Այսօր՝ 28 հունիսի 2024թ., 00:00
Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա․ Հովհաննես Ավետիսյան Արթուր Մկրտչյանը գնացել է թոշակի՝ առանց Գագիկ Խաչատրյանի գործն ավարտելու․ Տաթևիկ Մուրադյանը զրոյից կքննի գործը Իշխանությունն արցախցիների առջև պայման է դրել. քաղաքական ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին Եվրո-2024․ Վրաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ փլեյ- օֆֆում է (տեսանյութ) Արսեն Թորոսյանը կրկին ուզում է վերադառնալ վարչապետի աշխատակազմ Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են. Զատուլին Տապալված ծառեր, վնասված տանիքների ծածկեր ու թիթեղներ․ քամին լուրջ վնասներ է պատճառել Երևանում ու մի շարք մարզերում (լուսանկարներ) Հայաստանը հերթական վարկն է վերցնում Էրեբունիում բնակիչները ծորակի ջուրը չեն խմում, ցայտաղբյուրից շշերով են տանում տուն Գործուղումների մեկնում են բացառապես իշխանական պատգամավորները Մենք ճգնաժամ ունենք Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ․ Ելենա Պանինա Որքա՞ն գումար է Ադրբեջանը 2024 թվականի ընթացքում վճարել Հայաստանի տարածքով թռիչքների համար Եվրո-2024․ Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր զույգերն ու խաղացանկը Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում 2020 թվականի պատերազմը կարելի էր կանգնեցնել մեկ հարվածով. Վովա Վարդանով Ընտանիքը NASA-ից դրամական փոխհատուցում է պահանջել՝ երկնքից թափված և իրենց որդու կյանքը վտանգած բեկորների համար Հնագետները Գերմանիայում հայտնաբերել են հին հռոմեացի զինվորի 2000 տարվա սանդալ Toyota-ն անվտանգության նախազգուշացում է արել մոտ 145 հազար Grand Highlander և Lexus TX մոդելների վերաբերյալ Գիտնականներն անհանգստացած են Անտարկտիկայի սառցե շերտում նոր բեկման կետի հայտնաբերմամբ Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, հայ քաղաքական գործիչների ելույթներում բոլոր հարցերի պատասխաններն արդեն կան. Կարասին Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու. Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ կա Հայաստանը 75 մլն եվրո վարկ է վերցնելու Զարգացման ֆրանսիական գործակալությունից Մարզչի օգնականի դեղին քարտի պատճառով Սլովենիան զրկվեց 2-րդ հորիզոնականից Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնել Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ հայտարարվել է ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում Ստամբուլում բեռնատարը մայրուղու վրա բախվել է 14 մեքենայի Մրցավարն արևահարվել ու կորցրել է գիտակցությունը Կոպա Ամերիկայի խաղի ժամանակ (տեսանյութ) Գոհ ենք Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումից. Էրդողան Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին. ԿԳՄՍՆ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռեժիսոր Կարեն Շահնազարովին Սրբազանը կայցելի Սյունիք. Համայնքապետերը կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը Մտավոր հետամնացներին, գլխուղեղի նորագոյացություն, գիշերամիզություն ունեցողներին կտանեն բանակ 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ցուրտ ճակատ. Այս գիշեր Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հնարավոր են ափամերձ տարածքների հեղեղումներ Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Գիշերը մի շարք ուղղություններից եկած ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում Իշխանափոխությունից հետո Եվրոպամետ արդարադատության փոխնախարարը 2 տուն է ձեռք բերել Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն․ «Հրապարակ» Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանից Եվրոպա և Ռուսաստան տանող ճանապարհին. Հնդկաստանի արտգործնախարար Վատ նորություն՝ գործարարների կանանց համար․ «Ժողովուրդ» Եթե արցախցին չի կռվել, ապա ադրբեջանական կողմը ո՞նց է 1000-ից ավելի զոհ տվել մեկ օրվա ընթացքում. Բեգլարյան Մեծ ոգևորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները Երկրաշարժի ժամանակ Թուրքիան բացեց սահմանը, ստացավ ՀՀ-ի օգնությունն ու փակեց այն․ դա ի՞նչ մոտեցում, ձե՞ռ եք առնում․ Հեֆերն Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը Նիհարեք եւ պաշտպաքնվեք քաղցկեղից Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխա և կին են զոհվել (տեսանյութ) Իշամեղուները տրամաբանական մտածության ունակություն են դրսևորում Ավստրալացի զինվորականներն արագ շարժվող թիրախները ոչնչացնելու ունակ լազեր են փորձարկել Վայրի անտառում 10 օր անցկացրած կորած ամերիկացուն ողջառողջ են գտել Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը՝ «կարմիր գծեր»-ի հնարավոր թանկացման մասին Եթե ցուցարարները գնում են բախման, որ պատնեշն անցնեն, բա ոստիկանությունն ի՞նչ անի. Գալջյանը՝ նռնակների կիրառման մասին Փորձում են խոչընդոտել ռուսական հյուպատոսության բացմանը Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի․ ովքեր են լինելու «մատաղացու գառները» Բա ե՞րբ է աշխատել ՊՎԾ պետի տեղակալը Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում հարվածների թիրախների վերաբերյալ ՄԱԿ-ում հայտարարել են «Ադրբեջանի հետ լավ գործընկերային հարաբերությունների մասին» ԵՄ-ն և Ուկրաինան մտադիր են մինչև հունիսի վերջ ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը Զելենսկին որոշում է կայացրել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ nւժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալ Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Փաշինյանից Իսրայելական զենքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմներում. Blankspot Թուրքիան սպասում է Պուտինի այցին. մինչ այդ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ COP29-ը կանցկացվի Բաքվում՝ հակառակ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի. Die Tageszeitung ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագրով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ Հունգարիան կարգելափակի Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 6,5 միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային. Հունգարիայի ԱԳՆ Ֆրանսիան Հայաստանին զենք վաճառելով գրգռում է Ադրբեջանին, երբ պայմանագրի կնքումը մոտ է. Ուորլիք 3 բնակարան ու ավտոկայանատեղի՝ Երևանում, հողամաս՝ Եղեգնաձորում․ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայտարարագիրը ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ Մոսկվան չի ուզում, որ Հայաստանում բան փոխվի, Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց շահերին․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Հարցում

Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել

Փախստականների միջազգային օրվա առթիվ Monumentwatch-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների մշակույթի իրավունքի խախտումներին.

«2000 թվականի դեկտեմբերի 4-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Սա ևս մեկ ազդակ է աշխարհին հիշեցնելու բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների խախտումների, այդ թվոււմ՝ մշակույթի իրավունքի խախտումների մասին, որի պատճառով նրանք զրկված են իրենց պատմամշակութային վայրեր այցելելու, համայնքի մշակութային կյանքին մասնակցելու և ավանդական գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարավորությունից։

Ադրբեջանի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվն ավելի քան 120 հազար է։

Բռնի տեղահանության արդյունքում արցախահայերը տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկվել պատմական հայրենիքի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Պատմա-մշակութային հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց ոչնչացումն ու պղծումն անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել մշակույթի իրավունքի համապարփակ իրացման համար: Համայնքային կյանքի կազմաքանդման գործընթացը, բնական մշակութային միջավայրից ու լանդշաֆտից հեռացումը պատճառ են դարձել նաև ոչ նյութական ժառանգության բազմաթիվ տարրերի՝ բարբառի, ավանդական ուտեստների, արհեստների, տոների, փառատոների, համայնքային խաղերի, գյուղատնտեսական և կենցաղավարման մշակույթի աստիճանական անհետացմանը, մշակութային ոչ ֆորմալ կրթության կասեցմանն ու ստեղծել ինքնության ամբողջականության պահպանության համակարգային խնդիրներ։

Հիշյալ բոլոր գործընթացները ուղիղ կերպով առնչվում են արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումների և իրացման խնդիրների հետ։

Մշակույթի իրավունքի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու (United Nations. 1948. Universal Declaration of Human Rights, Art. 27.1. Paris: United Nations), արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք» ամրագրումով: Վերջինիս ՅՈւՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Մշակույթի իրավունքի քննության մեկ այլ առանցքային աղբյուր է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային իրավունքների» միջազգային Դաշնագրի 15-րդ հոդվածը, որն իր 1/ա կետով մշակույթի իրավունքը սահմանում է որպես «․․․յուրաքանչյուր անհատի՝ իր մշակութային կյանքին մասնակցելու իրավունք (Committee on Economic, Social and Cultural Rights, 2009, General Comment No. 21)»։

Շատ փորձագետների գնահատմամբ բռնի տեղահանումը շարունակվող պատերազմի ձև և բռնություն է՝ գերազանցելով նույնիսկ պատերազմի արհավիրքները։ Այն նաև հանցագործություն է միջազգային սովորութային իրավունքի համաձայն (International Committee of the Red Cross; ICRC; 2019, April; Displacement in Times of Armed Conflict: How International Humanitarian Law Protects in War and Why It Matters. p. 22)։

Փորձելով գնահատել բռնի տեղահանման արդյունքում արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումները, մենք առերեսվում ենք մի քանի խնդիրների, որոնք ներառում են մշակութային ժառանգության տարածքներ մուտքի արգելումը, մշակութային պրակտիկաների, ինքնության շարունակականության և վերստեղծման կասեցումը, հոգեբանական տրավմաները և ինքնության ժխտումը։ Համայնքների բռնի տարհանման ու ինքնության տարրերի օտարման բացասական հետևանքներից է նաև անցյալի սոցիալական հիշողության մթագնումը։

Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Փախստականների միջազգային այս օրը հրամայական է՝ ճանաչել և անդրադառնալ նրանց մշակութային իրավունքների խախտումներին: Արցախահայերի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն արդարության խնդիր է, այլև էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանությունն ու հարստությունը պահպանելու հրամայական»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan