Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով մասնակցել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային հիմնադրամի համաժողովին, որի մասնակիցներից մեկի խնդրանքով անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը,Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս հակամարտությունը սկիզբ է առել էթնիկ բախումներից, մինչդեռ ԽՍՀՄ այն ժամանակվա իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել մարդկանց անվտանգության ապահովման համար:
Պուտինն ընդգծել է, որ «էթնիկ հողի վրա կատարված բացասական իրադարձությունների հետևանքով հայերը ձեռքները զենք են վերցրել և դա անձամբ են արել»:
ՌԴ նախագահի խոսքով՝ «հակամարտության յուրաքանչյուր կողմն իր ճիշտն ունի և հակամարտությունը հեշտ լուծումներ չունի, քանի որ հանգույցը շատ պինդ է կապված»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել»,-կարծիք է հայտնել ՌԴ նախագահը:
Վերջինս կարևորել է, որ հարցի կարգավորմամբ մարդիկ կարողանան իրենց ապահով զգալ, արդյունավետ տարածաշրջանային զարգացման պայմաններ, ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակման հնարավորություններ ստեղծվեն:
Պուտինի խոսքով՝ դա հնարավորություն կտար այսօրվա համաժողովի մասնակիցներից շատերին մասնակցել տարածաշրջանի զարգացմանը, ներդրումներ անել:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային կորուստները, նստել բանակցային սեղանի շուրջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար