«Նավոդկաներով» աշխատում եք, ««Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա». ԱԺ–ում իրավիճակը լարվեց
Բանակցություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենակարեւոր կետը, որտեղ չկա ըմբռնում, Արցախի կարգավիճակի հարցն է: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Բայց հարցն էսպիսին է՝ կա՞ն արդյոք Ադրբեջանի կողմից պահանջներ Հայաստանին վերաբերող, որոնք ձեզ համար ընդունելի են կամ ընդունելի չեն: Արդյոք ադրբեջանական պահանջների մեջ կա ռեպարացիաների հարց, արդյոք այդ պահանջների մեջ կա այսպես կոչված, անկլավների վերադարձի հարց, արդյոք այնտեղ կա ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու պահանջ: Ասում եք բանակցությունների հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, արդյոք դուք այդ հիմքը վերցրել եք նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի վերապահումով, թե ոչ»,-ասաց նա՝ իր հարցերն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Նախարարն ի պատասխան ասաց. «Ես հույս ունեմ, տիկին պատգամաբվոր, որ դուք շատ լավ հասկանում եք բանակցային գործընթացը որքանով կարող է լինել հրապարակային, որքանով՝ ոչ, երբ խոսում եք հայ ժողովրդի՝ բոլոր դետալներին տեղյակ լինելու մասին: Ես հույս ունեմ, որ եթե դուք այս տարիքում լինեիք մի քանի տարի առաջ, նույն պահանջը կներկայացնեիք նաեւ այն ժամանակվա իշխանություններին: Բայց արդեն շատ բան հրապարակային է, կարող եք հիմա տեղեկանալ՝ երբ ինչ են բանակցել: Մենք էլ բանակցում ենք մեր պատկերացումների, ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Բնականաբար, չի կարող ամեն տառը հրապարակային դարձնել:
Ինչ վերաբերում է ձեր տված հարցերին, ուրի ի՞նչ կարող եք հուշել, բազմաթիվ են դեպքերը, որ «նավոդկաներով» համագործակցաբար աշխատում եք»:
Քրիստինե Վարդանյանը տեղից ասաց. «Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա, ի՞նչ եք ձեզ թույլ տալիս», ինչին ԱԳ նախարարն արձագանքեց. «Չեք ամաչո՞ւմ»:
Իրավիճակը լարվեց, նիստը վարող Սարգիս Խանդանյանն էլ նկատեց. «Էս ա մեր ընդդիմության որակը»:
Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Դուք, ըստ էության, չհերքեցիք որ նման պահանջներ կան: Դուք դրա հնարավորությունն ունեիք»:
«Դուք գոնե գիտակցո՞ւմ եք, որ դուք հիմա շարունակում եք այլ ջրաղացների ջուր լցնել»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը, ինչին ընդդիմադիր պտգամավորն արձագանքեց. «Էդ մանր շուստրիությունները, որ Թուրքիայի, Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱԳՆ-ն, մյուս նախարարությունները չգիտեն՝ ինչ է կատարվում, չեն կարողանում նստել ու պահանջներ ներկայացնել, ու պիտի ԱԺ արտաքին հարաբերական հրաբերությունների հանձնաժողովի նիստին հետեւեն ու էստեղից ֆայմեն ու ինչ-որ բաներ վերցնեն… նման մանր շուստրիությամբ եք երեւի բանակցությունները վարում, որ էս կետում ենք: Ինչ ես հարցրել եմ, բաց, հրապարակային ելույթներում եւ ուղերձներում անդրադարձ կա»:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից