Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP
Ադրբեջանի կողմից թուրքական եւ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել է հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում` ստիպելով տոկուն, մարտադաշտում կոփված հայերին պաշտպանության անցնել, գրում է Washington Post-ի սյունակագիր Դեվիդ Իգնատիուսը:
Ահա մի պարզ առաջարկ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ով ուրբաթ պետք է հանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Ղարաբաղում դեպի իրական բանակցություններին ու կայունության տանող ճանապարհը կարող է սկսվե անթռիչք գոտու ստեղծումից անկլավի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ, նշում է Իգնատիուսը:
«Պոմպեոյի առջեւ լուրջ մարտահրավեր է կանգնած: Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս ամիս հրադադարի մասին երկու համաձայնագիր կնքեցին, սակայն երկուսն էլ ձախողվեցին: Անհրաժեշտը պլանն է, որն այս երեք հզոր տերություններին ուղղակիորեն կներգրավի ղարաբաղյան հակամարտության մեջ եւ հարթակ կտրամադրի` ինքնիշխանության եւ փախստականների հիմնական խնդիրները լուծելու համար»,- հավելել է հոդվածի հեղինակը:
Ըստ նրա` պատերազմի սկզբում Ադրբեջանը դիմադրություն էր ցույց տալիս ցանկացած զինադադարի, սակայն երեքշաբթի, երբ Ղարաբաղի հարավ-արեւմուտքում գրոհող ադրբեջանական ուժերը հետ մղվեցին հայկական ուժերի կողմից, դա կարող էր Երեւանին մի փոքր ավելի շատ լծակներ տալ Բաքվի վրա ազդելու գործում: Ինչպես նշում է Իգնատիուսը, ադրբեջանցիները, ժամանակակից թուրքական եւ իսրայելական անօդաչու թռչող սարքեր օգտագործելով, պատերազմի առաջին օրերին շարքից հանեցին Հայաստանի ՀՕՊ համակարգերը, ապա հարված հասցրեցին ծանր հրետանուն, զրահատեխնիկային եւ զորքերին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար