Գյումրիում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել լուսավորության սյանը, ապա ծառերին․ 5 մարդ հոսպիտալացվել է
Օգոստոսի 6-ին, ժամը 01:41-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսավորության սյանը, այնուհետև ճամփեզրի ծառերին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Հ․ Փ․-ն (ծնված 1997 թ.), Հ․ Ա․-ն (ծնված 2000 թ.), Տ․ Ղ․-ն (ծնված 1998 թ.) և Գ․ Ղ-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Տ. Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից