գյուղի մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան Արդյոք ՆԳ նախարարը կհեռանա Բրյուսովի ռեկտորն ու պրոռեկտորը հրահանգել են ուսխորհրդի «հախից գալ» Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ մակափչմանն առնչվող խնդրի պատճառով Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր Կառավարության նիստին զուգահեռ Սրբազանն աջակիցների հետ մեքենաներով ակցիա է անում հրապարակում (տեսանյութ) Կոչ ենք անում իշխանություններին խորհել իրենց գործողությունների մասին. հայտարարություն Ցիստերնով բերած ջուրն, իհարկե, չի կարող բավականացնել. միայն Ախթալայում 2500 մարդ է ապրում. Տեր Հեթում Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Մոսկվայում արտադրական և պահեստային շենք է այրվում․ հրդեհի մակերեսը հասել է 4000 քմ-ի (տեսանյութ) 10:30 մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ. Բագրատ սրբազան Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին Գագիկ Ծառուկյանն, իրոք, Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը Բագրատ սրբազանն ամփոփել է օրը և ներկայացրել անելիքները Չինացի գիտնականները հայտնել են, որ բուժել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտին բջջային թերապիայի օգնությամբ 1979-ի հազվագյուտ Maserati Khamsin 5-Speed ​​սպորտային մեքենան աճուրդի կհանվի կոլեկցիոներների համար Գիտնականները հայտնաբերել են մի արարած, որը, նրանց կարծիքով, ապրել է Ավստրալիայում նախապատմական ժամանակներում Ֆրանսիացի քաղաքապետը կալանավորվել է «որովայնախոս» գուշակուհու վրա պետական ​​փողերը ծախսելու մեղադրանքով Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Մայր Աթոռը հրապարակել է Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել 16 մլն 868 հազար դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ Ազգային ժողովի բակում ու հարակից տարածքում մեծաքանակ ոստիկանական խմբեր են տեղակայվել Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Չեմ կարող ասել. Ոստիկանության պաշտոնյան ոստիկանության վայրագություններին պատասխան չունի Հռոմի պապը, խոսելով նույնասեռականների մասին, նվաստացուցիչ արտահայտություն է օգտագործել Բազմաթիվ ոստիկաններ պատ են կազմել՝ ընդդեմ Բագրատ սրբազանի Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Վահե Ղազարյա՛ն, հուսամ՝ տղամարդկություն կունենաս և կիջնես. Բագրատ սրբազան Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից «Գնալու եմ ՆԳՆ` բացատրություն պահանջելու». Բագրատ սրբազանը մտադիր է հանդիպել Վահե Ղազարյանին Բերետավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի եպիսկոպոսական տարբերանշանը Փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը. Արման Թաթոյան «Ոստիկանների» շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Գևորգ Դանիելյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել․ Հայկ Մարության Օրը մի քանի անգամ տիկին Նունեն գալիս նայում է ջրի մեջ մնացած տանն ու ջրի տակ անցած հողամասին Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հրապարակավ դատապարտե՛ք ոստիկանության վերջին գործողությունները․ Վարդան Օսկանյանի կոչը՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային հանրությանը Այն, ինչ հայտարարում էր Գռզոն, հիմա դա են անում Նիկոլի կենդանիներ բերետավորները. Մկրտչյան Անհրաժեշտ է մտածել` արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Կհեռանա՛, խելոք է. եթե որևէ բախում եղավ, ինքն է պատասխանատուն. Բագրատ Սրբազան Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը Գնալու ենք Սարդարապատ 18.00-ին, գիշերը մնալու ենք, առավոտյան տոնելու ենք ու վերադառնանք. Սրբազան Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը Իշխան Սաղաթելյանի հրատապ ասուլիսը (տեսանյութ) Աղետի գոտում 4-րդ հաստատված զոհն ունենք Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է․ Մայր Աթոռ Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին Հովացի՛ր. Բագրատ սրբազանը ջրեց Գառնիկ Դանիելյանին Սահմանադրության կոպիտ խախտմամբ ոտնահարվում է պատգամավորների անձեռնմխելիությունը․ հայտարարություն Արգիշտի Քյարամյանի համար «Արցախը Հայաստան է, և վերջ». Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի Մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ և վրաերթի ենթարկեց քաղաքացուն Զինծառայողի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն Դեբեդ գետի վարարման հետևանքով Հայաստանում կան փակ ճանապարհներ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվեց Ինչպես են գետնին քարշ տալով բերման ենթարկում Իգոր Խաչատուրովին Ես որ չափից դուրս եկա, շատ վատ բաներ կլինեն Կարմիրբերետավորները բիրտ ուժով բերման են ենթարկում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին Լակոտի պես են պահում. ՀՀ ոստիկանության պետը որակումներ է տալիս ակցիա անող քաղաքացիներին
Հարցում

Որտեղ է՛ կոռուպցիան․ մտորումներ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի պրեմիերայից հետո

Երբ որոշեցի անդրադառնալ ապրիլյան պատերազմին, շատ քչերին պատմեցի այդ մասին: «Շատ քչեր» ասելով՝ նկատի ունեմ ամենամտերիմներիս՝ մարդկանց, որոնց հետ երկար ճանապարհ էի անցել, և այդ ճանապարհին ընկերությունը այնքան էր ամրացել, որ հարազատներ էինք դարձել: Նրանք շատ չեն՝ երեք-չորս հոգի, ոչ ավելի: Եվ ամենևին կապ չուներ, թե վերջին երկու տարիներին երկրում ստեղծված իրավիճակը մեզ ինչ նոր ափեր նետեց: Մենք նույն երամի թռչուններն էինք, որ իրավիճակի բերումով զրկվելով մեր տեղերից, հայտնվեցինք տարբեր չուերում:

Հեռուստատեսությունում, որտեղ այժմ աշխատում եմ, չէի խոսում նախաձեռնությանս մասին: Զգույշ էի: Վստահ չէի, որ կհաջողեմ և կկարողանամ ներկայացնել ապրիլյանի բոլոր խութերը: Վերոնշյալ ընկերներիցս մեկը, ում մասնագիտական կարծիքը միշտ հաշվի եմ առել և չեմ կարող չխոստովանել՝ իրենից շատ բան եմ սովորել և դեռ սովորելու առիթ եմ ունենալու (երանի), խորհուրդ տվեց անպայման անդրադառնալ բանակում կոռուպցիայի խնդրին: Համոզված էր, ասում էր՝ ապրիլյանի հիմքում կոռուպցիա կա և եթե դրան չես անդրադառնալու, անիմաստ է:

Ես շատ էի ուզում հասկանալ՝ ի՞նչ կոռուպցիա կարող է լինել չորսօրյա պատերազմում: Լսել էի՝ ասում էին՝ պարտվել ենք, որ՝ տանկերի մեջ դիզվառելիքի փոխարեն ջուր է եղել, որ՝ դիրքերում փամփուշտներ չեն եղել և տղաները բահերով են կռվել, որ՝ զինվորները սոված են եղել, որ՝ գեներալները արյունարբու են, որ՝ Թալիշը մերոնք են թալանել, որ՝ Արայիկ Հարությունյանը չի թողել տանկերը իր ցանքատարածություններով գնան…որ՝ պատերազմը ռուսներն են հրահրել։ Ամեն ինչ լսել էի, բայց ոչինչ հստակ չէր: Պետք էր պարզել:

Քառօրյայի հետքերով

Առաջին հարցազրույցները Արցախում էին: Ավելի հեշտ էր համաձայնության գալ նրանց հետ, ովքեր արդեն բանակում չէին և հարցազրույց տալու հարցում կաշկանդվածություն չունեին:

Առաջին հարցազրույցը վարեցի գեներալ Վիտալի Բալասանյանի հետ: Շատ էի լսել, կարդացել Ապրիլյանի ժամանակ նրա դերակատարության մասին, բայց, որքան էլ տարօրինակ էր, Վիտալին այդ մասին ոչինչ չասաց: Միայն գովաբանում էր բանակը, հրամկազմին և առանձնակի հպարտությամբ պատմում 18-19 տարեկան զինվորների գործողությունների մասին:

Հետո շարժվեցինք Մարտունի՝ Ներքին Ճարտարի հայտնի դպրոցը:

Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի հետ Թալիշում նկարահանումները ավարտելուց հետո ճանապարհը կամաց-կամաց բացվեց և, վերադառնալով Ստեփանակերտ, որոշեցինք՝ մեկնում ենք Ֆիզուլի:

Հետո արդեն նկարահանումներ Մարտակերտում, կրկին Թալիշում: Ստեփանակերտում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ զրուցելուց հետո համաձայնության եկանք Լևոն Մնացականյանի հետ, և հարցազրույցից հետո արդեն ունեի բավարար տեղեկատվություն, որը պետք է ստուգեի:

Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք. հարցնելու եմ ամեն ինչ և որևէ հարց անպատասխան չի թողնելու: Ի պատիվ նախագահի ասեմ, որ նա հավատարիմ մնաց մեր պայմանավորվածությանը․ հարցազրույցի ժամանակ, երբ հնչեցնում էի ոչ այնքան հաճելի հարցերից մեկը, նկատեցի նրա օգնականի անհանգստությունը, նախագահը իրեն հատուկ հանգստությամբ ասաց՝ ամեն ինչ կարգին է, մենք պայմանավորվել ենք և, դիմելով ինձ, շարունակեց՝ Հարո՛ւթ, տուր բոլոր հարցերը, ինչ նախատեսել ես: Ես ազատ էի, իսկ հարցազրույցից հետո՝ բավարարված:

Նախագահի հետ հարցազրույցից հետո հաջորդ զանգիս հասցեատերը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Նախագահի հարցազրույցից հետո բազում հարցեր կային, որ ճշտման կարիք ունեին:

Ըստ էության, հարցազրույցները նման էին հարցաքննության, որտեղ հակասություններ չկային: Ինչպես մեր՝ լրագրողներիս, մոտ է ընդունված ասել՝ «բզբզում» էի, բայց հակասություններ չէի գտնում:

Հետաքննությունը պետք է շարունակվեր և մենք կրկին մեկնեցինք Արցախ: Ընդհանուր առմամբ, չորս անգամ՝ մոտ քսան օր, Արցախում փորձում էի գտնել պատասխաններ, որ հեշտությամբ չէին տրվում: Գործ ունեի զինվորականների հետ, որոնք մասնավոր զրույցներում հաճելի զրուցակիցներ էին, իսկ երբ միացնում էինք տեսախցիկը, դառնում էին զինվորական՝ խիստ, ձիգ, գերզգույշ և զուսպ բառապաշարով: Լրագրողական լեզվով ասած՝ նրանց «բացելը» մեծ ճիգեր էր պահանջում և միշտ չէր, որ ստացվում էր:

Գեներալների հետ դժվար է, բայց պարտավոր ենք նրանց ճանաչել

Ոչ միայն գեներալները, հրամանատար գնդապետներն էլ պակաս գեներալներ չեն, նույնիսկ՝ զինվորները․բայց պատերազմի ժամանակ ամեն մեկն իր գործն է արել և մարտադաշտում յուրաքանչյուրը անզուգական է: Ուրիշ զգացում է, երբ դիրքերում ես: Այդ զգացումը հնարավոր չէ բացատրել: Դու ուժեղ ես, ուժեղների կողքին և մոռանում ես քաղաքի խայտաբղետ թուլությունը: Ընդհանրապես, սահմանը ուրիշ աշխարհ է, ուրիշ զգացում, ուրիշ ապրումներ, ուրիշ մտածողություն: Բայց այդ մասին չէ որ ուզում եմ գրել:

Միայն երրորդ փորձից հետո կարողացա հարցազրույց կազմակերպել գեներալներից մեկի հետ: Չէր ուզում խոսել, նեղացած էր…աշխարհից, մարդկանցից, իր շուրջը հյուսված կեղտոտ բամբասանքներից: Ինքն իր աշխարհում էր, իր կորցրած և շահած զինվորների հետ, իր անցած մարտական ուղու և հաղթանակների հետ: «Ինչի՞ս է պետք», -ասում էր,-«հիմա դա ու՞մ է հետաքրքիր»: Վերջը՝ համոզեցի, համառությունս հաղթեց․ խոսեց: Բայց դա ի՞նչ հաղթանակ, դա ընդամենը հաջողություն էր, որն ինքս ինձ պարգևեցի: Ես տեսա երկու պատերազմ անցած, հաղթած, բանակաշինության մեջ մեծ ներդրում ունեցած գեներալի, որը, զինվորների մասին պատմելիս, չդիմացավ՝ փլվեց: Ծնոտի դողն ու աչքերի արցունքը չկարողացավ թաքցնել, միայն հասցրեց հրամայել․ «Կամերան անջատեք, չնկարեք»: Հետո վեր կացավ, քայլեց, քայլեց, ջուր խմեց ու երկար նայում էր պատուհանից դուրս, անորոշ մի կետի: Ի՞նչ էր մտածում, չհարցրի․․․ ո՞նց հարցնեի:

Շփվեցի մեկ այլ գեներալի հետ, ում երիտասարդությունը անցավ մարտադաշտում, խրամատներում և նահատակված ընկերների հուղարկավորություններում: Մեկ ուրիշի հետ, ով տասնչորս տարեկանից կռվել էր և, ինչպես ինքն ասաց, զինվորական գործից բացի ուրիշ ոչ մի գործի պիտանի չէ, միայն կարող է բահ բռնել, այգի մշակել: Զենք և բահ: Սա է արցախցու խաղաղ ապրելու և զարգանալու պայմանը:

Ես տեսա երեք պատերազմով անցած գեներալ, որն անկեղծացավ ու սպասվածից ավելի շատ բան պատմեց: Երբ նա պատմում էր, ես միայն մի բան էի մտածում՝ «բոմբ ա, ֆիլմս հաջողվեց», իսկ երբ ավարտեց, երեխայի պես խնդրեց, ասաց՝ դրանք չդնես հարցազրույցում, ես դեռ գործող գեներալ եմ: Ֆիլմի պրեմիերայից հետո ամեն օր մտածում եմ, թե որքան հպարտ կզգային ֆիլմի դիտողները, երբ լսեին այդ մանրամասները և ինչ խուճապի մեջ կընկնեին ադրբեջանցիները: Մխիթարվում եմ, որ շուտ, թե ուշ, դրանք հանրայնացնելու օրն ու ժամանակն էլ է գալու:

Մեկ այլ գեներալ իմ հարցին, թե՝ արդյո՞ք զինամթերքի պակաս ունեցել ենք, հանգիստ, առանց լարվելու խորհուրդ տվեց այդ հարցը տալ զորամասերի հրամանատարներին և զինվորներին: Միայն այն, որ Ապրիլյանի ժամանակ մեկ ուղղությամբ թշնամու տանկային հարձակումը կասեցնելու համար օգտագործվել էր 18 հազարից ավելի արկ այն դեպքում, երբ արցախյան պատերազմի տարիներին կրակվել էր 10 հազար արկ, գալիս էր հաստատելու, որ բոլոր այդ կարգի բամբասանքները միտումնավոր հորինվել էին բանակը վարկաբեկելու նպատակով:

Վերջապես, կոռուպցիա կա՞ր, թե՞ ոչ և ինչպես էր այն ազդել ապրիլյանի վրա

Ինչպես արդեն ասացի՝ ես փնտրում էի նաև կոռուպցիան․ այն կոռուպցիան, որի մասին ակնարկել էր գործընկերուհիս՝ ընկերս: Իսկ ի՞նչ է կոռուպցիան: Եվ արդյո՞ք այն կա և եթե կա՝ ի՞նչ տեսքով է այն:

Անկասկած, կոռուպցիա կա, բայց ո՛չ դիրքերում, ո՛չ սահմանի պռնկին: Կոռուպցիան միշտ կա, բոլոր տեղերում և բոլոր ժամանակներում: Կոռուպցիա եղել է պաշտպանության նախարարությունում, հիմա էլ կա: Այն ժամանակ էլ են քրեական գործեր հարուցվել, հիմա էլ են հարուցվում:

Բայց արդյո՞ք մենք՝ լրագրողներս, զերծ ենք կոռուպցիայից և ինչո՞ւ մենք չենք տեսնում, որ հաճախ, մեր կամքից անկախ, մենք ենք թաթախվում դրա մեջ: Կոռուպցիայի մասին աղմկոտ խոսող նախկին խմբագիրներից մեկը, որն այսօր բարձր պաշտոնյա է, կհիշի՝ ինչպես էր կլորիկ գումարների դիմաց հոդվածներ հրապարակում, ինչպես էր զանգում նախարարներին, գործարարներին և ասում, որ առաջին էջում լուր ունի իր մասին: Եվ երբ ընտրված թիրախը խնդրում էր այն չհրապարակել և ծրար էր ուղարկում, լուրը չքվում էր: Իհարկե հորինված կամ իրական լուրը չէր ոչնչանում, չէր անհետանում, այն չորս օր անց հայտնվում էր թերթի առաջին էջում, իսկ երբ մուծված թիրախը զանգահարում էր և նեղացած հարցնում՝ չէ՞ որ պայմանավորվել էինք, խմբագիրը «արդարանում էր»՝ ասելով, գումարը, որ ուղարկել ես, երկու օրվա համար էր, մեկ օր էլ իմ կողմից բոնուս եմ արել:

«Հաղթանակի ապրիլում», այնուամենայնիվ, փաստեցի, որ հետախուզությունը, մեղմ ասած, թերացել էր: Այդ թերացումը կյանքեր արժեցան, նաև՝ տարածքների կորուստ, որ վերադարձնելու համար նոր զոհեր էինք ունենալու:

Եվ երբ կոռուպցիայի մասին խոսող ներկայիս վարչապետը այդ նույն հետախուզության պետին, որն Ապրիլյանից անմիջապես հետո հեռացվել էր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, նշանակում է իրեն խորհրդական, հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Այդ մասին լռում են լրագրողները, համենայնդեպս, լրագրողական այն հատվածը, որ մինչև այդ տարիներ շարունակ բղավում էր բանակում կոռուպցիայի առկայության մասին, հիմա լռում է, չտեսնելու է տալիս «թանկարժեք» խորհրդականի և նրա կնոջ բիզնեսները, նրանց հիմնած «Էլկոմպ» ընկերության գործընկերների ցանկը, շահած տենդերների պատմությունը: Ավելին, գիտեն նաև, որ վարչապետի խորհրդական նշանակվելուց ուղիղ մեկ օր առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, գնումների հետ կապված բողոքներ քննող անձը մերժել է Ֆինանսների նախարարության բողոքը, այսինքն՝ թույլատրել է «Էլկոմպ» ՍՊԸ-ին շարունակելու մասնակցել պետական գնումների գործընթացին: Ինչպե՞ս ստացվեց, որ կոռուպցիան մերժող վարչապետի խորհրդականը, որի թերությունների մասին իշխանափոխությունից առաջ բարձրաձայնում էին Փաշինյանն ու իր թիմակիցները և զարմանք հայտնում, թե ինչո՞ւ չի պատժվել, այսօր դարձել է վարչապետի սրտի խորհրդականը:

Մեկ այլ շտաբային գեներալի մասին. Ինչպե՞ս է պատահում, որ 2000-2008 թվականներին ՊՆ թիկունքի պետ աշխատած գեներալը հաջողեցնում է պաշտոնավարմանը զուգահեռ հյուրանոց կառուցել Կրասնոդարում, հիմնում շշերի գործարան, Մոսկվայի մարզում կառուցում մի քանի հեկտարի հասնող ջերմատուն, Մարտունի քաղաքում գնում գազի լցակայան։ Ինչպե՞ս ստացվեց, որ գեներալը իր անձնական օգտագործման «Լենդ Կրաուզեր 100» մակնիշի ամենագնացը շուկայականից մի քանի անգամ թանկ գնով վաճառեց ՊՆ-ին և թիկունքի պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին մի քանի բնակարան ձեռք բերեց, հողակտոր, որի վրա կառուցեց իր առանձնատներից մեկը և մեկ տասնյակի հասնող առանձնատներ կառուցեց Հայաստանի տարբեր մարզերում։

Եվ վերջապես, ինչպե՞ս է ստացվում, որ զինդատախազ աշխատած անձը, որը հայտնի է հնչեղ պատմություններով և որի թեթև ձեռքով խեղվել են զինվորների ճակատագրեր, այսօր հերթապահ է աշխատում վարչապետին սպասարկող լրատվամիջոցներում:

Անիմաստ է խոսել նաև մեծ թալանի տարիներին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այսօր ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը ղեկավարող անձի մասին: Նրա մասին ամեն ինչ վաղուց ասված է, բայց նա մնում է Ապրիլյան պատերազմի թեմաներով բամբասանքներ հյուսող լրատվամիջոցների սիրելին:

Խոր լռություն է սպասարկողների մոտ․ չեն տեսել, չգիտեն, չեն լսում, ոչինչ ասել չեն կարող, բայց Ապրիլյան պատերազմի մասին ամեն ինչ գիտեն:

Կոռուպցիայի մասին խոսելիս՝ մենք՝ լրագրողներս, պետք է առաջինը սկսենք մեզնից, երբ մենք քաղաքական համակրանքից կամ իջեցված պատվերից ելնելով՝ «սրբացնում» ենք կոռուպցիոներներին և «ոչնչացնում» մեր խաղաղությունը պաշտպանողներին, արդյո՞ք չենք թաթախվում կոռուպցիայի մեջ:

Վերջերս հայտնի խմբագիրներից մեկը, հանդիպելով իմքայլական պաշտոնյաներից մեկին, խորհուրդ էր տվել ստացած պարգևավճարները բանկերում ավանդ ձևակերպել և օգտագործել միայն ավանդից ստացած տոկոսները, որովհետև իշխանափոխությունից հետո ստիպված են լինելու այդ գումարները վերադարձնել: Իմքայլականի արձագանքին, թե իրենք ամեն ինչ օրենքով են անում, խմբագիրը հակադարձել էր՝ ի՞նչ է, ձեզ թվում է՝ նախկինները ձեր չափ խելք չունեի՞ն, որ օրենքով իրենք իրենց պարգևատրեին:

Հայտնի ասացվածք կա՝ ամեաշատը գողն է բղավում՝ բռնե՛ք գողին: ԱԺ ապրիլյան հանձնաժողովի անդամներից մեկը երկու տարի առաջ գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության ժամանակ «ԵԿՄ»-ին հատկացված սննդամթերքը ներկայացրեց որպես բանակից գողոն: Սա արդյո՞ք կոռուպցիա չէ: Չէ՞ որ գեներալներ վարկաբեկելու ջանասիրությունը հստակ պայմանավորվածությունների արդյունք է, որը ոչ միայն կոռուպցիոն դրսևորումներ է պարունակում, այլև դավաճանություն պետականության հանդեպ: Չէ՛, Մանվելը սուրբ չէ, չի էլ եղել, բայց մինչև ե՞րբ խաբեբաները մանվելներ վարկաբեկելով պետք է սրբանան:

Վերջաբանի փոխարեն

Ֆիլմի պրեմիերայից հետո գիշերը չքնեցի: Զանգերի տարափ էր: Արձագանքները տարբեր էին, կարծիքները՝ ևս: Հասկանում էի՝ մարդիկ մնացել էին մանիպուլյատիվ քարոզչության տակ և հիմա չէին հասկանում՝ ինչպե՞ս է դա պատահել: Ամենասպասված զանգը չհնչեց: Երևի կոռուպցիան չէի բացահայտել: Չգիտեմ, գուցե դա է պատճառը և դրա համար էլ այսքան երկար գրեցի: Գրեցի, որ բացատրեմ՝ որտեղ է՛ կոռուպցիան և որտեղ փնտրել այն:

Իսկ ապրիլյանի հրամկազմին և բոլոր զինվորներին պետք է շնորհակալություն հայտնել և միշտ հիշել՝ խաղաղությունը, որ վայելում ենք, նրանք են պարգևել, շատերը՝ կյանքի գնով:

Հարություն Հարությունյան

yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan