Գալուզին. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք
Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին Комсомольская правда-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արևմտյան օրինաչափությունների անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։
«Երևանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և անվտանգության գործող համակարգի անհիմն քննադատությունները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է և անհեռատես»,- ասում է Գալուզինը։
Նրա կարծիքով, Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին։
«Ինչ էլ խոստանան արևմտյանները, որոնք դրդեցին Հայաստանի իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը Կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ այսօր արդյունավետ այլընտրանքներ չկան»,- վստահ է ռուս դիվանագետը։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից