Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդու վրա
Լաս Վեգասի կենտրոնում ավտոմեքենայից կրակել են դերասան Արմեն Ջիգարխանյանի որդու վրա, հայտնում է Mash Տելեգամ-ալիքը։
«58-ամյա Ստեփան Ջիգարխանյանի խոսքով՝ ինքը տուն էր վերադառնում և պատահաբար հայտնվել է տեղի ավազակախմբերի միջև տեղի ունեցող բախման մեջ, որի ներկայացուցիչներից մեկը կրակել է նրան անմիջապես մեքենայից՝ շարժման ընթացքում։ Առաջին փամփուշտը անցել է կողքով, երկրորդը՝ սահել գլխի վրայով, բարեբախտաբար, առանց լուրջ վնասի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ստեփան Ջիգարխանյանը դիմել է բժիշկներին, բուժօգնություն ստացել:
Նշենք՝ Ստեփան Ջիգարխանյանը դերասան արմեն Ջիգարխանյանի ազգանունն է կրում, քանի որ վերջինս որդեգրել է նրան:
Իրականում Ստեփանը դերասանուհի Տատյանա Վլասովայի և թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի որդին է: 1967 թվականին Վլասովան ամուսնացել է դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ, որն էլ որդեգրել է կնոջ որդուն և տվել իր ազգանունն ու հայրանունը։
Նրանք տարիներ շարունակ վատ փոխհարաբերություննե են ունեցել, Ստեփանը տարված է եղել մոլախաղերով:
Նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իր խորթ հայրը՝ Արմեն Ջիգարխանյանը, ամուսնալուծվեցը երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Այդ ժամանակ հայր ու որդի Ջիգարխանյանները հաշտվել են:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից