Ֆրանսիացի պատգամավորները հանուն ԼՂՀ ճանաչման. Le Figaro-ի անդրադարձը
Հոկտեմբերի 15-ին մոտ քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն Ադրբեջանի եւ հայկական անկախական ուժերի գերին է դարձել։ Այս խնդրին անդրադարձել է ֆրանսիական Le Figaro-ն:
Թերթը մասնավորապես, նշել է. «Ազգային Ժողովին ներկայացված բանաձեւով, որը դժվար թե քննարկվի դահլիճում, պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին եւ Գի Տեսիեն կառավարությանը կոչ են անում «անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման եւ տեղի իշխանությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը՝ հակամարտության վերջնական կարգավորման համար»։
Բանաձեւը ստորագրել են մոտ քսան պատգամավորներ Առաջ հանրապետություն, Հանրապետական, Ժողովրդական շարժում, Ձախակողմյան պահպանողական, Ազատություն եւ տարածքներ եւ Սոցիալիստական կուսակցություններից։ Բանաձեւի տեքստը հաստատում է «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդը ողջունեց այդ նախաձեռնությունը։ Կազմակերպության կոչով երեքշաբթի «հանուն Արցախի ճանաչման» հարյուրավոր մարդիկ էին համախմբվել Բուրբոնյան պալատի դիմաց։
Ավելի քան 170 քաղաքական գործիչներ, այդ թվում Փարիզի քաղաքապետ սոցիալիստ Անն Հիդալգոն եւ Հանրապետական կուսակցության Օվերնյ-Ռոն-Ալպերի շրջանի նախագահ Լորան Վոքիեն ի դեպ կոչ եին արել Ֆրանսիային Լեռնային Ղարաբաղի «հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի» պատճառով դուրս գալ չեզոքության դիրքորոշումից։ Արտգործնախարար Ժան-Իվ լը Դրյանն արդեն իսկ մերժել է քաղաքական գործիչների ստորագրահավաքը, որը պահանջում էր հանդես գալ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի։ Նա անհրաժեշտ է համարում Ֆրանսիայի՝ որպես հակամարտության միջնորդի «անկողմնակալությունը»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար