Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին
Ազովի ծովում փրկարարական գործողություն է ընթանում օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի Palmali ընկերությանը պատկանող «Գեներալ Ազի Ասլանով» լցանավը վրա պայթյունից հետո: Այս մասին РБК-ին հաղորդել են «Ռոսմորեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունում:
Դեպքի մասին տեղեկությունը ստացվել է հոկտեմբերի 24-ին, ժամը 18:40-ին՝ երկրորդ լցանավում պայթյուն է տեղի ունեցել: «Նավը շարժվում էր դեպի Դոնի Ռոստով, մինչ այդ անցնելով Կերչի նեղուցով, այն արդեն ելքի մոտ էր, անմիջապես Ազովի ծովում»,- հայտարարել է «Ռոսմորեչֆլոտը»:
Նավի անձնակազմը բաղկացած է 13 մարդուց, նրանցից տասին փրկել է մոտակայքով անցնող «Սիրիուս» շոգենավը: Փրկարարները որոնում են երեք անձանց, ովքեր նավից դուրս են հայտնվել: Միեւնույն ժամանակ, նավի վրա հրդեհ չի բռնկվել, այն մնում է ջրի վրա: Դեպքի վայր են ժամանել փրկարարական երեք՝ «Մերկուրի», «Իմպուլս» եւ «Ալեքսանդր Սիզոնցեւ» նավերը:
Ըստ Vessel Finder ծառայության, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետեւել նավի շարժմանը, «Գեներալ Ազի Ասլանով» տանկերը Կերչից ուղեւորվում էր դեպի Դոնի Ռոստով, ուր պետք է ժամաներ հոկտեմբերի 25-ին, ժամը 6:00-ին:
Որպես նավի սեփականատեր նշվում է թուրքական Palmali Shipping Agency ընկերությունը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին: Լցանավը կառուցվել է Թուրքիայում՝ 2005 թվականին, այն նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո: Նավի հիմնական նավահանգիստը Տագանրոգն է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար