Իրանը դեմ է տարածաշրջանում հակամարտություն հրահրելուն, սակայն իսրայելական կողմը պետք է պատասխան տա․ Իրանի ԱԳ ներկայացուցիչ
Իրանը դեմ է տարածաշրջանում հակամարտություն հրահրելուն, սակայն իսրայելական կողմը պետք է պատասխան տա իր արածի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ քարտուղար Նասեր Քանանին։
«Իրանը ձգտում է կայունություն հաստատել տարածաշրջանում, բայց դա տեղի կունենա միայն ագրեսորին պատժելու և սիոնիստական ռեժիմի արկածախնդրության դեմ զսպող միջոցներ ստեղծելու դեպքում»,- ասել է Քանանին՝ հավելելով, որ Թեհրանի գործողություններն անխուսափելի են։
Իրանցի պաշտոնյան ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Իսրայելին՝ ասելով, որ միջազգային հանրությունը չի կատարել տարածաշրջանում կայունություն ապահովելու իր պարտականությունը և պետք է աջակցի «ագրեսորի պատժին»:
Նա նշել է, որ Թեհրանը չի կարող անտարբեր լինել սեփական ազգային անվտանգության, ընկերների և դաշնակիցների, տարածաշրջանի անվտանգության հարցերում։ Պաշտոնյան ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիի սպանությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի և քաղաքական նորմերը, որոնք ընդունված են միջազգային հանրության կողմից։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից