Այսօր՝ 23 մայիսի 2024թ., 00:00
Ո՞վ է մեր արտաքին հետախուզության ղեկավարի նորանշանակ տեղակալը Անհեթեթ եւ ողբերգական իրավիճակի մի փոքր դրվագ... Երևանում 10 հոգով հարձակվել, քարերով կոտրել են Երևանի «մյուզիք հոլ»-ի ապակիները Մայիսի 26-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ հանրահավաքի, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ. Բագրատ Սրբազան Խարդախության նոր տեսակ. ինչպե՞ս են գումար գողանում դյուրահավատ զբոսաշրջիկներից Ալիևը «նօլդու Փաշինյան» է շվշվացնում. ժողովրդի անունով եկել եք, ժողովրդից էլ եք արհամարհված. Աղվան Վարդանյան Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում Հայաստանում ՌԴ դեսպանը ձեռնպահ է մնացել տարածաշրջանում իրավիճակի վրա ողբերգության ազդեցությունը գնահատելուց Ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին Երևանում Իրանի դեսպանատանը Ռայիսիի մահվան կապակցությամբ սգո մատյան կբացվի, օրերն ու ժամերը հայտնի են Քաոս խաղաղօվկիանոսյան կղզում. Ադրբեջանն ուշադրության կիզակետւմ Փաշինյանը, եթե զգա ինքը սխալ բանա արել, ինքը հրաժարական կտա. Գագիկ Մելքոնյան ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհված պաշտոնյաների հիշատակը Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների օրը ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (տեսանյութ) ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Ինչ են քննարկել ՔՊ խմբակցության փակ նիստում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները Բագրատ Սրբազանին հաջողվեց շրջանցել ոստիկանական առաջին պատնեշը եւ մոտենալ հաջորդ պատնեշին Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին Rolls-Royce-ը թարմացրել է իր ամենավաճառվող Cullinan ամենագնացը՝ զինելով այն ժամանակակից տեխնոլոգիաներով Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Ալ Սաուդի մոտ թոքաբորբ է ախտորոշվել Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. գիշերը նրան անակնկալ են արել 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Կիրանցում գիշերը 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են Կործանված ուղղաթիռը, որով թռչում էր Ռաիսին, ամերիկյան Bell 212-ն էր. Լրատվամիջոց Իրանի կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների. հայտարարություն «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ռաիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ զրույցից Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Կիրանցում ոստիկանական ուժեր են կենտրոնացված. Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին է (տեսանյութ) Բագրատ սրբազանն ամփոփել է օրը և խոսել անելիքներից Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները. Արթուր Խաչատրյան Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի Իրանի փոխնախագահ Մանսուրին հաստատել է նախագահ Ռաիսիի մահը Ճապոնիայի իշխանությունները երկրի բնակիչներին զգուշացրել են վայրի արջերի հարձակումների վտանգի մասին Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը Վթարի ենթարկված ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է վթարի հետևանքով Աղբյուր. Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան Աբբաս Ջումա. Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով. Mehr Հայտնաբերվել է ուղղաթիռի ճշգրիտ վայրը, ազդանշան է ստացվել ուղևորի բջջային հեռախոսից Իրանի ԶՈՒ-ին հրամայված է մոբիլիզացնել ստորաբաժանումները Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր եւ վիրավոր. մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոչ մի բանի արժանի չեք Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
Հարցում

Շարժում, որ փոխեց մեր կյանքը - 2

Մաս 2

Փետրվարի 23-ից սկսած Թատերական հրապարակում անցկացվող հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվվում էր հարյուր հազարներով: Այնտեղ էին սոցիալական բոլոր շերտերը, այնտեղ էին պատանիները, երիտասարդները, ուժերի ծաղկման շրջանում գտնվող կանայք եւ տղամարդիկ, ինչպես նաեւ տարեցները: Բոլորը պահանջում էին Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

Գրեթե բոլորն այնքան միամիտ էին, որ կարծում էին, թե մի քանի օր հրապարակում կանգնելուց հետո իրենց պահանջը կբավարարվի: Եւ ինչպե՞ս չկարծեին, եթե իրենց պահանջն արդար էր, իսկ Երեւան էին եկել քաղբյուրոյի անդամներ Դոլգիխն ու Լուկյանովը:

Այդ օրերի միամտության մասին է վկայում նաեւ Պարույր Հայրիկյանի տարածած թռուցիկը, որի վրա գրված էր.

«Հեռագիր. ՄՈՍԿՎԱ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահության նախագահ Մ. Ս. Գորբաչովին
Երեւան 20 փետրվարի 1988թ.

Քուռից հարավ հայկական տարածքները ուրիշներին է տրված Մոսկվայի կամքով: Մոսկվան էլ պիտի ուղղեր իր սխալը, բայց մեր տասնամյակների սպասումը չիրականացավ: Այն ժամանակ Ստալինն էր՝ ԹՇՆԱՄԱՑՐՈՒ ՈՐ ՏԻՐԵՍ: Իսկ ա՞յժմ... Այժմ Արցախի բնակչությունն ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքով վճռել է միանալ Հայաստանին: Եթե Մոսկվան հրաժարվել է ստալինյան գործելակերպից, պետք է ԱՆՀԱՊԱՂ վավերացնի Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշումը:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Պարույր Հայրիկյան/ Երեւան 71 Սովետաշեն 14-2»:

Երբ հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածվում էր այս թռուցիկը հարթակում կանգնածները սա համարեցին սադրանք, իսկ Սիլվա Կապուտիկյանը կոչ արեց չվերցնել դրանք, քանի որ «մորուքով այդ կարճահասակ մարդը» այլ նպատակներ է հետապնդում: Ես ուզում էի գտնել այդ մարդուն, բայց չտեսա:

Այսպիսին էինք մենք 1988-ի փետրվարին:

Հանրահավաքների մասնակիցների մեջ կային նաեւ մարդիկ, որոնք անկեղծորեն խոստովանում էին, որ մինչեւ ցույցերը չեն էլ իմացել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Իսկ ոմանք կարծում էին, թե Սփյուռքը Լիբանանի մոտ գտնվող հայերով բնակեցված երկիր է:

Արդեն փետրվարի 24-ից սկսած սկսեցին Երեւան գալ ցուցարարներ Հայաստանի տարբեր շրջաններից: Նրանց մուտքը Ազատության հրապարակ մեծ ոգեւորություն եւ հուզմունք էր առաջացնում: Փետրվարի 24-ի հանրահավաքին հավաքվել էր մոտ երկու հարյուր հազար մարդ, գուցե մի փոքր ավելի, բայց բոլորը ասում էին, թե մեկուկես միլիոնանոց հանարահավաք է: Այն ժամանակ գրեթե բոլորը հավատում էին, որ հենց այդպես է: Օրվա ելույթներից ոչինչ չեմ հիշում՝ չի տպավորվել: Միայն տպավորվեց եւ հիշողությանս մեջ մնաց, որ Կարեն Դեմիրճյանը եւ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Լուկյանովը խոստացան հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Հաջորդ օրը ժողովրդին դիմեց Վազգեն Ա կաթողիկոսը, իսկ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Արմենպրեսսը», հեռուստատեսությունը եւ «Հայկինոն» համախմբվել են ժողովրդի հետ: Այս մասին այնպիսի շեշտադրմամբ հայտարարվեց հրապարակում, կարծես թվում էր, թե վերջ՝ եթե նրանք համախմբվեցին՝ ուրմեն Արցախի հարցը լուծվեց:
Թատերական հրապարակում կրկին հարյուր հազարավոր մարդիկ էին, շարքերը խիտ, եւ ոմանք՝ առավել հուզականները եւ թույլերը, վատ էին զգում եւ արդեն իսկ հրապարակի մոտ հերթապահում էին շտապօգնության ավտոմեքենաները:

Փետրվարի 26-ին Կարեն Դեմիրճյանն իր խոստումը կատարեց: ՀԿԿ կենտկոմի պլենումն անդրադարձավ Ղարաբաղի հարցին: Ավելին, պլենումը դիմեց քաղբյուրոյին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի խնդրին տալ արդարացի լուծում: Ի դեպ, գրեթե բոլոր ցուցարարները, հանրահավաքի մասնակիցները ցնցված էին, որ պլենումի որոշումը ժողովրդի առաջ կարդաց Կարեն Դեմիրճյանը: Նրան սիրում էին, այժմ սիրեցին ավելի շատ:

Հանարահավաքի մասնակիցները, իսկ ավելի ճիշտ հանրահավաքը վարողները հայտարարեցին, որ եթե առաջիկայում չլուծվի Ղարաբաղի հարցը, ապա եւս մեկ հանրահավաք տեղի կունենա: Հրապարակում թեւածում էր այն միտքը, թե Արցախը Ադրբեջանից վերցնելն ու Հայաստանին հանձնելը ժամերի հարց է:

Նույն օրը երեկոյան ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի անունից հայ ժողովրդին հեռուստատեսությամբ դիմեց քաղբյուրոյի անդամ Վ. Ի. Դոլգիխը: «Ուստի եւ այս կապակցությամբ ուղղակի կասեմ, որ ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն լրջորեն մտահոգված է ներկայումս Ղարաբաղի հարցի շուրջը կրքերի, հույզերի անթույլատրելի բորբոքումից»,- ասաց Դոլգիխը, եւ եթե այն ժամանակ շատ միամիտ չլինեինք, կհասկանայինք, թե ինչ է նա ակնարկում եւ ասում: Ավելին, նա շատ պարզ ասաց, որ միտինգների անցկացումն անթույլատրելի է: Եւ հենց նա հայտնեց, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղում ընդհարումներ են եղել եւ կան զոհեր:

Դոլգիխը չմոռացավ ասել, որ հանրահավաքները խաթարում են մարդկանց նորմալ կյանքը եւ առաջացնում նրանց բողոքը: Նրանք, ովքեր այդ պահին լսում էին Դոլգիխին, բնականաբար վրդովվում էին, հուզվում, անգամ վատ զգում: Ժողովրդին մի փոքր հանգստացրեց Դոլգիխի հետեւյալ ձեւակերպումը. «Ակտիվը ՍՄԿԿ Կենտկոմին խնդրեց ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը բազմակողմանիորեն քննության առնել այդ կարգի ուրիշ հարցերի կոմպլեքսում»:

Լուսանկարում Դոլգիխը ձախից երկրորդն է

Նույն պահին ադրբեջանցիներին դիմում էր քաղբյուրոյի մեկ այլ անդամ՝ Լիգաչովը, բայց այդ մասին հայ ժողովուրդը դեռ չգիտեր: Ժողովուրդը հուզված եւ զայրացած, ինչպես նաեւ անհասկանալի սպասումով հաջորդ օրը քննարկում էր Դոլգիխի ելույթը:

Փետրվարի 27-ին հանրահավաքի մասնակիցների թիվը կրկին շատ մեծ էր: Ոմանք կարող են պնդել, թե մեկուկես միլիոն, ոմանք մեկ միլիոն: Բնականաբար, իրականում հավաքվել էր ոչ ավելի, քան երկու հարյուր հազար մարդ, բայց երեք եւ կես միլիոնանոց երկրի համար դա շատ մեծ թիվ էր:

Եթե չեմ սխալվում, հանրահավաքներից մեկի ժամանակ Զորի Բալայանն առաջարկել էր վեր բարձրացրած երկու մատների փոխարեն այսուհետ բռունցք ցույց տալ: Բոլորը համաձայնեցին: Եւ փետրվարի 27-ին, ելույթ ունեցողներից մեկը հիշեցրեց Բալայանի կոչի մասին, որն այդ օրը հանրահավաքին, եթե չեմ սխալվում, չէր մասնակցում: Իսկ հետո ելույթ ունեցողները ժողովրդին սկսեցին բացատրել, որ սրանով պետք է մեկ շաբաթ տեւած ցույցերը դադարեցնել եւ սպասել Մոսկվայի որոշմանը:

Մենք այնքան միամիտ էինք, որ հավատում էինք, որ Մոսկվան տեսնելով այսքան հուզախռով մարդկանց մի հրապարակում, վերցնելու է եւ Արցախը նվիրելու է Հայաստանին: Անգամ առաջարկ եղավ, որ հաջորդ հանրահավաքը անցկացնել մարտի 23-ին: Ոմանք այս հայտարարությունից տխրեցին: Տխրեցին, քանի որ մտածում էին, թե Ղարաբաղի հարցը պետք է շատ շուտ լուծվի, իսկ հիմա ասում են հավաքվենք մարտի 23-ին:

Օրվա կամ շաբաթվա ամփոփումը տեղի ունեցավ հեռուստատեսությամբ: Նախ հեռարձակվեց հայտնի նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի խոսքն ուղղված հայ ժողովրդին: Նա ասում էր, թե վստահ է, որ Ղարաբաղի հարցն արդարացի լուծում կստանա:

Հետո, երեկոյան 22.50 րոպեին «Վրեմյա» լրատվական ծրագրի հեռարձակումից անմիջապես հետո հեռարձակվեց Սիլվա Կապուտիկյանի խոսքը ժողովրդին: Նա տեղեկացրեց, որ Կրեմլում ինքը եւ Զորի Բալայանը հանդիպել են Միխայիլ Գորբաչովի հետ, եւ որ նա խոստացել է տարվա երկրորդ կեսին այցելել Հայաստան: Նա վստահեցրեց, որ խնդրիրն արդարացի լուծում կստանա:

Իհարկե, Գորբաչովը կատարեց իր խոստումը, նա տարվա երկրորդ կեսին իսկապես այցելեց Հայաստան, բայց դեկտեմբերի 7-ի սարսափելի եւ ավերիչ երկրաշարժից հետո, բայց այդ մասին ավելի ուշ: Իսկ վաղը Սումգայիթի ողբերգությունն էր:

Գեղամ Նազարյան

շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan