ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր
ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը կենտրոնացված է երկու ոլորտներում` ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և խաղաղ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվում է հստակեցնել, թե արդյոք ամերիկյան կառավարությունը դիտարկում է Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը սառեցնելու տարբերակը՝ ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու նպատակով, ինչպես առաջարկում են մի շարք ամերիկացի օրենսդիրներ:
«Դուք նշեցիք հրադադարը։ Բայց գործը միայն հրադադարի մեջ չէ: Մենք, իհարկե, ձգտում են հասնել ԼՂ-ում մարտական գործողությունների եւ բնակավայրերի թիրախավորման դադարեցմանը: Դա, անշուշտ, արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներից է ԱՄՆ-ն: Ահա այստեղ էլ մենք աշխատում ենք ՝ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի օգնենք Ադրբեջանին ու Հայաստանին հասնել այն փուլին, երբ կարող է լինել հակամարտության կարգավորումը»,- ասել է Քուփերը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար