Այսօր՝ 23 մայիսի 2024թ., 00:00
Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Պետքարտուղար. Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել աջակցությունը Երևանին Հայկ Ղևոնդյանի` Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել Հայտնի են քննությունների օրերը Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով․ քաղաքապետարան Ոչ մի խրամատ, զինված մարդ սահմանին չպիտի լինի, ինչո՞ւ ականապատենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ հայերենով գրառում է հրապարակել Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Ես պատաստ եմ իմ մանդատը վայր դնել, իսկ դուք պատրա՞ստ եք. Մինասյանը՝ 4 ՔՊ-ականներին Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ստի հորը հարցրեք ձեռքը կտրե՞լ է, թե՞ ոչ. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանի մասին Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ․ Կոչուբաև ՔՊ-ական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է օրը (տեսանյութ) Ո՞վ է մեր արտաքին հետախուզության ղեկավարի նորանշանակ տեղակալը Անհեթեթ եւ ողբերգական իրավիճակի մի փոքր դրվագ... Երևանում 10 հոգով հարձակվել, քարերով կոտրել են Երևանի «մյուզիք հոլ»-ի ապակիները Մայիսի 26-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ հանրահավաքի, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ. Բագրատ Սրբազան Խարդախության նոր տեսակ. ինչպե՞ս են գումար գողանում դյուրահավատ զբոսաշրջիկներից Ալիևը «նօլդու Փաշինյան» է շվշվացնում. ժողովրդի անունով եկել եք, ժողովրդից էլ եք արհամարհված. Աղվան Վարդանյան Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում Հայաստանում ՌԴ դեսպանը ձեռնպահ է մնացել տարածաշրջանում իրավիճակի վրա ողբերգության ազդեցությունը գնահատելուց Ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին Երևանում Իրանի դեսպանատանը Ռայիսիի մահվան կապակցությամբ սգո մատյան կբացվի, օրերն ու ժամերը հայտնի են Քաոս խաղաղօվկիանոսյան կղզում. Ադրբեջանն ուշադրության կիզակետւմ Փաշինյանը, եթե զգա ինքը սխալ բանա արել, ինքը հրաժարական կտա. Գագիկ Մելքոնյան ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհված պաշտոնյաների հիշատակը Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների օրը ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (տեսանյութ) ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Ինչ են քննարկել ՔՊ խմբակցության փակ նիստում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները Բագրատ Սրբազանին հաջողվեց շրջանցել ոստիկանական առաջին պատնեշը եւ մոտենալ հաջորդ պատնեշին Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին Rolls-Royce-ը թարմացրել է իր ամենավաճառվող Cullinan ամենագնացը՝ զինելով այն ժամանակակից տեխնոլոգիաներով Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Ալ Սաուդի մոտ թոքաբորբ է ախտորոշվել Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. գիշերը նրան անակնկալ են արել 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Կիրանցում գիշերը 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են Կործանված ուղղաթիռը, որով թռչում էր Ռաիսին, ամերիկյան Bell 212-ն էր. Լրատվամիջոց Իրանի կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների. հայտարարություն «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ռաիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ զրույցից Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Կիրանցում ոստիկանական ուժեր են կենտրոնացված. Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին է (տեսանյութ) Բագրատ սրբազանն ամփոփել է օրը և խոսել անելիքներից Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները. Արթուր Խաչատրյան Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի Իրանի փոխնախագահ Մանսուրին հաստատել է նախագահ Ռաիսիի մահը Ճապոնիայի իշխանությունները երկրի բնակիչներին զգուշացրել են վայրի արջերի հարձակումների վտանգի մասին Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը Վթարի ենթարկված ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է վթարի հետևանքով Աղբյուր. Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան Աբբաս Ջումա. Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով. Mehr Հայտնաբերվել է ուղղաթիռի ճշգրիտ վայրը, ազդանշան է ստացվել ուղևորի բջջային հեռախոսից Իրանի ԶՈՒ-ին հրամայված է մոբիլիզացնել ստորաբաժանումները Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր եւ վիրավոր. մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոչ մի բանի արժանի չեք Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան
Հարցում

Ժամանակի և կառավարության տրամաբանությունը

Հայաստանը գտնվում է մեծ հնարավորությունների և մեծ անորոշությունների ճանապարհին։ Կա երկու իրականություն, որոնք բնորոշում են ներկան.

1. Փոփոխությունները և փոփոխությունների հնարավորությունը դարձել են Հայաստանի նոր բրենդը։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որն արձանագրել է պետությունը։

2. Հայաստանում առկա է քաղաքական դաշտի դեֆոլտ։

Նրանք, ովքեր նույնիսկ այս օրերին կարողանում են սառը դատել, կընդունեն, որ սա հակասական վիճակ է. մի կողմից տալիս է առաջընթացի և զարգացման մեծ պոտենցիալ, մյուս կողմից՝ ցնցումների և կորուստների՝ նույնքան մեծ հավանականություն։

Ի՞նչ անել

Ձևավորվել է նոր կառավարություն։ Հետևաբար՝ պետությունը պետք է մտնի բնականոն աշխատանքի ռեժիմ։ Օր առաջ։ Սա երկրին և նոր իշխանությանը, նոր կառավարությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց, որքան էլ տարօրինակ թվա, այս խնդրի լուծման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը, իր կամքից անկախ, կարող է դառնալ հենց նոր իշխանությունը, նոր կառավարությունը։

Ժամանակավո՞ր, թե՞ նոր կառավարություն

Սա շատ սկզբունքային հարցադրում է, որովհետև սա ենթադրում է միանգամայն տարբեր առաքելություններ, տարբեր օրակարգեր, տարբեր գործելաոճ։

Բայց մինչ այդ պետք է տալ այս կառավարության մեկ այլ հստակ բնորոշումը. եթե սա կոալիցիոն կառավարություն է, ապա պետք է լինի կոալիցիոն հուշագիր։ Եթե սա ազգային համաձայնության կառավարություն է (ինչը մի փոքր վիճահարույց է), ապա դարձյալ պետք է լինի համապատասխան փաստաթուղթ։ Հասարակությունը պետք է հստակ իմանա՝ ո՞ր հարցերի և ո՞ր սկզբունքների շուրջ է ձևավորվել այդ կոալիցիան։ Ո՞վ և ի՞նչ պատասխանատվություն է կրում։

Ի վերջո պետք է հասկանալ, թե ո՞ր քաղաքական ուժերն են մաս կազմում կառավարությանը։ Սա ամենևին հռետորական հարց չէ։ Կա ընթացիկ պատասխանատվության խնդիր, ինչ-որ իմաստով՝ կա պատմական պատասխանատվության խնդիր։

Եթե դա չարվի, ապա կառավարության մաս կազմող ուժերից յուրաքանչյուրն իր համար պատեհ պահի «պոկվելու» է՝ պատասխանատվությունը և բացթողումները թողնելով մեկ-երկու հոգու վրա։

Պետք է նաև ուշադիր լինել որոշ ձևակերպումներում։ «Հակահեղափոխություն» ձևակերպումն անիմաստ ինտենսիվությամբ է դրվում շրջանառության մեջ և միայն խանգարում է՝ առաջացնելով ավելորդ լարվածություն։ Եթե դա վիրտուալ թշնամու կամ հակառակորդի մասին է, ապա միայն խանգարում է բնականոն աշխատանքին։ Եթե կա պլանավորված դիմադրություն կամ սաբոտաժ, ապա իշխանությունը հենց նրա համար է, որ իր լիազորություններով, քայլերով ու աշխատանքով լուծի այդ հարցերը։ Եվ վերջապես, միամտություն է կարծել, որ տասնամյակներով ձևավորված համակարգերը մեկ ամսում կարող են փլվել՝ առանց որևէ դիմադրություն։ Այնտեղ կա մարդկային գործոն, կապեր, պարտավորություններ, միլիարդներ և այլն։ Ամեն դեպքում առավելությունը միշտ իշխանության կողմն է՝ լծակների, ազդեցության մեխանիզմների և տվյալ դեպքում նաև հանրային աջակցության իմաստով։ Մնում է միայն աշխատել։

Հաջորդը՝ ասվում է, որ այս կառավարության գործառույթն արտահերթ, ազատ, արդար ընտրությունների նախապատրաստումն է։ Մյուս կողմից՝ կառավարության ձևավորման հաջորդ օրվանից, կառավարության անդամները խոսում են խորքային բարեփոխումների մասին։ Ես հասկանում եմ, որ հեղափոխական մթնոլորտը չի ենթադրում ռացիոնալ խոսակցություն, այնուհանդերձ՝ փորձենք տեսնել սկզբունքային տարբերությունը։

Նախ. արտահերթ ընտրությունների նախապատրաստումը վերացական ձևակերպում չէ․ դա հստակ քայլերի, օրենսդրական փոփոխությունների, տեխնիկական լուծումների, պաշտոնանկությունների, նոր նշանակումների, կանխատեսելի դիմադրության և դրա հաղթահարման տարբերակների, երկրում համապատասխան մթնոլորտ ապահովելու ճանապարհային քարտեզ է։

Ընդունենք նաև, որ կառավարության համար արտահերթ ընտրությունների ապահովումը չի կարող համարվել միակ գործառույթը։ Դա կբերեր ընթացիկ կառավարման կոլապսի։

Եթե լինի այդպիսի տրամադրվածություն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան պետության կառավարելիության հարցում։ Շատ արագ կառավարությունը պետք է կարողանա իր համար կազմել տեսանելի ժամկետներում լուծվող խնդիրների ցանկը և սկսի աշխատել այդ ուղղությամբ։ Պետության շահերից է բխում՝ խուսափել «ժամանակավոր կառավարություն» ձևակերպումից։ Դա անկայունության և ստվերային խարդավանքների աղբյուր է։ Որքան էլ տևի կառավարության գոյությունը, պետք է հրաժարվել «ժամանակավոր» ձևակերպումից։ Մեծ հաշվով՝ բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են։

Փոխարենը՝ նոր իշխանությունը պետք է հստակ պատասխաններ տա այս կառավարության առաքելության և արտահերթ ընտրությունների ժամկետների մասին։

Եւ, արդեն ընդունված կանոնի համաձայն, դա պետք է արվի հրապարակային, այլ ոչ թե՝ փակ սենյակներում։

Ինչո՞ւ եմ այս հարցերը կարևորում. այստեղ և այլ հարցերում տեսնում եմ վտանգներ երկրի համար և փորձում եմ զգուշացնել դրանց մասին։ Կարևոր է կանխել այսպես կոչված հիբրիդային, չդադարող հեղափոխության զարգացումը։ Սա կմտնի ցանկացած բնակավայր, հիմնարկ, ոլորտ և այլն, ու կբերի կոլապսի։ Պետք է հստակ տարանջատել դեպի արդյունք տանող փոփոխությունների պահանջը և դրա իրագործման ճանապարհը անորոշ և բազմաշերտ, չդադարող շարժումից, որը կարող է բերել այլ իրականության։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan