Oգոստոսի 3-4-ին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն
Արեգակը երկարացնում է մագնիսական փոթորիկների շրջանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Միայն երեկ Երկրի վրա ավարտվեց մագնիսական փոթորիկը, որը երեք օր անընդմեջ նկատվում էր ընդհատումներով, սակայն, հակառակ սպասվածի, այն թույլ էր։ Միևնույն ժամանակ, Արևը նույնպես չի պատրաստվում հանդարտվել նրա վրա բռնկումները շարունակվում են, որոնց ինտենսիվությունը մոտենում է առավելագույն հնարավոր X դասին։
‼️Այս իրավիճակում գեոմագնիսական դաշտի վիճակի թարմացված կանխատեսումը մեզ նոր մագնիսական փոթորիկներ է խոստանում օգոստոսի 3-4-ին։ Ակնկալվում է, որ դրանք կսկսվեն շաբաթ օրվա ուշ կեսօրին և կշարունակվեն մինչև առնվազն կիրակի կեսօր: Հաշվողական մոդելները կանխատեսում են, որ Երկրի մագնիտոսֆերայում խանգարման ինտենսիվությունը կեսգիշերից հետո կհասնի միջին մակարդակի՝ G2 դասի:
Գալիք շաբաթվա սկզբին գեոմագնիսական դաշտն աստիճանաբար կգնա հանգիստ վիճակի»,- գրել է նա։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից