Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև
Հայաստանին ու Ուկրաինային Եվրամիությունում (ԵՄ) ոչ ոք չի սպասում, Արևմուտքը մտադիր չէ նրանց հրավիրել Միություն. այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի համար գրած հոդվածում ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։|
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, որն ամրապնդվել է բոլոր տեսակի դաշինքներին մասնակցությամբ, «աչք է ծակել» արևմտյան երկրների համար։ Դրա համար, ըստ Մեդվեդևի, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները բոլոր ջանքերը գործադրել են այս միությունը քանդելու համար՝ խոստանալով Երևանին «ոսկու սարեր»։
«Բայց չարժե ինքնախաբեությամբ զբաղվել. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. հարցրեք նեոբանդերականներին՝ արդյոք նրանց հաջողվե՞ց անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և առաջիկայում էլ նրանք դա չեն ստանա: Եվ առհասրական կստանա՞ն երբևէ», - հարց է հղել Մեդվեդևը:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից