Ադրբեջանի ԶՈւ հարվածը Հայաստանի տարածքի ուղղությամբ անմիջական ապտակ է Ռուսաստանին. Սոլովյով
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն Ադրբեջանի Զինված ուժերի հարվածը Հայաստանի տարածքի ուղղությամբ անվանել է ուղիղ մարտահրավեր Ռուսաստանին:
«Ես իսկապես լավ չեմ հասկանում. ՀԱՊԿ-ը ի՞նչ է իրենից ներկայացնում: Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, արդյո՞ք մեր պաշտպանության ներքո է գտնվում, թե ոչ: Ադրբեջանի Զինված ուժերն ուղղակիորեն խոստովանում է Հայաստանի տարածքին հասցրած հարվածի մասին: Միևնույն ժամանակ այն անվանում է կանխարգելիչ: Այսինքն՝ նրանք կարծում են, որ կարող են թիրախավորել մեր դաշնակցի տարածքը»,- ասել է Սոլովյովն իր Полный контакт յութուբյան հաղորդման շրջանակներում:
Վերջինս հիշատակել է Ադրբեջանում սիրիացի ահաբեկիչ-գրոհայինների զանգվածային տեղակայման մասին, որոնց «Ռուսաստանը ժամանակին վերացնում էր Սիրիայում»:
«Այժմ այդ գրոհայինները հայտնվել են ռուսական սահմանից 80 կմ այն կողմ: Եվ նրանց ներգրավել է կամ ինքը Ադրբեջանը, կամ դա արել է Թուրքիայի միջոցով: Եվ նրանք հանդգնել են հարված հասցնել մեր դաշնակցի տարածքի ուղղությամբ: Դա անմիջական մարտահրավեր է Ռուսաստանին, դա անմիջական ապտակ է Ռուսաստանին»,- ընդգծել է Սոլովյովը:
Լրագրողն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պատերազմը տեղափոխում է Հայաստանի տարածք, և դա անում է «անտեսելով ԱԳ նախարարների հետ բանակցությունները, անտեսելով պաշտպանության նախարարների հետ բանակցությունները, երկրների ղեկավարների հետ բանակցությունները»:
«Եվ ինչպե՞ս պետք է պատասխանի Ռուսաստանը մեր դաշնակցի ուղղությամբ հարվածի պարագայում»,- հարցադրում է անում լրագրողը:
Սոլովյովի ելույթն այս հարցի շուրջ կարող եք լսել 3:36:30 րոպեից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից