Ես մտադիր եմ կրկին մեկնել Արցախ, քանի որ տեսնում եմ, թե ինչպես է օրեցօր իրավիճակը խորանում. Միլոնով
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ մտադիր է կրկին մեկնել Արցախ, քանի որ տեսնում է, թե ինչպես է օրեցօր իրավիճակը խորանում:
Նա ընդգծել է, որ թուրքական եւ ադրբեջանական զինված ուժերի հարվածներն ընդլայնվում են արդեն դեպի Հայաստանի տարածք:
Միլոնովը ափսոսանք է հայտնել իր մի շարք գործընկերների դիրքորոշման կապակցությամբ, որոնք «խաչը հանելով՝ թաքցրել են այն դոլարների եւ թուրքական լիրաների արանքում», աչք են փակում հայ ժողովրդի ցեղասպանության վրա:
«Ես ամաչում եմ նման մարդկանց համար», - ասաց պատգամավորը:
Նա դիմել է ՌԴ քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներին, որոնք սոցցանցերում սպառնալիքներ են ուղարկում իրեն՝ հիշեցնելով, որ ռուսական պաշտոնական իշխանությունները երբեք հանդես չեն եկել հակամարտության ուժային լուծման օգտին՝ Ի տարբերություն «իրենց (ադրբեջանցիներին) վաճառված մարմնավաճառների»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար