Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` Գերմանիայում Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Պատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. Նեթանյահու ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից

Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին
Մամուլ

Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde

Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս: Այս մասին գրում է Le Monde պարբերականի թղթակից Մադժիդ Զերուկին՝ իր հոդվածում պատմելով այն մասին, թե ինչպես են վարձկաններն աղքատության պատճառով, իրենք էլ չհասկանալով ինչպես, խառնվում բոլորովին օտար պատերազմին:

«Մուստաֆա Կանտին նստած է կեղտոտ փոսի մեջ Լեռնային Ղարաբաղի Հորադիզ քաղաքի մոտակայքում, մինչ ամենուր յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ հրթիռներ են պայթում: Հոկտեմբերի սկզբին նա բացառիկ կադրեր էր նկարում խրամատներում, որոնք յուրաքանչյուր օր տասնյակ մարդկանց են կուլ տալիս: Բոլորից հեռու: Ղարաբաղյան ռազմաճակատում»,- գրում է հեղինակը:

Նա պատմում է, որ 23-ամյա Մուստաֆա Կանտին վարձկան է, նախկին սիրիացի ընդդիմադիր Հայանա գյուղից՝ Հալեպից դեպի հյուսիս: Նա հայտնվել է ճամբարներից մեկում, որտեղ հավաքում են տասնյակ հազարավոր ընտանիքներ, և հավաքագրվել է «Համզա» ընդդիմադիր խմբի կողմից, որը վերաորակավորվել Թուրքիայի օժանդակ ուժերի: Նա կարծել է՝ մեկնելու է Լիբիա, սակայն հայտնվել է Ադրբեջանում, ինչպես հազարից ավելի իր այլ համերկրացիներ:

«Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործել է Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ստանալ «Սուլթան Մուրադ» ջոկատի մի քանի գրոհայինների գիշերային թաղման կադրերը, ռազմաճակատում սպանվածների քանակն ընդամենը 10 օրում գնահատել է 85 մարդ: Կորած գրոհայինների հարազատները հրաժարվում են քննարկել այդ թեման, նույնիսկ նրանց մահն ընդունելուց հետո: Նոր, սակայն ոչ ճշտված տեղեկություններով, կորուստները գերազանցել են 15-ը»,-նշում է Զերուկին:

«Հրամանատարությունն ուզում է առաջ գնալ որքան հնարավոր է արագ»,- ասում է Մոհամեդը ղարաբաղյան հարավային ռազմաճակատից: Այս 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման մասին: Այնուամենայնիվ, նա պատմում է արյունալի մարտերի և իրենց շարքերում «նահատակների» մասին:

«Թող խղճա մեզ Աստված և թող անիծվեն նրանք, որոնք վաճառում են նրանց արյունը»,- բացականչում է սպանված վարձկաններից մեկի բարեկամը:

Բարկացած ակտիվիստ Ահմեդ Ֆերզանը՝ Ռաստան քաղաքից այս ամենում հերթական դավաճանությունն է տեսնում և կոտրված կյանքերը:

«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանց ասել են, որ ծառայելու են որպես ոստիկաններ և սահմանապահներ, այլ ոչ թե մասնակցելու են մարտերին: Նրանք, ովքեր գնացել են, ոչինչ չունեն երեխաներին կերակրելու համար»,- պատմում է նա:

Նրա խոսքով խոստացված գումարները հաճախ մնում են ժլատ հրամանատարների գրպանում: Իսկ գրոհայինները ստանում են սպասվելիք գումարի ընդամենը 20%-ը: Թուրքերը վճարում են 800-900 դոլար յուրաքանչյուրի համար, իսկ հրամանատարները վերցնում են մինչև 700 դոլար, նշում է ակտիվիստը:

«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ գնում են 2-3 ամսով, որ դա այդքան էլ վտանգավոր չէ և որ կարող են վաստակել 2000-3000 դոլար: Սակայն նրանք հայտնվում են առաջնագծում հենց առաջին օրը: Հավաքագրողներն այդ ընթացքում Սիրիայում տներ և մեքենաներ են գնում»,- պատմում է Ֆերզանը:

Նրա խոսքով՝ սա իրենց պատերազմը չէ: Եվ Ադրբեջանում նրանք ոչ մի փառքի չեն արժանանա: Միայն մահ: