Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը
Մոսկվայում ակտիվորեն քննարկվում են Լեռնային Ղարաբաղյան լարված իրադրության հանդեպ Ռուսաստանի հնարավոր ռեակցիայի տարբերակները։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, նույնիսկ հնարավոր համարելով այն, որ Ռուսաստանը կարող է Լեռնային Ղարաբաղում դեսանտային գործողություն սկսել։ Այս մասին հայտնում է «Сегодня.ру»-ն։
Այդուհանդերձ, Զատուլինը նաեւ նշել է, որ դեռ լիովին վստահ չէ, որ Ռուսաստանը պետք է ներգրավվի այս հակամարտության մեջ։ Հնարավոր սցենարներից մեկը Հայաստանի ռազմական պոտենցիալի ցուցադրական ուժեղացումն է։ Մյուսը սցենարը՝ ՀԱՊԿ-ին դիմելն է Հայաստանի տարածքը, ոչ թե Ղարաբաղի՝ այլ Հայաստանի տարածքը պաշտպանելու եւ հնարավոր ոտնձգություններից զերծ պահելու խնդրանքով։ Մեկ այլ սցենարի համաձայն՝ օդային բլոկադայի ճեղքումն է կամ բացումը։ Զատուլինը նկատել է, որ եթե հարկ լինի, պետք է Վրաստանին իրեն հասկանալի կերպով բացատրել, որ պետք է հանգիստ ընդունի այն, որ իր տարածքով հարկ եղած դեպքում ուժեր եւ միջոցներ են տեղափոխվելու Հայաստան, եւ դա հարկադրված միջոցառում է լինելու, քանի որ գրոհայինների՝ Կովկաս ներթափանցման խնդիր կա դրված, որից կարող են տուժել եւ ռուսները եւ վրացիները եւ մյուսները։
Զատուլինը նաեւ միանշանակ կերպով ֆիքսել է, որ տարածաշրջանի խաղաղությունը խաթարել են Ադրբեջանն ու Թուրքիան, որպեսզի հասնեն ռազմական ռեւանշի։ Զատուլինը ընդհանուր առմամբ համակարծիք է Նիկոլ Փաշինյանի այն մոտեցման հետ, որ այս պահին հակամարտությունը չունի դիվանագիտական կարգավորում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով, քանի որ փաստացի Ռուսաստանի ջանքերն էլ այդ ուղղությամբ՝ որեւէ կերպ չեն արդյունավորվում, իսկ Ադրբեջանը շարունակում է երկերեսանիություն անել՝ հանդես գալ բանակցությունների օգտին, սակայն շարունակել մարտերը եւ հետկուլուարային պահանջներ ներկայացնել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար