Ալիևը Լավրովից պահանջել է պահպանել չեզոքություն
«Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպես է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մոտ երկու հազար վարձկան է կռվում։
Իսպանական EFE գործակալության հետ հարցազրույցում Ալիևն ասել է, թե Ադրբեջանը վարձկաններ չունի։
«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են կանգնում, ապա դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է դուրս գան միջնորդությունից»,- ասել է Իլհամ Ալիևը։
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու մեջ։
«Ինչու նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Մենք ունենք ապացույցներ, մենք Ռուսաստանի պաշտոնյաներին տեղեկություններ ենք տրամադրել այն մասին, թե այս 40 օրվա ընթացքում Հայաստանն ինչ գումարով է ապահովված եղել զենքով։ Ինչու ոչ ոք չի խոսում այդ մասին։ Եկեք խոսենք այդ մասին, եկեք արդար լինենք»,- ասել է նա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար