Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը
Անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը եւ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երեւանի եւ Բաքվի հետ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Հուսով եմ՝ այն շուտով կներդրվի: Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անընդունելի է»,-ասել է Լավրովը:
Նախարարը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մոտ ժամանակներս համաձայնեցնել կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու հարցը:
«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի (մենք դրանում արդեն համոզվել ենք երկու փաստաթղթերից ընդունումից հետո, որոնք թույլ են տվել էապես փոխել իրավիճակը), անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության մեխանիզմ ստեղծել: Այդ ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, այդ թվում մեր պաշտպանության նախարարությունը Հայաստանից եւ Ադրբեջանից իր գործընկերների հետ միասին: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կհամաձայնեցվի այդ մեխանիզմը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար