Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ուկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին Օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ավիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով Միջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարների մասին խոսում է միան Արեւմուտքը. Լավրով Հիվանդանոց է տեղափոխվել Բաքու-Գրոզնի չվերթի կործանված ինքնաթիռի ողջ մնացած 25 մարդ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստըԼուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ փայտ է կտրել (լուսանկարներ)Իմ և Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ չի եղել․ Կարեն Սարուխանյան36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակվածՋրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվելՊեսկովը կոչ է արել սպասել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության եզրակացություններինԱդրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ըՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթաԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԻնչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի վարորդը դարձել է խորհրդականԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքիցՎարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրելՊետբյուջեից 9 մլն դրամ՝ ԱԺ ամանորյա միջոցառման համարԳեւորգ Ալեքսանյան․ Ուզում եմ, որ նոր տարում Արթուրն ամուսնանա, մեզ թոռնիկներ պարգեւիՀրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակըՀինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆՈւկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումներըԼևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերինՎերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանումԱՄՆ-ից վտարել «բոլորին, ովքեր անօրինական կերպով են երկրում»․ ԹրամփՕպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասինԻնչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ հարց՝ Արթուր ՎանեցյանինԳազայի հատվածին իսրայելական հարվածներից առնվազն 10 մարդ է զոհվելՊարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի. ՆԳՆԱվիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթներըՀարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է....Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվելԲաքու-Գրոզնի չվերթի կործանման պատճառներն անհայտ են. ԱլիևԹրամփը Կանադային խոստացել է հարկերի կրճատում ԱՄՆ-ին միանալու դեպքումԱնցնող տարվա տնտեսական խութերըՈչ սթափ վարորդը փորձել է կաշառք տալ պարեկին (տեսանյութ)Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաՀայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են»Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելՎարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման«Ինտեր»-ի գեղեցիկ ավանդույթը. Մխիթարյանի հայերեն շնորհավորանքըՓաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժումԿարելի է ասել վրիպակ է, կարելի է չասել. Ֆիննախը՝ կոռուպցիոն գործարքների մեջ կասկածվելու մասինՄիջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարների մասին խոսում է միան Արեւմուտքը. ԼավրովԵրկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԻ՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևումՔրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. ԷրդողանՀիվանդանոց է տեղափոխվել Բաքու-Գրոզնի չվերթի կործանված ինքնաթիռի ողջ մնացած 25 մարդՏուգանվել են Երևանում և մարզերում գործող բենզալցակայաններ․ հայտնի է պատճառըԳառնի գյուղի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն․ կա 2 զոհ, 1 վիրավորԱրտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը
Մամուլ

Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում այնպիսի հանրային մոտեցում է ձևավորվել, որ Արևմուտքն է Հայաստանի գլխավոր աջակիցը տարածաշրջանում, և արևմտյան երկրները թույլ չեն տա, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացնի Հայաստանի նկատմամբ, մանավանդ որ խոսվում է, թե կլիմայական համաժողովից հետո՝ նոյեմբերին, Բաքուն նախապատրաստվում է հերթական ագրեսիան ձեռնարկել։ Այսպիսի մոտեցման ձևավորմանը նպաստում են նաև Բաքվից ու Անկարայից հնչող այնպիսի հայտարարությունները, թե Հայաստանը աջակցություն է վայելում որոշ արևմտյան երկրների կողմից, որոնք, իբր թե, փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե իսկապես Արևմուտքը կգնա՞ Բաքվի ախորժակը զսպելու ուղղությամբ, կարելի է գտնել անցած մի քանի տարվա ու դեռևս թարմ իրադարձությունները դիտարկելու արդյունքում։

Այս հարցում հատկապես կարևոր է դիտարկել Արևմուտքի առաջատար ուժի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես գերտերություն։ 2020 թվականին Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց, որի ժամանակ էլ ԱՄՆից հայտարարություններ հնչեցին, թե կոչ են անում հրադադար հաստատել, բայց ամերիկյան կողմից այդպես էլ անհրաժեշտ միջամտություն տեղի չունեցավ ռազմական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Փոխարենն ուշացումով, երբ արդեն հայկական կողմի վիճակը բավական բարդ էր, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը։ Իսկ ահա 2021 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ արեց զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի հետ սահմանից, բայց այդ կոչին որևէ կոնկրետ քայլ չհետևեց։ Ու այդպես էլ ՀՀ ինքնիշխան տարածքները մնում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Արդյո՞ք Վաշինգտոնն ի վիճակի չէր Ադրբեջանի վրա ազդել։ Եթե նայում ենք ԱՄՆ ունեցած համաշխարհային ազդեցությանը, ապա Բաքվի վրա ճնշում գործադրելը կարող էր ընդամենը ժամերի հարց լինել։

Մի քանի պատժամիջոցների մասին հայտարարությունը բավական էր, որ Ալիևը խելոքանար։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զսպող քայլեր չձեռնարկվեցին նաև այն ժամանակ, երբ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման էր ենթարկվում։ Մի քանի կոնգրեսականներ ուղերձներ էին հղում իրենց իշխանություններին, սակայն սայլն այդպես էլ տեղից չէր շարժվում։ Իսկ ահա անցած տարվա սեպտեմբերին Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը սենատորներին հավաստիացնում էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, սակայն օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա ու բռնի տեղահանության ենթարկեց արցախահայությանը։

Արցախում ցեղասպանական գործողությունների իրականացումից հետո Բայդենի վարչակազմը Հայաստան ուղարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին, այն էլ՝ այնպիսի առաքելությամբ, որ արցախցիներին որոշակի հումանիտար օգնություն տրամադրվի։ Իհարկե, բացարձակ անընդունելի է թերագնահատել մարդասիրական աջակցության կարևորությունը, սակայն արդյո՞ք միայն արցախցիներին տրամադրվող այդ օգնությունը հարցի լուծում էր, երբ մարդիկ ամիսներ շարունակ շրջափակման զրկանքները կրելուց հետո հիմա էլ զրկվում են իրենց տուն ու տեղից ու ընդհանրապես հայրենիքից։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն օրերս կրկին Հայաստան էր այցելել, այս անգամ՝ Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը նպաստելու հարցով։ Ու Արցախի հայաթափման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, թե Պետքարտուղարությունում ուսումնասիրում են տեղի ունեցած իրադարձությունները։

Բայց հարցն այն է, որ Արցախում տեղի ունեցած հանցագործությունները փաստագրված են ու տեղի են ունեցել ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, ու ամեն ինչ այնքան պարզ է, որ տևական ուսումնասիրության կարիք անգամ չկա։ Այլ հարց է, որ Վաշինգտոնում չեն ցանկանում իրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ համապատասխան հետևանքներով։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ասել էր, որ իմաստ չունի գնալ Շուշի, սակայն երկու օր անց նա ոչ միայն այցելեց այդ քաղաք, այլև բառ անգամ չարտաբերեց էթնիկ զտումների, արցախահայության բռնի տեղահանության ու Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Սակայն ամենազարմանալին այն է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ հեռախոսազրույց է ունենում Ալիևի հետ ու հորդորում նրան գերիներին ազատ արձակել, սակայն այդ հորդորներից հետո գերիներին ազատ արձակելու մասով որևէ տեղաշարժ չի արձանագրվում։

Դրան զուգահեռ ամերիկյան պաշտոնյաները նշում են, թե աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն բանակցությունները կողմերի միջև տեղի են ունենում գլխավորապես առանց միջնորդների, ինչի արդյունքում էլ Ադրբեջանը ճնշում է գործադրում հայկական կողմի վրա և հող նախապատրաստում նոր հարձակման համար։ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին մասնավորաբար կարող էր դրսևորվել այնպես, որ Վաշինգտոնը միջնորդի, ինչու չէ՝ նաև երաշխավորի դեր ստանձներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հաշտության պայմանագրի կնքման համատեքստում։ Այլապես ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու մասին հայտարարությունները վերածվում են դատարկ խոսքերի։ Եվ ուշագրավ է նաև, որ ամերիկյան բազմաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ քննադատում են Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որով կանաչ լույս է վառվում բռնապետական Ալիևի վարչակազմի առաջ, որը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում