Ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու․ ով է իշխանությունների «սրտի թեկնածուն»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրային հեռարձակողների խորհուրդը, ամփոփելով ռադիոյի տնօրենի մրցույթին ներկայացված դիմումները, երեկ հայտարարեց, որ 8 թեկնածու է դիմել։ Սա երկրորդ փորձն է: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր, արդյունքները կամփոփվեն հուլիսի 29-ին: Դիմել են` ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ով հայտնվեց իշխանության սեւ ցուցակում՝ Փաշինյանի` Հանրային Ռադիոյին տված հարցազրույցը քննադատելու համար:
Դիմել են նաեւ Բելլա Հովհաննիսյանը, ՀՌ աշխատակիցներ Մհեր Մարգարյանը, Նազելի Օհանյանը, Միքայել Յալանուզյանը, ով «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն է: «Հրապարակ» օրաթերթի երկարամյա թղթակից Լուսինե Պետրոյսանը, հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը, ով «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Հակոբ Ռուբինյանի հետ» թոք-շոուի հեղինակն ու վարողն էր, եւ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը, ով էլ իշխանությունների «սրտի թեկնածուն» է եւ հին նիկոլական»։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից