ԱՄՆ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի
Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չեն պահպանում հրադադարի ռեժիմը: Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Քորթնի Օստրիանը՝ ելույթ ունենալով կազմակերպության Մշտական խորհրդում:
«Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի հարցով պարտավորություններն ու հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Վճռականորեն կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին զոհվածների մարմինների եւ ձերբակալվածների փոխանակման մասին համաձայնության հասնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ բանակցություններում եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աջակցությամբ: Կողմերին կոչ ենք անում լիարժեք պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի հարցով իրենց պարտավորությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների պաշտպանության հետ կապված պարտավորությունները:
ԱՄՆ-ն ամենավճռական կերպով դատապարտում է շփման գծում շարունակվող բռնությունը, ներառյալ՝ հարձակումները հակամարտության գոտու սահմաններից դուրս քաղաքացիական բնակչության վրա:
Արտաքին կողմերին կոչ ենք անում չնպաստել շարունակվող բռնությանը, այլ դրա փոխարեն օգտագործել իրենց ազդեցությունը՝ կողմերին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցությունների վերադարձնելու համար:
Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միակ լուծումը խաղաղ բանակցություններն են՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա, որոնք քաջ հայտնի են կողմերին: Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը, պահպանել հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում , Փարիզում եւ Վաշինգտոնում, վերջ դնել այդ հակամարտությանն ու ողբերգական մարդկային զոհերին»,-նշել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար